Մեկ րոպեն համացանցում ու սմարթֆոնի էներգիան․ 2021 թ․ վիճակագրություն

Մեկ  րոպեն համացանցում ու սմարթֆոնի էներգիան․ 2021 թ․ վիճակագրություն

Թվային աշխարհն ինքնին մի ամբողջ տիեզերք է, ընդ որում՝ շատ արագ շարժվող: Այնտեղ մարդիկ կայծակնային արագությամբ անցնում են մի հարթակից մյուսին՝ թերթելով բազմաթիվ էջեր։ Եվ այդ ամենի արդյունքում յուրաքանչյուր րոպեում  համացանցում բազմաթիվ ներբեռնումներ-վերբեռնումներ, գրառումներ-որոնումներ, ուղարկված և ստացված հաղորդագրություններ, լսումներ-հեռարձակումներ են տեղի ունենում:


Համաձայն Լորի Լյուիսի կողմից կազմված և AllAccess կայքում հրապարակված տվյալների՝ 2021 թվականին համացանցում 60 վայրկյանը բաղկացած է․

1․ YouTube-ում վերբեռնված ավելի քան 500ժ կոնտենտից,

2․ Instagram-ում տարածված 695,000 սթորիներից,

3․ WhatsApp-ի ու Facebook Messenger-ի միջոցով ուղարկված գրեթե 70 միլիոն հաղորդագրությունից,

4․ Tinder-ում ավելի քան 2 միլիոն swipe-ից, 

5․ Օնլայն տիրույթում ծախսված 1,6 միլիոն դոլարից,

6. 197.6 միլիոն ուղարկված email-ից և այլն․․․



Նկարը՝ Statista


Այս տվյալներն ընդգծում են թվային աշխարհում արտադրվող, սպառվող, ինչու՞ ոչ, նաև շրջանառվող տրաֆիկի մեծությունը։ Իսկ ովքե՞ր են դրա սպառողներն ու շահառուները՝ մենք հասարակ օգտատերերս։ Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստում են, որ օգտատերերի մեծ մասը առօրյա համացանցային ակտիվության համար նախընտրում է mobile տարբերակը։ Այսինքն, ստացվում է, որ այս ծավալի ու հզորության տրաֆիկի հետ պայքարի մեջ է մտնում մեր սմարթֆոնը։ Այլ կերպ ասած, թվային ակտիվությունն ու մեր սմարթֆոնի մարտկոցի հզորությունն ուղիղ համեմատական են։ Daily Mail-ի վերջերս արված հրապարակման մեջ ասվում է, որ Fitbit առողջ ապրելակերպի մասին հավելվածը սմարթֆոնների համար խնդիրներ է առաջացնում, երբ սմարթֆոնի  մարտկոցը լավ լիցքավորված չէ։ Խնդիրն  այն է, որ վերջինս  խլում է անբնական էներգիա թե՛ foreground, և թե՛  background աշխատելու ժամանակ:

Հասարակ սպառողի համար ամեն ինչ կարող է ընդունելի լինել (թերություն, բացթողում), բայց երբ հերթը հասնում է էներգիայի անխնա սպառման խնդրին, առնվազն ոչ ցանկալի դիրքերում կարող է հայտնվել ցանկացած հավելված։

Ի դեպ, Fitbit-ը բարձր դիրք  է գրավել նաև pCloud ընկերության կողմից վերլուծած  100 հայտնի  մարտկոցի էներգիա սպառող հավելվածների ցանկում։ Ինչպես պարզվում է, մարտկոցի էներգիայի սպառման տեսանկյունից այդ ցանկում կրկին ամենավատ հավելվածը Fitbit-ն է ։ Բոլորիս շատ սիրելի Facebook-ը հինգերորդ տեղում է։ Փաստորեն, այն մեր՝ հայաստանցիներիս ամենօրյա օգտագործման հավելվածներից ամենաշատ էներգիա խլողներից մեկն է։ Հետո արդեն տասնյակում Facebook-ին են  հաջորդում Instagram-ը, Snap chat-ը, WhatsApp-ը, Amazon-ը և Tinder-ը։

Եվ վերջում նշենք, որ այդ ամենը կախված է կոնկրետ հավելվածի մեջ կիրառվող ֆունկցիաներից։ Մասնավորապես, ամենաշատ էներգիա  խլում են տեսախցիկը, գեոլոկացիան և խոսափողը։ Ահա թե ինչու են մեր սմարթֆոնների մարտկոցներն այդքան արագ սպառվում։



Բլոգ

Ինչպե՞ս ստանալ մաքսիմալ օգուտ 21-րդ դարից և չփոխանցել պարտքեր ապագային

Բիզնեսները պետք է ուշադիր լինեն տեղեկատվական հոսքերի հեղափոխությանը և ադապտացվեն փոփոխություններին,...

02.12.2021

Netflix-ի մասին վիճակագրություն՝ բաժանորդներ, եկամուտ, աճ և ավելին

Netflix-ը շատ ավելի հին է, քան շատերը պատկերացնում են: Այն հիմնադրվել է 1997 թվականին, սկսել է DVD...

02.12.2021

TikTok-ի մասին ապշեցուցիչ վիճակագրություն. 2021թ.

Այժմ Tiktok հավելվածը 7-րդ ամենաշատ օգտագործվող սոցիալական մեդիայի հավելվածն է: Իսկ 2020 թվականին...

29.11.2021

Instagram-ի մասին ամենահետաքրքիր վիճակագրությունը 2021թ․

Instagram-ը 10 ամենաշատ այցելվող կայքերից մեկն է՝ 4 միլիարդ այց, որոնցից յուրաքանչյուրը միջինում...

25.11.2021

Վեբ բրաուզերների շուկայական մասնաբաժինների մասին վիճակագրության...

Ներկայումս վեբ բրաուզերների շուկայում գերակշռում են մի քանի բրաուզերներ, դրանք են՝ Google Chrome-ը,...

22.11.2021

2021թ․ Facebook Messenger-ի ամենաանհավանական վիճակագրությունը․ 1,3...

Facebook Messenger հավելվածը աշխարհում 2-րդ ամենաշատ ներբեռնվող հավելվածն է iOS app store-ում,...

18.11.2021

Օրական քանի՞ կիբերհարձակում է տեղի ունենում 2021 թվականին...

Հարձակումները մեծ խնդիր են բիզնեսների համար, և այդ գործընթացում ծախսվում են միլիոնավոր և նույնիսկ...

15.11.2021

Մինչև 2025 թվականը ՏՏ ոլորտը կարող է օգտագործել ամբողջ արտադրված...

ՏՏ էներգիայի սպառման աճող մասնաբաժինը գալիս է տվյալների կենտրոններից, որտեղ պահպանվում են տվյալներ...

11.11.2021