Աշխարհում սպառվող վիդեոկոնտենտի 52.1%-ը երաժշտական տեսանյութերն են, 35.8%-ը կոմեդիա ժանրն է. Թվային ցուցանիշներ (հուլիս)

Աշխարհում սպառվող վիդեոկոնտենտի 52.1%-ը երաժշտական տեսանյութերն են,  35.8%-ը կոմեդիա ժանրն է. Թվային ցուցանիշներ (հուլիս)

Սոցիալական ցանցերի ու առհասարակ ինտերնետի հասանելիությունը առաջին հայացքից ամբողջ աշխարհում վաղուց լուծված հարց է։ Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է։ Մարդկության «թվայնացումն» ու «ինտերնետացումը» դեռ ընթացքի մեջ է, իսկ աշխարհի բնակչության մոտավորապես 40%-ը շարունակում է հեռու մնալ ինտերնետից։

Համաձայն datareportal-ի 2021 թվականի հուլիս ամսվա զեկույցի՝ ինտերնետ օգտատերերի թիվը հասնում է 4.8 միլիարդի, որը կազմում է աշխարհի բնակչության մոտավորապես 60%-ը։  Ընդհանուր ինտերնետ օգտատերերի 4.48 միլիարդը հանդիսանում է սոցիալական ցանցերի սպառող։ Սոցցանցերի ակտիվ օգտատերերի թիվը կազմում է ընդհանուր բնակչության 56.8%-ը։ 



Ընդհանուր առմամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինտերնետի հասանելիությունը աճել է 5.7%-ով, իսկ սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի թիվը ավելացել է 520 միլիոնով։ 


«Ինտերնետի սպառում» եզրույթը չափազանց ընդհանրական է։ Մենք մեր առօրյան սկսում ենք ինտերնետով։ Մի պահ տեղափոխվեք այս առավոտ. երբ բացեցիք ձեր աչքերն առավոտյան, ո՞րն էր ձեր առաջին գործողությունը։ Շատերիս օրվա առաջին գործողությունը դեպի սմարտֆոն ձգվելն է։ Առհասարակ, մարդն օրվա ընթացքում, երևի թե, ամենաշատը նայում է իր սմարտֆոնի էկրանին։ 

Ինտերնետին միանալու համար օգտատերերի 92.1%-ն օգտագործում է սմարտֆոն, իսկ միջինում ինտերնետ օգտատերերը ծախսում են մոտավորապես 7 ժամ ժամանակ համացանցում։ 

Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ ինտերնետ սպառողներս այդքան ժամանակ համացանցում։ Իրականում ներկայացված գրաֆիկը արտացոլում է ինչ-որ High-Level view ու բնականաբար չի ծածկում բոլոր տեսակի մանր ու միջին ինտերնետ ակտիվությունները։ Օրինակ՝ առավոտյան պարտադիր նայու՞մ ենք եղանակը՝ նայում ենք, օգտվու՞մ ենք տարբեր տեսակի calendar և reminder տեսակի ծանուցումներից՝ օգտվում ենք։  Այնուամենայնիվ, դժվար է չհամաձայնվել, որ նմանատիպ պատկերը կարող է շատ «ահա՜» մտքեր առաջ բերել։



16-ից 64 տարեկան ինտերնետ օգտատերերը տարբեր device-ներով սպառում են տարբեր տեսակի կոնտենտ։ Ամենամեծ ժամանակը՝ մոտավորապես երեք ու կես ժամ, ծախսվում է օնլայն բրոդքասթներ և սթրիմներ դիտելու վրա։ Հետաքրքիր է, որ չնայած պոդքասթներ լսելու վրա ծախսվում է ամենաքիչ ժամանակը, նախորդ եռամսյակի հետ համեմատած միավոր օգտատիրոջ կողմից ծախսվող ժամանակն ավելացել է 5.8%-ով։ Ինտերնետի միջոցով խաղերի վրա ծախսվող ժամանակը ևս աճ է գրանցել։ Սոցիալական ցանցերի վրա ծախսվող ժամանակը ավելացել է 1.4%-ով։ Ընդհանուր առմամբ գրեթե բոլոր տեսակի ակտիվության դեպքում նկատվում է ծախսվող ժամանակի աճ։ 


Եթե մի փոքր ավելի խորքային նայենք սպառվող կոնտենտի տեսակներին, ապա կտեսնենք, որ ամենաշատը մարդիկ փնտրում են ինֆորմացիա, կապ են պահում ընտանիքի անդամների ու ընկերների հետ, ուսումնասիրում են տարբեր բրենդներ, փնտրում են կրթական հոդվածներ և այլն։ 


Մեկ այլ հետաքրքիր high level view, որը կօգնի հասկանալ, թե ինչ տեսակի վիդեոկոնտենտ է աշխարհում սպառվում 16-64 տարեկան ինտերնետ օգտատերերի կողմից։ Դե իհարկե, երաժշտական տեսանյութերն (52.1%) ու կոմեդիա ժանրի տեսանյութերն (35.8%) առաջատար են։ Ուսուցողական տեսանյութերը նույնպես եռյակում են՝ 31.2%։ Ինֆլյուենսեր տեսանյութերն ու վլոգերը նույնպես որպես առանձին կատեգորիա բավականին մեծ սպառում ունեն ամբողջ աշխարհում, ինչը կարող է մեր հայ վլոգերների համար լինել կանաչ լույս կոնտենտը անգլերեն փոխելու ու միջազգային շուկա դուրս գալու համար (խիստ չդատեք, բարձրաձայն մտածում ենք)։ 


Իսկ որո՞նք են ամենաայցելվող թոփ 20 կայքերն աշխարհում։ Ըստ Semrush համակարգի 2021 թվականի հունիս ամսվա տվյալների՝ աշխարհի ամենաայցելվող 3 կայքերն են Google, Youtube և Facebook՝ համապատասխանաբար 86.9 միլիարդ, 22.8 միլիարդ և 20 միլիարդ ամսական այցելություններով։ Google-ի մասով ամեն ինչ հստակ է։ Շատերիս մոտ Google-ը միայն սովորական կայք չէ, այլ այն հենց համացանցն է, ամեն ինչը, ամենակարողը։ Հետաքրքիր պատկեր է Facebook-Youtube հակամարտության դեպքում։ Չնայած Youtube-ը գերազանցում է Facebook-ին ամսական ակտիվ օգտատերերի թվով, ունիկալ այցելություններով առաջատար է Facebook-ը։ Ունիկալ այցելությունները ոչ պակաս կարևոր ցուցիչ են, քանի որ դա ուղիղ համեմատական է ընդհանուր այցելություններին։ Այլ կերպ ասած, ամեն ինչ ավարտված չէ ու երկրորդ հորիզոնականում Youtube-ը դեռ վերջնականապես չի ամրապնդել իր դիրքերը։ 

Կարևոր է նկատել, որ այս ցուցանիշները, կախված համակարգից (Semrush, Similarweb, Alexa, Ahrefs և այլն), կարող են տարբեր լինել, որովհետև այս ցուցանիշները նրանցից յուրաքանչյուրը տրամադրում է սեփական ալգորիթմի հիման վրա։ Պարզ է, որ այս ընկերություններից ոչ մեկը իր տվյալները հենց այնպես չէր տրամադրի Semrush-ին։ Նմանատիպ համակարգերն օգտակար են համեմատական, մրցակցային մակարդակի վրա ինֆորմացիա ստանալու տեսանկյունից, այլ ոչ հստակ դիտումների։ Ալգորիթմների մասին շատ երկար կարելի է խոսել ու գուցե մեր առաջիկա բլոգերում կանդրադառնանք, թե այս համակարգերից որը ինչ սկզբունքով է հաշվարկում ամսական ու ունիկալ այցելությունները։ 


Սոցիալական ցանցերը դարձել են մեր կյանքի անբաժան մասը, մեր բիզնեսի անբաժան մասը, որոշ դեպքերում էլ մեր բիզնեսը հենց սոցիալական ցանցերն են։ Ամսական ակտիվ օգտատերերի թվով աշխարհում շարունակում է առաջատար դիրքը զբաղեցնել Facebook-ը՝ 2.9 միլիարդ ակտիվ օգտատերերով։ «Ամենաամբիցիոզ» ու «սկանդալային» սոցիալական ցանցը՝ TikTok-ը մարտահրավեր է նետել գրեթե բոլորին։ Սոցցանցն ունի մոտավորապես 732 միլիոն ակտիվ օգտատեր ու սա սկիզբն է։ Հայաստանում այն նույնպես առաջին հայացքից պոպուլյար է։ Ինչու՞ ենք նշում առաջին հայացքից, քանի որ TikTok-ը հնարավորություն չի տալիս ստանալ տեղեկատվություն քո նախընտրած երկրի ակտիվ օգտատերերի թվի վերաբերյալ։ Հետևաբար մենք այս պահին Հայաստանից ակտիվ օգտատերերի թվի վերաբերյալ չունենք տեղեկատվություն։ Բանն այն է, որ այս կամ այն սոցիալական ցանցում հայ ակտիվ օգտատերերի թվի վերաբերյալ ինֆորմացիա ստանալու հիմնական եղանակը սոցիալական ցանցերի մարքեթինգային/գովազդային գործիքներն են։ TikTok-ը առայժմ չի տրամադրել ոչ մի գովազդային գործիք, որով կկարողանանք ստանալ Հայաստանի մասին ինֆորմացիա ու դեռ հարց է՝ երբևէ կտա՞, թե՞ ոչ։ 

Դե ինչ, որքան խճճված, այնքան էլ հետաքրքիր է համացանցում կատարվող յուրաքանչյուր ակտիվություն։ Ամեն գործողություն ունի վիճակագրություն, հետևաբար նաև վերլուծություն ու հետևություն։ Նմանատիպ թրենդներին հետևելը որոշ դեպքերում կարող է ցանկացած ոլորտի համար լինել հուշող ազդակ, թե ինչ մարքեթինգային գործիքակազմ ու մեսիջ օգտագործել, ինչպես խոսել, երբ խոսել սպառողի հետ և այլն։ Թվային տիրույթի վերաբերյալ համաշխարհային ու հայաստանյան  անցուդարձն այնքան հագեցած է, որ մեկ հրապարակումով հնարավոր չէ փակել բոլոր կետերը։ Առաջիկա հրապարակումներով կփորձենք խոսել այլ ցուցանիշների մասին ևս։ 

Բլոգ

Google-ի 2 օրվա եկամուտը նույնիսկ բավական է 1 նոր Թաջ Մահալ...

Google-ը 2021 թ. գնահատվում է մոտ 458 միլիարդ դոլար, նրա արժեքը 2006 թ.-ի համեմատ մեծացել է մոտ 12...

28.10.2021

2020 թվականին մարդկությունը ստեղծել է 64,2 զետաբայթ տվյալներ, բայց...

2020թ․ ստեղծված և պատճենված տվյալների ընդհանուր ծավալը հասել է 64,2 զետաբայթի (ZB = 1 մլրդ GB)․․․

25.10.2021

Ո՞ւմ և ինչո՞ւ են պետք հենց քո տվյալները, ի՞նչով է վտանգավոր թշնամի...

Ո՞ւմ և ինչո՞ւ են պետք հենց քո տվյալները

23.10.2021

Աշխարհում սպառվող վիդեոկոնտենտի 52.1%-ը երաժշտական տեսանյութերն են, ...

Ինտերնետի հասանելիությունը աճել է 5.7%-ով, իսկ սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի թիվը ավելացել է...

09.10.2021

Ինչո՞վ է ինտերնետ կախվածությունը վտանգավոր ուղեղի համար

Միջինում մեկ օգտատերն օրական մոտ 7 ժամ անցկացնում է համացանցում: Ի"նչ է տեղի ունենում մեր...

25.09.2021

Թուրքիայից եկող տեղեկատվական վտանգները. սթափեցնող մասնագիտական...

Թուրքիայից եկող տեղեկատվական վտանգները. սթափեցնող մասնագիտական վերլուծություն Actual-ից

25.09.2021

Ո՞ր տեսակի կոնտենտն է օգտագործվում թե՛ աշխարհի, թե՛ ՀՀ բժշկական...

Ուսումնասիրության մեջ տեղ են գտել այնպիսի մասնավոր բժշկական կենտրոններ, ինչպիսիք են՝ Avanta...

06.09.2021

Ինստագրամը, Սնապչատը և Տիկ Տոկը՝ 18-24 տարեկանների համար ինֆորմացիա...

2020 թվականին տրադիցիոն մեդիայի սպառման ծավալներն աճի միտում են դրսևորել, որի վրա, չի բացառվում, որ...

10.08.2021