Actual Events-ը համախմբել է տարբեր ոլորտներում կայացած ղեկավարների, ի՞նչ խնդիր է լուծվում դրանով:
Actual Events-ը, թերևս, Actual-ի ամենաարդյունավետ նախաձեռնություններից
է: Բովանդակային առումով նման ֆորմատի նախաձեռնություններ միշտ էլ ունեցել ենք, պարզապես
հիմա որոշել ենք հանրայնացնել գործընթացը: Մեդիայում արվող հետազոտություններն ու
PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ ինքնանպատակ fun-ը սկսել է խժռել
բովանդակությանը: Ուստի որոշեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ գեղեցիկ ու ժամանակակից
փաթեթավորմամբ ներկայացվում են իրոք փորձ ու անցած ճանապարհ ունեցող մարդկանց արժեքավոր
մտքերը: Կարճ ասած, սրանով լուծում ենք ժամանակակից փաթեթավորմամբ արժեքավոր քոնթենթ
տարածելու խնդիր:
Ի վերջո, ի՞նչ է Actual Events-ը. ակու՞մբ, բիզնես միջավա՞յր,
ինտելեկտուալ ժամանցի հարթա՞կ:
Սա այն հարցն է, որ մեզ հաճախ են տալիս: Սահմանումներն այս դեպքում
կարևոր չեն, կարևոր է հասկանալ բովանդակությունը: Actual-ը մեդիա ոլորտում պրոդուկտներ
ունեցող ընկերություն է, և բնական է՝ այս հարթակը չի ձևավորվել ռոմանտիկ նպատակներով:
Այդուհանդերձ, կյանքը շատ անհետաքրքիր կլիներ, եթե բոլոր նախաձեռնությունները սկսեին
ու ավարտվեին գործնական քննարկումներով: Մենք ձևակերպել ենք շատ հստակ խնդիր և առաջարկել
ենք լուծում: Տարբեր ոլորտներում տարիներ շարունակ իրական փորձ ու արժեքավոր գիտելիք
կուտակած շատ ղեկավարներ ունեն որակյալ մտքեր, իսկ օնլայն տիրույթում հեշտ հասանելի
քոնթենթը օրեցօր խժռում է բովանդակությանը: Մենք օգտակար ու արժեքավոր քոնթենթը հանրայնացնելու
ու ժամանակակից փաթեթավորմամբ մատուցելու բազմաթիվ գործիքների ենք տիրապետում, ուստի
ինչու՞ չկազդուրենք օնլայն միջավայրի որակն ու չնպաստենք, որ առավել հայտնի լինեն նրանք,
ովքեր ասելիք ունեն: Իսկ այս ամենին էլ երբ գումարում ես պրոֆեսիոնալ մշակված PR ստրատեգիա,
ստացվում է լիարժեք հանրային օգտակարություն, նոր գործընկերներ ու ինտելեկտուալ քննարկումների
հարթակ:
Ու՞ր է գնում Actual-ը
Մեր օրերում, երբ ինֆորմացիայի փոխանցման արագությունները մեգաարագ
են, կյանքն ինքնին անկանխատեսելի է դարձել: Անգամ խոշոր պետությունները երբեմն չեն
կարող կանխատեսել, թե հեռանկարի որ տարբերակի
վրա է ճիշտ խաղադրույք կատարելը: Actual-ն իր ձեռքը պահում է մեդիանորարարությունների
զարկերակին և միշտ լինելու է տեղեկատվական հոսքերով հետաքրքրվող սուբյեկտների բարեկամը,
լուծելու է խնդիրներ մեդիա միջավայրում, իսկ թե ինչ տեսակի նախաձեռնություններով, ինչ
պրոդուկտներով կամ ինչ միջավայրում, մշտապես կախված է ժամանակի առաջնահերթություններից:
Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն...
17.05.2022
Ի՞նչ է Actual Events-ը: Ովքե՞ր են առաջիկա Actual Events-ի խոսնակները: Մանրամասներ միջոցառման մասին:
22.04.2022
Մեդիայում արվող հետազոտություններն ու PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ...
22.04.2022
Բիզնեսմենը այն մարդն է, ով ստեղծում է որոշակի արժեք և տիրապետում է ժամանակի կառավարման գործիքներին:
21.04.2022
Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները...
15.04.2022
Եթե հումորային մթնոլորտում ոչ ծրագրավորողների շրջապատում հարց տային՝ ով է ծրագրավորողը, հումորով...
11.04.2022
Աշխարհի վիզուալ գովազդի շուկան համալրվել է ամենաբարձրակարգ, մի քանի միլիոնի հասնող և շարունակաբար...
05.04.2022
Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...
22.03.2022