Ի՞նչ է Actual Events-ը

Ի՞նչ է Actual Events-ը

Actual Events-ը Ակտուալի և գործընկերների հանդիպման ֆորմատն է: Actual Events-ն իրականացվում է ժամանակ առ ժամանակ՝ հիմնականում 40-50 օրվա ընթացքում։ Առաջիկա Actual Events-ը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18։45-ին, Կոնգրես հյուրանոցում։ 





Actual Events-ին մասնակցելու առավելությունները


  • Ներկայացվում են մեդիա թրենդների վերաբերյալ թարմ հետազոտություններից պրակտիկ արդյունքներ։
  • Փակ ֆորմատի մասնակից անհատների և կազմակերպությունների համար առաջարկվում են PR արշավների բովանդակային և տեխնիկական լայն հնարավորություններ։
  • Մասնակիցների կողմից ներկայացվում են ինդիվիդուալ ելույթներ 21-րդ դարի մարդուն հետաքրքրող ակտուալ թեմաների վերաբերյալ։
  • Ներկայացվում են ՀՀ շուկայում գործող մեդիա հարթակների վերաբերյալ թարմ և դեռևս չհրապարակված վարկանիշային ցուցանիշներ։


 


Քանի որ Actual Events-ի մասնակիցներն իրենց ոլորտում կայացած անհատներ են և ունեն բովանդակային ասելիք, հարթակը լայն հնարավորություններ է ստեղծել վերջիններիս կուտակված պրակտիկ գիտելիքների, փորձի և մասնագիտական կարծիքների լուսաբանման համար։



 


Ինչպե՞ս դառնալ Actual Events-ի մասնակից


Actual Events-ի մասնակից կարող են դառնալ բիզնեսի, արվեստի, մեդիայի, բժշկության և բազմաթիվ այլ ոլորտների այն կառավարիչները, առաջատար ներկայացուցիչները, ովքեր հետաքրքված են մեդիա կոմունիկացիաներով, դրանց հետ կապված թարմ թրենդներով։ Կարճ ասած՝ Actual Events-ում համախմբված են մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց ձեռքը պահել մեդիա նորարարությունների զարկերակին, շարունակ ինքնակրթվել, լինել 21-րդ դարի տեղեկատվական մարտահրավերն ընդունած ակտուալ քաղաքացի։ Actual Events-ին մասնակցելու համար վճարումներ անհրաժեշտ չեն, սակայն մուտքն ազատ չէ հրավիրյալների ցանկը հստակեցնում է Ակտուալը։

Բլոգ

Հրանտ Զիրոյան. «Ինչո՞ւ ստեղծվեց Actual Events-ը»

Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն...

17.05.2022

Actual Events-ի մասին

Ի՞նչ է Actual Events-ը: Ովքե՞ր են առաջիկա Actual Events-ի խոսնակները: Մանրամասներ միջոցառման մասին:

22.04.2022

Տարոն Պարսամյան. «Ու՞ր է գնում Actual-ը»

Մեդիայում արվող հետազոտություններն ու PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ...

22.04.2022

Հովիկ Գրիգորյան. «Իմիջը բաղադրիչ է, որը կարող է ասոցացնել...

Բիզնեսմենը այն մարդն է, ով ստեղծում է որոշակի արժեք և տիրապետում է ժամանակի կառավարման գործիքներին:

21.04.2022

Վիգեն Չատինյան. «Անշարժ գույքի ոլորտում ֆիրմայի...

Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները...

15.04.2022

Միքայել Ավագյան. «Ընտանեկան երջանկության և պրոֆեսիոնալ...

Եթե հումորային մթնոլորտում ոչ ծրագրավորողների շրջապատում հարց տային՝ ով է ծրագրավորողը, հումորով...

11.04.2022

Վլադիմիր Խոեցյան. «Լրիվ հնարավոր է պրոֆեսիոնալ աշխատանքը սիրել...

Աշխարհի վիզուալ գովազդի շուկան համալրվել է ամենաբարձրակարգ, մի քանի միլիոնի հասնող և շարունակաբար...

05.04.2022

Խորեն Հարությունյան. «Փորձում եմ նոր մշակույթ ձևավորել, ու դա...

Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...

22.03.2022