Actual Events-ում միշտ կան մի քանի բանախոսներ. ի՞նչ սկզբունքով են ընտրվում նրանք, ո՞վ կարող է լինել Actual Events-ի բանախոս:
Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն հանրությանը ներկայացնելն է: Բանախոսությունների ֆորմատը այդ նպատակին հասնելու գործիքներից մեկն է, ուստի բանախոսներ են ընտրվում պրակտիկ փորձ, գիտելիք կուտակած, ասելիք ունեցող մարդիկ: Այստեղ ընտրությունը շատ նուրբ է կատարվում, քանզի լսարանը ևս սպեցիֆիկ է: Actual Events-ին մասնակցում են իրենց ոլորտներում կայացած մասնագետներ,
գործարարներ, խոշոր կազմակերպությունների ղեկավարներ, արվեստագետներ, բժիշկներ, և շատ
կարևոր է ոչ միայն բանախոսի ընտրությունը, այլև բանախոսի ներկայացրած թեման: Բանախոսները հիմնականում ընտրվում են
հենց Actual Events-ի մասնակիցներից, կամ նրանց կողմից երաշխավորված մարդիկ, ովքեր համապատասխանում են ընտրված ձևաչափին:
Actual Events-ը տեղի է ունենում 40-50 օրը մեկ անգամ. բացի այդ հանդիպումները էլ ի՞նչ ֆորմատներով են լինում:
Actual Events-ի մասնակիցների մեծ մասը Actual-ի գործընկերներն
են տարբեր նախագծերի շրջանակներում, ուստի թե՛ գործնական, թե՛ ոչ գործնական հանդիպումների
պակաս չենք ունենում: Ինչ վերաբերում է մասնակիցների միջև կապին, նշեմ, որ Actual
Events-ը նաև առողջ միջավայր է ստեղծել նոր կապեր ձեռք բերելու, արդեն ունեցած կապերն
ամրապնդելու և նոր գործնական հունի վրա դնելու համար: Այս կարճ ժամանակահատվածում ունեցել
ենք բազմաթիվ դեպքեր, երբ մասնակիցները միմյանց հետ սկսել են աշխատել տարբեր նախագծերի
շուրջ: Բացի այս, մեր գործունեությանը հետևող մարդիկ գիտեն, որ Actual Events-ը չի
սահմանափակվում միայն մասնագիտական հադիպում/քննարկումներով: Պարբերաբար կազմակերպվում
են ընթրիքներ, երեկոյան սուրճի կամ թեյ սեղանի շուրջ հետաքրքիր քննարկումներ և այլն:
Ի՞նչն է մոտիվացնում Actual-ի թիմին իրականացնել Actual Events-ի ֆորմատով միջոցառումներ:
Մեր թիմը նմանատիպ նախաձեռնություններ միշտ էլ ունեցել է:
Actual Events-ը տարբերվում է նրանով, որ այս դեպքում որոշել ենք հանրայնացնել գործընթացը:
2014 թվականից սկսած Actual-ի թիմը իրականացնում է մեդիա հետազոտություններ ու PR ծրագրեր,
որոնց արդյունքում հասկացել ենք, որ բովանդակային ասելիքը կորում է ինքնանպատակ
fun-ի ահռելի հոսքերի մեջ: Հենց սա դրդեց մեզ ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա գեղեցիկ
ու ժամանակակից փաթեթավորմամբ ներկայացնել իրական փորձ ու անցած ճանապարհ ունեցող մարդկանց
հանրության համար օգտակար մտքերը: Եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք, Actual
Events-ը ժամանակակից փաթեթավորմամբ արժեքավոր քոնթենթ տարածելու համար է ստեղծվել:
Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն...
17.05.2022
Ի՞նչ է Actual Events-ը: Ովքե՞ր են առաջիկա Actual Events-ի խոսնակները: Մանրամասներ միջոցառման մասին:
22.04.2022
Մեդիայում արվող հետազոտություններն ու PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ...
22.04.2022
Բիզնեսմենը այն մարդն է, ով ստեղծում է որոշակի արժեք և տիրապետում է ժամանակի կառավարման գործիքներին:
21.04.2022
Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները...
15.04.2022
Եթե հումորային մթնոլորտում ոչ ծրագրավորողների շրջապատում հարց տային՝ ով է ծրագրավորողը, հումորով...
11.04.2022
Աշխարհի վիզուալ գովազդի շուկան համալրվել է ամենաբարձրակարգ, մի քանի միլիոնի հասնող և շարունակաբար...
05.04.2022
Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...
22.03.2022