Թվային աշխարհն արդեն տարիներ շարունակ զարգանում է զարմանալիորեն ու անսպասելիորեն: Բոլորիս հետ էլ պատահել են դեպքեր, երբ որոշ ժամանակ չենք հետևել մեր ամեն օր օգտագործվող գործիքների ու հարթակների թարմացումներին ու ինչ-որ ժամանակ անց բացահայտել ենք, որ ավելի արդյունավետ օգտագործելու համար բավականին կարդալու բան է կուտակվել։ Եթե սա պրոյեկտենք գլոբալ տեղեկատվական հոսքերի կառավարման վրա, ապա դժվար չի լինի հասկանալ, որ եթե ձեռքներս չպահենք տեղեկատվական հոսքերի կառավարման զարկերակին, հնարավոր է մրցակցային առավելությունները «նվիրենք» մեր մրցակիցներին կամ առհասարակ դուրս մնանք ժամանակակից մրցունակ շուկայից։ Դե երևի վերնագիրը հուշում է, թե ինչ կարևոր վիճակագրություն ենք այժմ ձեզ ներկայացնելու: Մի փոքր հետաքրքրացնելու համար տվյալները ներկայացնում ենք հակառակ հերթականությամբ՝ 10-րդից մինչև 1-ին:
10. Պոդքասթները աշխարհով մեկ հայտնիություն են ձեռք բերում
Աշխարհում աշխատունակ տարիքի ինտերնետ օգտատերերի 5-ից 1-ը այժմ ամեն շաբաթ լսում է պոդքասթներ, ընդ որում այդ ցուցանիշը հասնում է մոտավորապես 1/3-ի Մեքսիկայում, Բրազիլիայում և Ինդոնեզիայում:
Տվյալները ցույց են տալիս, որ երիտասարդ կանայք կազմում են պոդքասթների համաշխարհային լսարանի ամենամեծ բաժինը, ընդ որում 16-ից 24 տարեկան աշխարհի բոլոր կին օգտատերերի գրեթե 1/4-ը ասում է, որ վերջին 7 օրվա ընթացքում առնվազն 1 պոդքասթ է լսել:
Մարդիկ ավելի շատ ժամանակ են ծախսում նաև պոդքասթներ լսելու վրա, ընդ որում GWI-ը հայտնում է, որ սովորական ինտերնետ օգտատերը այժմ ծախսում է օրական գրեթե 1 ժամ պոդքասթի կոնտենտ լսելու վրա:
9. VPN-ները շատանում են
App Annie-ի տվյալներով վերջին ամիսների ընթացքում զգալի աճ է գրանցվել սմարթֆոնների համար VPN հավելվածներ ներբեռնողների թվի մեջ:
Վիրտուալ մասնավոր ցանցային ծառայությունները ներբեռնումների քանակով կազմում են 10 ամենաարագ աճող բջջային հավելվածներից 6-ը 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, ինչի հաշվին նրանք վերջին ամիսների բջջային ամենաթեժ կատեգորիաներից մեկն են:
GWI-ը հայտնում է, որ 16-ից 64 տարեկան ինտերնետից օգտվողների 3-ից 1-ն արդեն օգտագործում է VPN որոշակի ինտերնետ ակտիվությունների համար, ընդ որում այդ ցուցանիշը Հնդկաստանում և Ինդոնեզիայում աճի միտում է ցուցաբերում։
VPN հավելվածների ներբեռնումների աճով պայմանավորված կարող ենք ակնկալել ներբեռնումների թվի աճ առաջիկա ամիսների ընթացքում:
8. Հնդկաստանն ունի Snapchat-ի գովազդային ամենամեծ լսարանը
Հնդկաստանում Snapchat-ի օգտատերերի թվի արագ աճի շնորհիվ երկիրն առաջին հորիզոնականում է հարթակի գովազդային հասանելիությամբ:
Մարքեթոլոգները Snapchat-ում գովազդի միջոցով այժմ կարող են հասանելիություն ապահովել դեպի գրեթե 116 միլիոն հնդիկ օգտատերերի շրջանում, ինչը գրեթե 10 տոկոսով ավելի է, քան ներկայումս ԱՄՆ-ում այս գովազդների հասանելիության թիվը:
Հարթակի հասանելիությունը դեռևս աճում է ԱՄՆ-ում, և Snapchat-ը շարունակում է ուժեղ աճ գրանցել նաև համաշխարհային մակարդակով:
Ընկերության վերջին տվյալները ցույց են տալիս, որ համաշխարհային գովազդի հասանելիությունն աճել է գրեթե 5 տոկոսով վերջին ամիսների ընթացքում՝ հարթակի համաշխարհային գովազդային լսարանը հասցնելով 538 միլիոնի:
7. Սոցիալական մեդիայի լսարանները համընկնում են
GWI-ի վերջին տվյալները ցույց են տալիս, որ մարքեթոլոգներն այժմ կարող են հասանելիություն ապահովել ցանկացած սոցիալական մեդիա հարթակի օգտատերերի ճնշող մեծամասնության շրջանում:
Դա ճիշտ է նույնիսկ այնպիսի հսկայական հարթակների դեպքում, ինչպիսիք են՝ Facebook-ը և YouTube-ը. GWI-ի տվյալները ցույց են տալիս, որ մարքեթոլոգները այս հարթակների ալիքների միջոցով արդեն կարող են հասանելիություն ապահովել աշխատանքային տարիքի օգտատերերի առնվազն 99 տոկոսի շրջանում:
Դեռ ավելին, սոցիալական մեդիայի տիպիկ օգտատերերն այժմ ամեն ամիս ակտիվորեն օգտվում են միջինում 6, 7 տարբեր սոցիալական հարթակներից:
Արդյունքում, սոցիալական մեդիայի մարքեթինգի նկատմամբ ավելի ռազմավարական մոտեցումը կարող է օգնել բարելավել և՛ արդյունավետությունը, և՛ էֆեկտիվությունը 2022 թվականին:
Սակայն կարևոր է յուրաքանչյուր հարթակ դիտարկել ոչ թե որպես reach-ը մեծացնելու հնարավորություն, այլ մատուցել բազմազան և բազմաբովանդակ կոնտենտ տարբեր սոցիալական հարթակներում:
6. Միջազգային կոնտենտի աճող ժողովրդականություն
Գաղտնիք չէ, որ Squid Game-ը վերջին շրջանում մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում, քանի որ Netflix-ի տվյալները ցույց են տալիս, որ 132 միլիոն մարդ ամբողջ աշխարհում դիտել է կորեական հիթ-դրաման թողարկումից հետո առաջին 23 օրվա ընթացքում: Հոկտեմբերի առաջին 12 օրերի ընթացքում ոչ անգլալեզու շոուն զբաղեցրել է առաջին տեղը FlixPatrol-ի Netflix հեռուստատեսային շոուների ամենօրյա վարկանիշում ընկերության կողմից ներկայացված 83 երկրներից յուրաքանչյուրում:
Այնուամենայնիվ, FlixPatrol ընկերության տվյալները ցույց են տալիս, որ Squid Game-ը միակ ոչ անգլալեզու շոուն չէ, որը համաշխարհային հաջողություն է վայելում:
Ավելին, այլ միջազգային շոուների, ինչպիսիք են Lupine-ը և Money Heist-ը, մեծ ժողովրդականությունը հուշում է, որ մենք կարող ենք ակնկալել՝ այս միտումը կշարունակվի նաև 2022 թվականին:
5. Սոցիալական մեդիայի CPM-ներն աճում են
Skai-ի վերջին տվյալները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում 1000 օգտատիրոջ reach-ի միջին արժեքը վերջին 1 տարվա ընթացքում զգալիորեն աճել է:
Ընկերության հետազոտությունը ցույց է տալիս, որ սոցիալական մեդիայի միջին CPM-ը 2021 թվականի երրորդ եռամսյակում հասել է 7 դոլարի և 70 ցենտի, ինչը 33 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաշխարհային միջինից:
Սոցիալական մեդիայի CPM-ն այս տարվա 2-րդ և 3-րդ եռամսյակների միջև աճել է միայն մոտ 3 տոկոսով, բայց եթե անցյալ տարվա երրորդ և չորրորդ եռամսյակների միջև թռիչքը այս տարի շարունակվի, մենք կարող ենք ակնկալել ևս մեկ մեծ թռիչք սոցիալական մեդիայում գովազդի արժեքի մեջ, երբ մոտենում են տոները:
Skai-ը նաև հայտնում է, որ գովազդի որոնման արժեքը զգալիորեն աճել է վերջին 12 ամիսների ընթացքում, ընդ որում համաշխարհային որոնման միջին CPC-ն այժմ 30 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի էր: Գովազդը թանկանում է, լավ գովազդային գաղափարների մշակումը դառնում առաջնահերթություն։ Հարկավոր է ունենալ ավելի ճկուն ռազմավարություն և դիպուկ թիրախավորում։
4. Չինացի ինտերնետ-օգտատերերը անցնում են 1 միլիարդի շեմը
Չինաստանի ինտերնետային ցանցի տեղեկատվական կենտրոնի վերջին տվյալները ցույց են տալիս, որ այժմ Չինաստանում ինտերնետից օգտվում է ավելի քան 1 միլիարդ մարդ:
Վերջին 12 ամիսների ընթացքում Չինաստանի օգտատերերն ավելացել են ավելի քան 70 միլիոնով, ինչը կազմում է 2020 թվականի հոկտեմբերից սկսած ընդհանուր համաշխարհային աճի մոտավորապես 1/3-ը:
Չինաստանում այժմ ապրում է աշխարհի մասշտաբով ինտերնետի 5-ից ավելի օգտատերերից 1-ը, սակայն վերջին տվյալները ցույց են տալիս, որ աճի համար դեռ ավելի շատ տեղ կա:
Չինաստանի բնակչության մոտավորապես 70 տոկոսն այժմ կապ ունի, բայց դա նշանակում է, որ ևս 400 միլիոն մարդ ամբողջ երկրում դեռ առցանց չէ:
Այնուամենայնիվ, քանի որ չինացի ինտերնետ օգտատերերի թիվը ներկայումս աճում է տարեկան 7,5 տոկոս տեմպով, մենք կարող ենք ակնկալել, որ առաջիկա տարիների ընթացքում երկրի կապի բացը կայունորեն կփակվի:
3. Facebook Inc.-ի հարթակներում գովազդն այժմ հասնում է 3 միլիարդ օգտատիրոջ
META-ի ինքնասպասարկման գովազդային գործիքներում հրապարակված վերջին թվերը ցույց են տալիս, որ ընկերության հարթակների պորտֆոլիոն այժմ հասնում է 3 միլիարդի չափ գովազդային լսարանի: Նույնիսկ եթե հաշվի առնենք ֆեյք հաշիվները, վերջին տվյալները ցույց են տալիս, որ այժմ Facebook-ի հավելվածների ընտանիքում գովազդը հասնում է Չինաստանից դուրս երկրագնդի 13 և բարձր տարիքի մարդկանց գրեթե կեսին: Այս թիվը ներկայացնում է միայն գովազդային հասանելիությունը, ինչը նշանակում է, որ այն ներառում է միայն Facebook-ի, Instagram-ի և Messenger-ի լսարանները: META-ի ամսական ակտիվ օգտատերերի բազան ընկերության բոլոր հարթակներում՝ ներառյալ WhatsApp-ը, այժմ գերազանցում է 3,5 միլիարդը:
2. TikTok-ը հասնում է ամսական 1 միլիարդ ակտիվ օգտատիրոջ
TikTok վիդեոհարթակը արագորեն աճել է վերջին մի քանի տարիների ընթացքում և այժմ սոցիալական մեդիայի ընդամենը 7 հարթակներից մեկն է, որոնք ամեն ամիս հավակնում են 1 միլիարդից ավել ակտիվ օգտատերեր ունենալուն: Օգտատերերի աճը նույնպես դանդաղելու նշաններ ցույց չի տալիս, քանի որ App Annie-ի տվյալներով TikTok-ը ամենաշատ ներբեռնվող բջջային հավելվածն է ամբողջ աշխարհում վերջին ամիսների ընթացքում: TikTok-ի օգտատերերը տարածված են ամբողջ աշխարհում. ընկերության ինքնասպասարկման գովազդային հարթակները ցույց են տալիս, որ հավելվածը հատկապես հայտնի է Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում:
1. Սոցցանցերի գլոբալ օգտատերերի թիվը հասնում է 4,5 միլիարդի
2021 թ. հոկտեմբերի կտրվածքով սոցիալական մեդիայի համաշխարհային օգտատերերն այժմ անցել են 4,5 միլիարդի սահմանը: Այդ թիվն աճել է գրեթե 10 տոկոսով անցած տարվա ընթացքում, ընդ որում ավելի քան 400 միլիոն օգտատեր սկսել է օգտվել սոցիալական հարթակներից ընդամենը վերջին 12 ամիսների ընթացքում: Դա նշանակում է, որ միջինում ավելի քան մեկ միլիոն նոր օգտատերեր ամեն օր միանում են սոցիալական ցանցերին, ինչը հավասար է մոտավորապես 13 նոր օգտատիրոջ յուրաքանչյուր վայրկյանում:
Աճի տեմպերը մի փոքր դանդաղել են, բայց նույնիսկ այս փոքր-ինչ դանդաղ տեմպերի դեպքում սոցցանցերի օգտատերերը աշխարհի բնակչության 60 տոկոսին հասնելու ուղու վրա են հաջորդ տարվա առաջին կիսամյակում:
Ահա այսքանն էր այսօրվա հոդվածը, որի հիմքում ընկած են եղել նաև Hootsuite-ի և We Are Social-ի վիճակագրությունները: Այսպիսի թեմաներով շատ հետաքրքիր վիճակագրական հոդվածներ և ոչ միայն կարող եք կարդալ մեր կայքում:
Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն...
17.05.2022
Ի՞նչ է Actual Events-ը: Ովքե՞ր են առաջիկա Actual Events-ի խոսնակները: Մանրամասներ միջոցառման մասին:
22.04.2022
Մեդիայում արվող հետազոտություններն ու PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ...
22.04.2022
Բիզնեսմենը այն մարդն է, ով ստեղծում է որոշակի արժեք և տիրապետում է ժամանակի կառավարման գործիքներին:
21.04.2022
Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները...
15.04.2022
Եթե հումորային մթնոլորտում ոչ ծրագրավորողների շրջապատում հարց տային՝ ով է ծրագրավորողը, հումորով...
11.04.2022
Աշխարհի վիզուալ գովազդի շուկան համալրվել է ամենաբարձրակարգ, մի քանի միլիոնի հասնող և շարունակաբար...
05.04.2022
Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...
22.03.2022