2021 թվականի հոկտեմբեր ամսվա թոփ 10 թվային թրենդները

2021 թվականի հոկտեմբեր ամսվա թոփ 10 թվային թրենդները

Թվային աշխարհն արդեն տարիներ շարունակ զարգանում է զարմանալիորեն ու անսպասելիորեն: Բոլորիս հետ էլ պատահել են դեպքեր, երբ որոշ ժամանակ չենք հետևել մեր  ամեն օր օգտագործվող գործիքների ու հարթակների թարմացումներին ու ինչ-որ ժամանակ անց բացահայտել ենք, որ ավելի արդյունավետ օգտագործելու համար բավականին կարդալու բան է կուտակվել։ Եթե սա պրոյեկտենք գլոբալ տեղեկատվական հոսքերի կառավարման վրա, ապա դժվար չի լինի հասկանալ, որ  եթե ձեռքներս չպահենք տեղեկատվական հոսքերի կառավարման զարկերակին, հնարավոր է մրցակցային առավելությունները «նվիրենք» մեր մրցակիցներին կամ  առհասարակ  դուրս մնանք ժամանակակից մրցունակ շուկայից։ Դե երևի վերնագիրը հուշում է, թե ինչ կարևոր վիճակագրություն ենք այժմ ձեզ ներկայացնելու: Մի փոքր հետաքրքրացնելու համար տվյալները ներկայացնում ենք հակառակ հերթականությամբ՝  10-րդից մինչև 1-ին:

 

10. Պոդքասթները աշխարհով մեկ հայտնիություն են ձեռք բերում

Աշխարհում աշխատունակ տարիքի ինտերնետ օգտատերերի 5-ից 1-ը այժմ ամեն շաբաթ լսում է պոդքասթներ, ընդ որում այդ ցուցանիշը հասնում է մոտավորապես 1/3-ի Մեքսիկայում, Բրազիլիայում և Ինդոնեզիայում:

Տվյալները ցույց են տալիս, որ երիտասարդ կանայք կազմում են պոդքասթների համաշխարհային լսարանի ամենամեծ բաժինը, ընդ որում 16-ից 24 տարեկան աշխարհի բոլոր կին օգտատերերի գրեթե 1/4-ը ասում է, որ վերջին 7 օրվա ընթացքում առնվազն 1 պոդքասթ է լսել:

Մարդիկ ավելի շատ ժամանակ են ծախսում նաև պոդքասթներ լսելու վրա, ընդ որում GWI-ը հայտնում է, որ սովորական ինտերնետ օգտատերը այժմ ծախսում է օրական գրեթե 1 ժամ պոդքասթի կոնտենտ լսելու վրա:

 

9. VPN-ները շատանում են

App Annie-ի տվյալներով վերջին ամիսների ընթացքում զգալի աճ է գրանցվել սմարթֆոնների համար VPN  հավելվածներ ներբեռնողների թվի մեջ:

Վիրտուալ մասնավոր ցանցային ծառայությունները ներբեռնումների քանակով կազմում են 10 ամենաարագ աճող բջջային հավելվածներից 6-ը 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, ինչի հաշվին նրանք վերջին ամիսների բջջային ամենաթեժ կատեգորիաներից մեկն են:

GWI-ը հայտնում է, որ 16-ից 64 տարեկան ինտերնետից օգտվողների 3-ից 1-ն արդեն օգտագործում է VPN որոշակի ինտերնետ ակտիվությունների համար, ընդ որում այդ ցուցանիշը Հնդկաստանում և Ինդոնեզիայում աճի միտում է ցուցաբերում։

VPN հավելվածների ներբեռնումների աճով պայմանավորված կարող ենք ակնկալել ներբեռնումների թվի աճ առաջիկա ամիսների ընթացքում:

 

8. Հնդկաստանն ունի Snapchat-ի գովազդային ամենամեծ լսարանը

Հնդկաստանում Snapchat-ի օգտատերերի թվի արագ աճի շնորհիվ երկիրն առաջին հորիզոնականում է հարթակի գովազդային հասանելիությամբ:

Մարքեթոլոգները Snapchat-ում գովազդի միջոցով այժմ կարող են հասանելիություն ապահովել դեպի գրեթե 116 միլիոն հնդիկ օգտատերերի շրջանում, ինչը գրեթե 10 տոկոսով ավելի է, քան ներկայումս ԱՄՆ-ում այս գովազդների հասանելիության թիվը:

Հարթակի հասանելիությունը դեռևս աճում է ԱՄՆ-ում, և Snapchat-ը շարունակում է ուժեղ աճ գրանցել նաև համաշխարհային մակարդակով:

Ընկերության վերջին տվյալները ցույց են տալիս, որ համաշխարհային գովազդի հասանելիությունն աճել է գրեթե 5 տոկոսով վերջին ամիսների ընթացքում՝ հարթակի համաշխարհային գովազդային լսարանը հասցնելով 538 միլիոնի:




7. Սոցիալական մեդիայի լսարանները համընկնում են

GWI-ի վերջին տվյալները ցույց են տալիս, որ մարքեթոլոգներն այժմ կարող են հասանելիություն ապահովել ցանկացած սոցիալական մեդիա հարթակի օգտատերերի ճնշող մեծամասնության շրջանում:

Դա ճիշտ է նույնիսկ այնպիսի հսկայական հարթակների դեպքում, ինչպիսիք են՝ Facebook-ը և YouTube-ը. GWI-ի տվյալները ցույց են տալիս, որ մարքեթոլոգները այս հարթակների ալիքների միջոցով արդեն կարող են հասանելիություն ապահովել աշխատանքային տարիքի օգտատերերի առնվազն 99 տոկոսի շրջանում:

Դեռ ավելին, սոցիալական մեդիայի տիպիկ օգտատերերն այժմ ամեն ամիս ակտիվորեն օգտվում են միջինում 6, 7 տարբեր սոցիալական հարթակներից:

Արդյունքում, սոցիալական մեդիայի մարքեթինգի նկատմամբ ավելի ռազմավարական մոտեցումը կարող է օգնել  բարելավել և՛ արդյունավետությունը, և՛ էֆեկտիվությունը 2022 թվականին:

Սակայն կարևոր է յուրաքանչյուր հարթակ դիտարկել ոչ թե որպես reach-ը մեծացնելու հնարավորություն, այլ մատուցել բազմազան և բազմաբովանդակ կոնտենտ տարբեր սոցիալական հարթակներում:

 

6. Միջազգային կոնտենտի աճող ժողովրդականություն

Գաղտնիք չէ, որ Squid Game-ը վերջին շրջանում մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում, քանի որ Netflix-ի տվյալները ցույց են տալիս, որ 132 միլիոն մարդ ամբողջ աշխարհում դիտել է կորեական հիթ-դրաման թողարկումից հետո առաջին 23 օրվա ընթացքում: Հոկտեմբերի առաջին 12 օրերի ընթացքում ոչ անգլալեզու շոուն զբաղեցրել է առաջին տեղը FlixPatrol-ի Netflix հեռուստատեսային շոուների ամենօրյա վարկանիշում ընկերության կողմից ներկայացված 83 երկրներից յուրաքանչյուրում:

Այնուամենայնիվ, FlixPatrol ընկերության տվյալները ցույց են տալիս, որ Squid Game-ը միակ ոչ անգլալեզու շոուն չէ, որը համաշխարհային հաջողություն է վայելում:

Ավելին, այլ միջազգային շոուների, ինչպիսիք են Lupine-ը և Money Heist-ը, մեծ ժողովրդականությունը հուշում է, որ մենք կարող ենք ակնկալել՝ այս միտումը կշարունակվի նաև 2022 թվականին:

 

5. Սոցիալական մեդիայի CPM-ներն աճում են

Skai-ի վերջին տվյալները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում 1000 օգտատիրոջ reach-ի միջին արժեքը վերջին 1 տարվա ընթացքում զգալիորեն աճել է:

Ընկերության հետազոտությունը ցույց է տալիս, որ սոցիալական մեդիայի միջին CPM-ը 2021 թվականի երրորդ եռամսյակում հասել է 7 դոլարի և 70 ցենտի, ինչը 33 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաշխարհային միջինից:

Սոցիալական մեդիայի CPM-ն այս տարվա 2-րդ և 3-րդ եռամսյակների միջև աճել է միայն մոտ 3 տոկոսով, բայց եթե անցյալ տարվա երրորդ և չորրորդ եռամսյակների միջև թռիչքը այս տարի շարունակվի, մենք կարող ենք ակնկալել ևս մեկ մեծ թռիչք սոցիալական մեդիայում գովազդի արժեքի մեջ, երբ մոտենում են տոները:

Skai-ը  նաև հայտնում է, որ գովազդի որոնման արժեքը զգալիորեն աճել է վերջին 12 ամիսների ընթացքում, ընդ որում համաշխարհային որոնման միջին CPC-ն այժմ 30 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի էր: Գովազդը թանկանում է, լավ գովազդային գաղափարների մշակումը դառնում առաջնահերթություն։ Հարկավոր է ունենալ ավելի ճկուն ռազմավարություն և դիպուկ թիրախավորում։

 

4. Չինացի ինտերնետ-օգտատերերը անցնում են 1 միլիարդի շեմը

Չինաստանի ինտերնետային ցանցի տեղեկատվական կենտրոնի վերջին տվյալները ցույց են տալիս, որ այժմ Չինաստանում ինտերնետից օգտվում է ավելի քան 1 միլիարդ մարդ:

Վերջին 12 ամիսների ընթացքում Չինաստանի օգտատերերն ավելացել են ավելի քան 70 միլիոնով, ինչը կազմում է 2020 թվականի հոկտեմբերից սկսած ընդհանուր համաշխարհային աճի մոտավորապես 1/3-ը:

Չինաստանում այժմ ապրում է աշխարհի մասշտաբով ինտերնետի 5-ից ավելի օգտատերերից 1-ը, սակայն վերջին տվյալները ցույց են տալիս, որ աճի համար դեռ ավելի շատ տեղ կա:

Չինաստանի բնակչության մոտավորապես 70 տոկոսն այժմ կապ ունի, բայց դա նշանակում է, որ ևս 400 միլիոն մարդ ամբողջ երկրում դեռ առցանց չէ:

Այնուամենայնիվ, քանի որ չինացի ինտերնետ օգտատերերի թիվը ներկայումս աճում է տարեկան 7,5 տոկոս տեմպով, մենք կարող ենք ակնկալել, որ առաջիկա տարիների ընթացքում երկրի կապի բացը կայունորեն կփակվի:

 

3. Facebook Inc.-ի հարթակներում գովազդն այժմ հասնում է 3 միլիարդ օգտատիրոջ

META-ի ինքնասպասարկման գովազդային գործիքներում հրապարակված վերջին թվերը ցույց են տալիս, որ ընկերության հարթակների պորտֆոլիոն այժմ հասնում է 3 միլիարդի չափ գովազդային լսարանի: Նույնիսկ եթե հաշվի առնենք ֆեյք հաշիվները, վերջին տվյալները ցույց են տալիս, որ այժմ Facebook-ի հավելվածների ընտանիքում գովազդը հասնում է Չինաստանից դուրս երկրագնդի 13 և բարձր տարիքի մարդկանց գրեթե կեսին: Այս թիվը ներկայացնում է միայն գովազդային հասանելիությունը, ինչը նշանակում է, որ այն ներառում է միայն Facebook-ի, Instagram-ի և Messenger-ի լսարանները: META-ի ամսական ակտիվ օգտատերերի բազան ընկերության բոլոր հարթակներում՝ ներառյալ WhatsApp-ը, այժմ գերազանցում է 3,5 միլիարդը:

 

2. TikTok-ը հասնում է ամսական 1 միլիարդ ակտիվ օգտատիրոջ

TikTok վիդեոհարթակը արագորեն աճել է վերջին մի քանի տարիների ընթացքում և այժմ​​ սոցիալական մեդիայի ընդամենը 7 հարթակներից մեկն է, որոնք ամեն ամիս հավակնում են 1 միլիարդից ավել ակտիվ օգտատերեր ունենալուն: Օգտատերերի աճը նույնպես դանդաղելու նշաններ ցույց չի տալիս, քանի որ App Annie-ի տվյալներով TikTok-ը ամենաշատ ներբեռնվող բջջային հավելվածն է ամբողջ աշխարհում վերջին ամիսների ընթացքում: TikTok-ի օգտատերերը տարածված են ամբողջ աշխարհում. ընկերության ինքնասպասարկման գովազդային հարթակները ցույց են տալիս, որ հավելվածը հատկապես հայտնի է Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում:

 

1. Սոցցանցերի գլոբալ օգտատերերի թիվը հասնում է 4,5 միլիարդի

2021 թ. հոկտեմբերի կտրվածքով սոցիալական մեդիայի համաշխարհային օգտատերերն այժմ անցել են 4,5 միլիարդի սահմանը: Այդ թիվն աճել է գրեթե 10 տոկոսով անցած տարվա ընթացքում, ընդ որում ավելի քան 400 միլիոն օգտատեր սկսել է օգտվել սոցիալական հարթակներից ընդամենը վերջին 12 ամիսների ընթացքում: Դա նշանակում է, որ միջինում ավելի քան մեկ միլիոն նոր օգտատերեր ամեն օր միանում են սոցիալական ցանցերին, ինչը հավասար է մոտավորապես 13 նոր օգտատիրոջ յուրաքանչյուր վայրկյանում:

Աճի տեմպերը մի փոքր դանդաղել են, բայց նույնիսկ այս փոքր-ինչ դանդաղ տեմպերի դեպքում սոցցանցերի օգտատերերը աշխարհի բնակչության 60 տոկոսին հասնելու ուղու վրա են հաջորդ տարվա առաջին կիսամյակում: 




Ահա այսքանն էր այսօրվա հոդվածը, որի հիմքում ընկած են եղել նաև  Hootsuite-ի և We Are Social-ի վիճակագրությունները: Այսպիսի թեմաներով շատ հետաքրքիր վիճակագրական հոդվածներ և ոչ միայն կարող եք կարդալ մեր կայքում:


Բլոգ

Տնային խելացի սարքերի մասին վիճակագրություն

Մենք ապրում ենք տեխնոլոգիայի, ավելի կոնկրետ՝ խելացի տեխնոլոգիայի ոսկե դարաշրջանում: Վերջին...

14.01.2022

2030-ին ի՞նչ սարքերով ենք համացանց մտնելու. հրաշքի նմանվող գիտական...

Գիտնականները վստահ են, որ շուտով կգա օրը, երբ մենք կկարողանանք ցանկացած երգ, ֆիլմ, վեբ-կայք կամ...

13.01.2022

2021թ․ ամենաարագ աճող բրենդները

Համաճարակով պայմանավորված՝ վերջին տարիների անորոշության ու իրարանցման շրջանում մարդիկ ապավինում են...

12.01.2022

Ժամանակակից բիզնեսմեններին ծանոթ իրավիճակ. կա խնդիր, կա նաև լուծում

Երբ գործատուն ունենում է միևնույն ոլորտում կիրառվող համաշխարհային թրենդների մասին տեղեկություններ,...

30.12.2021

2021 թվականի հոկտեմբեր ամսվա թոփ 10 թվային թրենդները

Եթե ձեռքներս չպահենք տեղեկատվական հոսքերի կառավարման զարկերակին, հնարավոր է մրցակցային...

27.12.2021

Mobile հավելվածները փոխել են խաղի կանոնները

Մեր օրերում մարդիկ կարող են կառավարել իրենց աշխատանքը և նույնիսկ կյանքը սմարթֆոնների միջոցով՝ անկախ...

23.12.2021

Հայ բիզնեսմեններին հուզող խնդիր. արդյունավետությունն ընդդեմ հոգնեցնող...

Այնքան արագ են փոփոխվում տեղեկատվական տեխնոլոգիաները, որ տեղեկատվական միջավայրում կառավարել...

23.12.2021

Սոցիալական մեդիա հավելվածների էվոլյուցիան. լայվեր

Ոլորտը զարգացել է վերջին տասնամյակի ընթացքում. սոցիալական մեդիա նոր հավելվածներ են մուտք գործել...

20.12.2021