Ո՞ր տեսակի կոնտենտն է օգտագործվում թե՛ աշխարհի, թե՛ ՀՀ բժշկական կենտրոնների մոտ, ո՞ր տեսակի կոնտենտի պակասն է զգացվում շուկայում. հատված հետազոտությունից

Ո՞ր տեսակի կոնտենտն է օգտագործվում թե՛ աշխարհի, թե՛ ՀՀ բժշկական կենտրոնների մոտ, ո՞ր տեսակի կոնտենտի պակասն է զգացվում շուկայում. հատված հետազոտությունից

Աշխարհում ամենակարևոր մասնագիտություններից մեկը բժշկի մասնագիտությունն է։ Մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի տարբեր փուլերում դիմում է սպիտակ խալաթով մասնագետներին՝ օգնության ակնկալիքով։ Բժշկի աշխատանքը ոչ միայն պահանջարկ ունեցող և հարգված աշխատանք է, այլև շատ պատասխանատու և բարդ, քանի որ վերջիններս հոգ են տանում մարդու առողջության և կյանքի մասին։ 

 


Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ հազարամյակների ընթացքում բժշկական-առողջապահական ոլորտում տեղի են ունեցել բազմապիսի փոփոխություններ, իսկ վերջին տասնամյակներին ոլորտը նոր թափով է սկսել զարգանալ։ Ավանդական բժշկությանը զուգահեռ սկսել է զարգանալ էսթետիկ բժշկությունը, ստեղծվել են նոր մասնագիտություններ, ավելացել է ոլորտում մատուցվող ծառայությունների թիվը, բացվել են նոր ու ժամանակակից տեխնիկայով հագեցած բազմաթիվ բժշկական կենտրոններ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։


ԱՄՆ աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ 2019-2029թթ. զբաղվածությունն առողջապահության ոլորտում աճելու է 15 տոկոսով՝ ավելացնելով 2.4 միլիոն նոր աշխատատեղ։ Համեմատության համար նշենք, որ այս ցուցանիշն ավելի մեծ է, քան բոլոր մասնագիտությունների միջինացված տվյալները միասին վերցրած։ Ոլորտում կանխատեսվող աճը հիմնականում պայմանավորված է բնակչության ծերացմամբ, որն էլ հանգեցնում է առողջապահական ծառայությունների ավելի մեծ պահանջարկի։ Ինչ վերաբերում է ոլորտի ֆինանսական մասին, ապա, ըստ նույն աղբյուրի, առողջապահության ոլորտի աշխատակիցների (բժիշկներ, բուժքույրեր, վիրաբույժներ, ատամնաբույժներ) միջին տարեկան աշխատավարձը 2020թ. մայիսին կազմել է 69.870 դոլար, ինչն ավելի բարձր է, քան միջին տարեկան աշխատավարձը տնտեսության բոլոր ճյուղերում միասին վերցրած՝ 41.950 դոլար։




Երևի թե արդեն հասկանալի է, որ մեր հերթական թվային հետազոտությունն առնչվում է առողջապահական ոլորտի հետ: Մեր գործընկերների թույլտվությամբ այս բլոգում հրապարակել ենք հետազոտությունից որոշակի հատվածներ, որոնք վերաբերում են հուլիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածին: Ուսումնասիրությունից առանձնացվել են այն հատվածները, որոնք վերաբերում են մասնավոր բժշկական հաստատություններին, թվային տիրույթում նրանց դրսևորած վարքագծին և ակտիվությանը:




Ուսումնասիրության մեջ տեղ են գտել այնպիսի մասնավոր բժշկական կենտրոններ, ինչպիսիք են՝ Avanta Clinics-ը, SlavMed medical center-ը, Helios medical center-ը, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը և այլն: 

 

Ֆեյսբուք


Տարիներ առաջ մեզանից ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ բժշկական կենտրոն այցելելուց առաջ կարող է թվային տիրույթում մանրամասն ինֆորմացիա գտնել թե՛ նախընտրած ԲԿ-ի վերաբերյալ, թե՛ բուժանձնակազմի, և թե՛  հաստատությունում առկա բժշկական սարքավորումների ու մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Այսօր արդեն Ֆեյսբուքն ու Ինստագրամը մեզ տալիս են այդ հնարավորությունը: 

 

Սկսենք ԲԿ-ների ֆեյսբուքյան էջերի հետևորդների թվից: Իհարկե, հասկանալի է, որ շատ հատևորդներ ունենալն առաջին հայացքից տպավորիչ է, սակայն պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, թե տվյալ էջն ինչպես է աշխատում իր հետևորդների հետ, ինչ հաճախականությամբ և ինչ որակի կենտենտ է մատուցում վերջիններիս: 

 

Ֆեյսբուքյան էջի հետևորդների ցուցանիշով ուսումնասիրության ենթարկված կազմակերպությունների գրաֆիկական պատկերը ներկայացրել ենք ստորև.




Առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Avanta Clinics-ը, LaBelle medical center-ը և SlavMed medical center-ը:




Այս պատկերը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ հետևորդների մեծ թիվը դեռ բավարար ցուցիչ չէ պատկերացում կազմելու տվյալ էջի ակտիվության, արդյունավետության և մատուցվող կոնտենտի մասին: 

 

Հետաքրքիր պատկեր ունենք նաև էջերի հրապարակումների վերաբերյալ, որը կարող եք տեսնել հաջորդ գրաֆիկում.




Հուլիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում LaBelle medical center-ն ունեցել է 35 հրապարակում, Avanta Clinics-ը՝ 27, իսկ Artmed MRC-ն՝ 22: Այս երեք էջերը նույն հերթականությամբ առաջատար դիրքում են նաև վաճառող հրապարակումների քանակով: 



Անդրադառնալով վաճառող հրապարակումներին՝ հարկ ենք համարում նշել, որ առողջապահական ոլորտում արվող վաճառող հրապարակումները մեծապես տաբերվում են այլ ոլորտների վաճառող հրապարակումներինց, ինչը բնական է՝ հաշվի առնելով ոլորտի նրբությունները: Այստեղ շեշտը մեծապես դրվում է նորացված, թարմացված ժամանակակից բժշկական սարքավորումների և մատուցվող ծառայությունների վրա: Այս ցուցանիշով առաջատարները LaBelle Medical Center-ը, Avanta Clinics-ը և Artmed MRC-ն են համապատասխանաբար 25, 16 և 9 հրապարակումներով։ 

Շատ հաճախ վաճառող հրապարակումները զուգակցվում են նաև տվյալ ԲԿ-ում աշխատող բժիշկների մասին տեղեկատվությամբ՝ ընթերցողին ուղղորդելով կոնկրետ մասնագետի մոտ: Հուլիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում, իրենց կլինիկայի բժիշկների մասին և նրանց մասնակցությամբ ամենաշատ հրապարակումները կատարել է Avanta Clinics-ը, թվով երկրորդը Artmed MRC-ն է:




Անդրադառնալով բժիշկների մասին հրապարակումներին՝ նշենք, որ տվյալ հրապարակումները բժշկի մասնագիտական որակները և նրա մատուցած ծառայությունները ներկայացնելուց զատ, ընթերցողին տալիս են մեծ քանակությամբ օգտակար ինֆորմացիա՝ բարձրացնելով իրենց հաստատության նկատմամբ հարգանքն ու վստահությունը: Օգտակար հրապարակումների քանակով առաջատարը Artmed MRC-ն է, որը թեպետ հետևորդների քանակով առաջատար հորիզոնականներում չէր, սակայն մյուս բոլոր ցուցանիշներով գտնվում է բավականին ակտիվ դիրքերում: Ինչո՞ւ է կարևոր դիրքավորել բժիշկներին սոցիալական ցանցերում։ Այս ոլորտում բոլորիս վերջնական կոնտակտը հենց բժշկի հետ է։ Մեզանից շատերն առողջական խնդիրներ ունենալու դեպքում հետաքրքրվում են ոչ միայն այս կամ այն բժշկական հաստատության տեխնոլոգիական հագեցվածությամբ, այլև ծանոթներից հարց ու փորձ են անում, թե որ մասնագետին կարելի է դիմել։ Այս առումով սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս անընդհատ շփվել սպառողի հետ անձնակազմի դեմքերով։ Կա ընդունված համաշխարհային պրակտիկա, երբ կլինիկաներն իրենց բիզնես էջերը դարձնում են հարթակ անձնակազմի ու հետևորդների միջև կոնսուլտացիոն կոմունիկացիա ապահովելու համար։ Սա և՛ օգտակար է, և՛ հաճելի։ Օգտակար է, քանի որ շատերն ունեն իրենց հետաքրքրող որոշակի հարցեր, որոնց համար հաստատ չեն այցելի կլինիկա ու ժամերով սպասեն բժշկի ընդունարանում, իսկ լայվ թողարկումները, հարց ու պատասխանները շատ հաճախ օգնում են պրոֆեսիոնալներից ստանալ հուզող հարցերի պատասխանները։




Ուսումնասիրելով ԲԿ-ների ֆեյսբուքյան էջերը՝ նկատելի էր, որ բավականին փոքր է վիդեոկոնտենտի տոկոսը:




Ինստագրամ

 

Ինստագրամում տեղեկատվական հոսքեր գեներացնող ԲԿ-ների ցանկը էապես տարբերվում է ֆեյսբուքյան ցանկից: Օրինակ՝ Rhino.am կլինիկան, որը Ֆեյսբուքում ունի հետևորդների ոչ մեծ բանակ, ինստագրամում հետևորդների թվով երկրորդն է՝ Avanta Clinics-ից հետո:




Մեր կողմից իրականացված ուսումնասիրության այս փոքրիկ կտորը, բնականաբար, չի փոխանցում այս ոլորտի վերաբերյալ ամենակարևոր եզրահանգումներն ու փաստերը, որոնք ամփոփված են պատվիրատուի հետազոտության մեջ, սակայն տալիս է որոշակի պատկերացում թվային տիրույթում այս ոլորտի հիմնական տեղեկատվական հոսքեր գեներացնող կազմակերպությունների թվային հետագծի վերաբերյալ։


Տաթև Տիգրանյան, մեդիա հետազոտող:

Բլոգ

Ինչո՞վ է ինտերնետ կախվածությունը վտանգավոր ուղեղի համար

Միջինում մեկ օգտատերն օրական մոտ 7 ժամ անցկացնում է համացանցում: Ի"նչ է տեղի ունենում մեր...

25.09.2021

Թուրքիայից եկող տեղեկատվական վտանգները. սթափեցնող մասնագիտական...

Թուրքիայից եկող տեղեկատվական վտանգները. սթափեցնող մասնագիտական վերլուծություն Actual-ից

25.09.2021

Ո՞ր տեսակի կոնտենտն է օգտագործվում թե՛ աշխարհի, թե՛ ՀՀ բժշկական...

Ուսումնասիրության մեջ տեղ են գտել այնպիսի մասնավոր բժշկական կենտրոններ, ինչպիսիք են՝ Avanta...

06.09.2021

Ինստագրամը, Սնապչատը և Տիկ Տոկը՝ 18-24 տարեկանների համար ինֆորմացիա...

2020 թվականին տրադիցիոն մեդիայի սպառման ծավալներն աճի միտում են դրսևորել, որի վրա, չի բացառվում, որ...

10.08.2021

Actual Podcast 06 - Արման Սուլեյմանյան. Ռիսկային ռեպորտաժներ, կոնտենտ...

Ռիսկային ռեպորտաժներ, կոնտենտ ստեղծելու մեխանիզմը և այլն

05.08.2021

Ի՞նչ տեսակի կոնտենտն է գերակշռում Hotel Russia, Harsnaqar Hotel,...

Ներկայացված հատվածում ուսումնասիրվել են հուլիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Hotel Russia,...

05.08.2021

Actual Podcast 05 - Վահե Խաչատրյան: Սիթքոմերի պրոդյուսինգ, հայերը...

Սիթքոմերի պրոդյուսինգ, հայերը հումորի ռուսաստանյան շուկայում

05.08.2021

Հետաքրքիր փաստեր, թվային ցուցանիշներ, օրինակներ ՀՀ-ում և աշխարհում...

Այն ներառելու է հուլիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Ֆեյսբուքում և Ինստագրամում թողարկված...

31.07.2021