Այս հոդվածի հիմքում ընկած են Morning Consult-ի ամենօրյա ուսումնասիրությունները։
Morning Consult-ի ցանկում տեղ գտած 1159 բրենդների միջին աճը 2021թ․ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 0,33 տոկոս, ինչը շատ լավ է, սակայն զիջում է նախորդ տարիների նույն ցուցանիշին։ Համաճարակով պայմանավորված՝ վերջին տարիների անորոշության ու իրարանցման շրջանում մարդիկ ապավինում են ավելի կայուն բրենդներին կամ պրոդուկտներին, ումից կամ էլ ինչից արդեն գնումներ են կատարել։
Իսկ ինչպե՞ս է որոշվում, թե որոնք են ամենաարագ աճող բրենդները ․ դասակարգումը որոշվում է 2021 թվականի ընթացքում գնման աճի չափման միջոցով:
Այսպիսով, ամենաարագ աճող 20 բրենդների 25 տոկոսը կրիպտոարժույթներով զբաղվող, ֆինանսական տեխնոլոգիաներով զբաղվող և թվային վճարումներով զբաղվող կազմակերպություններն են:
Կրիպտոփոխանակման հարթակ Coinbase-ը ամենամեծ աճն է ունեցել ֆինանսական ծառայություններ մատուցող բրենդների ցանկում։
Paramount+ -ը և HBO Max -ն ունեցել են թռիչքաձև աճ բոլոր սերունդների սպառողների շրջանում: Ամենաարագ աճող բրենդներից մեկը՝ TikTok-ը, որը սովորաբար ասոցացվում է Gen Z-ի հետ, նոր լսարան է փնտրում տարեց ամերիկացիների շրջանում:
Ըստ տվյալների՝ Wendy’s, Chipotle Mexican Grill, Snickers և Ruffles սննդի հետ կապված բրենդները աճ են գրանցել միայն Gen Z-ի շրջանում։
Վերևում խոսվեց համաճարակի մասին, իսկ հիմա ավելացնենք, որ դրա արդյունքում պատվաստումային բրենդները նույնպես աճել են․ Moderna-ն և Pfizer-ն աճել են համապատասխանաբար 7,3 և 3,1 տոկոսով։
Հետաքրքիր մի փաստ Smirnoff Vodka-ն, Indian Motorcycles-ը, Crown Royal-ը և Vizzy Hard Seltzer-ն ունեցել են գնումների միտման զգալի աճ, որի արդյունքում ցավազրկող Tylenol-ը նույնպես ունեցել է աճ, որպեսզի օգնի «չեզոքացնել» վերը նշվածների օգտագործման արդյունքները։
Toyota-ն առաջին ավտոմոբիլային բրենդն է, որ ամենաարագ աճող բրենդների ցուցակում է։
Ստորև ներկայացնում ենք թոփ 20 ամենաարագ աճող բրենդները՝ ըստ տարբեր տարիքային խմբերի․
Ենթադրվում է, որ ֆինանսական տեխնոլոգիաների և բլոկչեյնի շարունակական նորարարությունները գնալով հանգեցնելու են սպառողների և ֆինանսական ծառայություններ մատուցողների միջև հարաբերությունների խզման: Սպառողները կամ կաշխատեն մատակարարների ավելի լայն շրջանակի հետ, կամ ընդհանրապես կհրաժարվեն միջնորդներից, որպեսզի կառավարեն իրենց ֆինանսները ապակենտրոնացված լուծումներով։
Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն...
17.05.2022
Ի՞նչ է Actual Events-ը: Ովքե՞ր են առաջիկա Actual Events-ի խոսնակները: Մանրամասներ միջոցառման մասին:
22.04.2022
Մեդիայում արվող հետազոտություններն ու PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ...
22.04.2022
Բիզնեսմենը այն մարդն է, ով ստեղծում է որոշակի արժեք և տիրապետում է ժամանակի կառավարման գործիքներին:
21.04.2022
Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները...
15.04.2022
Եթե հումորային մթնոլորտում ոչ ծրագրավորողների շրջապատում հարց տային՝ ով է ծրագրավորողը, հումորով...
11.04.2022
Աշխարհի վիզուալ գովազդի շուկան համալրվել է ամենաբարձրակարգ, մի քանի միլիոնի հասնող և շարունակաբար...
05.04.2022
Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...
22.03.2022