1.
Խորեն, ո՞վ է խոհարարը։
Կարծում եմ՝ բառը արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․ խոհեր արարող, այսինքն՝ մտքեր ստեղծող, ստեղծագործող։ Իմ իմանալով միայն հայերեն լեզվով է այսպես գեղեցիկ իմաստավորվում իմ մասնագիտությունը։
2. Ինչպե՞ս համատեղել բիզնեսն ու ստեղծագործական աշխատանքը,
այսինքն՝ միայն չպատրաստել այն, ինչը լավ է վաճառվում։
Բացարձակապես չեն խանգարում իրար։ Ես բիզնեսով սկսեցի
զբաղվել մի կետից, որը իրենից ենթադրում է՝ խոհանոցը գերազանց պատկերացնել,
մթերքների գրեթե իդեալական շրջանառություն ապահովել, որոնք էլ հանգեցնում են
թափոններ չլինելուն և գումարդ աղբամանը չթափելուն։ Իսկ շատ ռեստորանային
բիզնեսով զբաղվողներ իսկզբանե չեն տիրապետում վերոնշյալին։ Դե հիմա նշվածին
գումարեք նաև ստեղծագործական կողմն ու պատկերացրեք՝ ինչ աստիճանի համատեղելի են
բիզնեսն ու ստեղծագործական աշխատանքը։
3.
Ինչպե՞ս ծնվեց ռեստորան հիմնելու գաղափարը և ինչու՞ հենց ասիական խոհանոց։
Միտքը
վաղուց կար, սակայն ավելի կտրուկ ու հաստատուն քայլեր արեցի 2020-ի նոյեմբերին, ու
երեք ամիս հետո արդեն հյուրեր ընդունեցինք մեր ռեստորանում։
Շատ
եմ ուսումնասիրել շուկան, մեր երկրում և քաղաքում շատ լավ ու հետաքրքիր
կոնցեպտներով ռեստորաններ կան, ու գնալով ավելի մեծանում է կոնցեպտուալ
ռեստորանների թիվը։ Բայց նաև շատ կան բացեր, և այդ բացերից մեկը ասիական
ապուրներին էր վերաբերում։ Մեր ռեստորանը ասիական ապուրների ռեստորան է,
ամենասպեցիֆիկ կոնցեպտն ու ուտելիքներն եմ նվիրել մեր քաղաքին։ Փորձում եմ նոր
մշակույթ ձևավորել, ու դա ինձ մոտ դեռ շատ լավ է ստացվում։
Կոնցեպտը կառուցվել է Ֆօ վիետնամական ապուրի շուրջ։ Վիետնամական ապուրին սոսնձել ենք մեր հայկական «Ջան»-ն ու ստացել ենք «ՋանՖօ»:
Ամեն
դեպքում մտքերս շատ են, բացելու եմ խիստ կոնցեպտով ռեստորաններ, կապ չունի՝
ասիական, հայկական, կովկասյան թե լատինաամերիկյան։
4.
Ի՞նչ ես կարծում, 21-րդ դարի տեղեկատվական հնարավորությունները բիզնեսիդ զարգացման
գործիքակազմում բավականաչափ կերպով ներկայացվա՞ծ են։
Վստահ
եմ, որ բավականաչափ ներկայացված չեն, քանի որ ժամանակ չեմ ունենում հետևելու
նորարարական գործիքակազմին։ Դրա համար սիրով հաճախում եմ Actual-ի
միջոցառումներին, որ գոնե հնարավորինս հասկանալի դարձնեմ այդ գործիքակազմի իմաստը
և կարևորությունը։ Վստահ եմ նաև, որ 21-րդ դարի տեղեկատվական հնարավորությունները
բավականաչափ կհեշտացնեն գործարարների աշխատանքը։
5.
5 ֆիլմ, որ կարծում ես անպայման բոլորը պետք է դիտեն։
Իմ
ամենասիրած ֆիլմերն են՝
1.
Կանաչ մղոն (Green mIle)
2.
Աստծո Քաղաք (God's City)
3.
Մայրիկ
4.
Երջանկության Հետևից ( The pursuit of Happyness)
5.
Մեռած պոետների միություն (Dead Poets Society)
Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն...
17.05.2022
Ի՞նչ է Actual Events-ը: Ովքե՞ր են առաջիկա Actual Events-ի խոսնակները: Մանրամասներ միջոցառման մասին:
22.04.2022
Մեդիայում արվող հետազոտություններն ու PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ...
22.04.2022
Բիզնեսմենը այն մարդն է, ով ստեղծում է որոշակի արժեք և տիրապետում է ժամանակի կառավարման գործիքներին:
21.04.2022
Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները...
15.04.2022
Եթե հումորային մթնոլորտում ոչ ծրագրավորողների շրջապատում հարց տային՝ ով է ծրագրավորողը, հումորով...
11.04.2022
Աշխարհի վիզուալ գովազդի շուկան համալրվել է ամենաբարձրակարգ, մի քանի միլիոնի հասնող և շարունակաբար...
05.04.2022
Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...
22.03.2022