Ամուսնության պետական գրանցման մասին

Ամուսնության պետական գրանցման մասին

Նշանադրության և ամուսնության վերաբերյալ մեր իրականացրած ուսումնասիրությունից օգտվող աղջիկները հաճախ են գրում, որ մեր բլոգում առավել ինտենսիվ տեղադրենք ամուսնության պատրաստվող աղջիկներին հետաքրքրող նյութեր: Ահա այս անգամ որոշել ենք գրել ամուսնության պետական գրանցման մասին:



Ճիշտ է, զույգին ուրիշ ոչինչ հարկավոր չէ երջանիկ լինելու համար, եթե նրանք սիրում են իրար ու միասին են: Սակայն ամուսնութան պետական գրանցումը շատ կարևոր է, որովհետև այն օրինական և վավեր փաստաթուղթ է, այն հաստատում է զույգի ընտանեկան կարգավիճակը: Ամուսնության այդ արժեքավոր վկայությունը կանանց համար ապահովում է սոցիալական ապահովություն և վստահություն, օգտակար է անձնագիր / վիզա ստանալու հարցում և այդպես շարունակ:

Օգտակարության մասին խոսեցինք: Իսկ ինչպե՞ս է կատարվում ամուսնության պետական գրանցումը: Հաստատ բոլորին կհետաքրքրի: Հայաստանում ամուuնության պետական գրանցում իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում` ՔԿԱԳ կամ այսպես կոչված նախկին ԶԱԳՍ: Իսկ դիմումները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով: Գրանցումը կատարվում է ամուսնացողների ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան վեց ամիսը:



Եկեք տեսնենք, թե ինչ է անհրաժեշտ ԶԱԳՍ գնալուց առաջ: Ամուuնության պետական գրանցման համար անհրաժեշտ է ամուuնացող անձանց ներկայացրած դիմումը, ամուսնացող անձանց անձը հաuտատող փաuտաթղթերը, նախորդ ամուսնությունը դադարելու վերաբերյալ փաստաթուղթը կամ պատճենը, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ,  օրինակ՝ ամուսնալուծության վկայական:

Իսկ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք 1000 ՀՀ դրամի չափով՝ ներառյալ վկայական տալը: 

Կարծես թե այսքանն էր, մնացեք մեզ հետ, շատ հետաքրքիր թեմաներով գրառումներ են սպասվում:  


Բլոգ

Ներքին ձա՞յնն է ուժեղ, թե՞ վիճակագրությունը. մեդալի երկու կողմերը

Ամեն ինչ կախված է բիզնեսի համար ձևակերպված խնդրից, սակայն ցանկացած իրավիճակում պակաս ռիսկային է...

14.06.2021

Մեկ ամսում նույն հաղորդմանը 2 անգամ հյուր գնացած գործիչներ

Actual-ը մշտապես ուսումնասիրում է հիմնական քաղաքական «հարցազրույց» ֆորմատի...

10.06.2021

Actual-ի հիմնադիր Տարոն Պարսամյանը պատասխանել է լրագրող Սիլվի...

Ակտուալը մեդիայի մոնիթորիգ, թվային հետազոտություններ, իրականացնող ընկերություն է, ինչու՞ են ձեր...

10.06.2021

Ծաղկեփունջը, հարսանյաց շղթայի բիզնեսներն ու դրանց մասին...

Այս անգամ ցանկանում ենք պատմել այն մասին, թե ինչպես են առաջացել հարսանեկան ծաղկեփնջերը և թե ինչ...

08.06.2021

Յութուբի հայաստանյան տիրույթն ու լրատվական ալիքները

Ի՞նչ տեսակի կոնտենտ է սպառվում Youtube-ի հայաստանյան տիրույթում: Համաձայն Google Trends-ի...

07.06.2021

Ինֆլուենսեր մարքեթինգը և հայ հայտնիները

Մարդիկ հետևում են հենց կոնկրետ ինֆլուենսերին, այլ ոչ թե բրենդին: Նրանց վրա ազդում են...

05.06.2021

Ամուսնության պետական գրանցման մասին

Աղջիկները հաճախ են գրում, որ մեր բլոգում առավել ինտենսիվ տեղադրենք ամուսնության պատրաստվող...

04.06.2021

Actual Podcast: Հյուրը՝ Doctor Mylips կենտրոնի տնօրեն՝ Լիլիթ Դավթյան

Առաջին հյուրը լինելու է պլաստիկ վիրաբույժ, դերմատոլոգ-կոսմետոլոգ, Doctor Mylips կենտրոնի տնօրեն...

31.05.2021