Իսլանդիայի ՀՆԱ՞-ն է փոքր, թե՞ Facebook-ն է անխղճաբար գրավում ամբողջ աշխարհը․․․2021թ․ ավելին է խոստանում

Իսլանդիայի ՀՆԱ՞-ն է փոքր, թե՞ Facebook-ն է անխղճաբար գրավում ամբողջ աշխարհը․․․2021թ․ ավելին է խոստանում

Facebook-ի մասին բոլորը գիտեն, սակայն ոչ բոլորը կարող են իմանալ վերջինիս հարստացման ու հայտնիության ֆենոմենը։

Facebook սոցիալական հարթակից օգտվում են միլիարդավոր մարդիկ։ Մարքեթոլոգների 67%-ը Facebook-ը համարում է ամենակարևոր սոցիալական մեդիան իրենց գործունեության համար, իսկ վերջիններիս մեծ մասը օգտվում է հարթակի գովազդի հնարավորությունից: Իսկ ո՞վ կպատկերացներ, որ ավելի քան 90 միլիոն փոքր ձեռնարկություններ գրանցված են Facebook-ում։


Երևի նկատել եք, որ Facebook-ը  ուղղակի լի է գովազդներով։ Բայց արդյո՞ք դրանք իրոք բավականաչափ եկամուտ են ստեղծում: Իրականում գովազդն ի սկզբանե չի եղել Facebook-ի ստեղծման հիմքը, բայց երբ սոցիալական ցանցը մեծացավ՝ ունենալով ամսական միլիոնավոր ակտիվ օգտատերեր, իր հետ առաջ բերեց տվյալների հավաքագրման ու վերլուծության մեծ հնարավորություններ։ Այս տվյալների վերլուծությունն էլ բիզնեսներին հնարավորություն տվեց իրականացնել նեղ թիրախային գովազդներ։ Սա էլ ծնեց Facebook-ի գովազդի գաղափարը: Մեր գործողությունների արդյունքում Facebook-ը հասկանում է, թե ինչ նախասիրություններ ունենք, որոնք  շատ օգտակար են գովազդատուների համար։ 



Եկեք ուսումնասիրենք Facebook-ի՝ գովազդից առաջացած եկամտի վերաբերյալ փոքրիկ վիճակագրություն.


1. 2020 թ․ Facebook-ի գովազդից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 84,17 միլիարդ դոլար (Statista) : Պատկերացնու՞մ եք՝ վերջինս մեծ է նույն ժամանակահատվածում  Իսլանդիայի ՀՆԱ-ից մոտ 4 անգամ։ 

2. 2021 թ․ Facebook-ն ունի օրական 1,84 միլիարդ ակտիվ օգտատեր, ինչը կազմում է երկրագնդի բնակչության թվի մոտ 1/4-ը (PR News Wire) : Հնդկաստանը, Միացյալ Նահանգները, Ինդոնեզիան և Բրազիլիան են հիմնականում ապահովում այդ թիվը։

3. Հետաքրքիր է այն, որ Mobile-ը ապահովում է Facebook-ի գովազդային եկամտի 94%-ը (Statista) :

4. Տեսագովազդներն ունեն ամենացածր սեղմման արժեքը (CPC)՝ գովազդի այլ  ֆորմատների հետ համեմատած (Backlinko): Սա հենց այնպես չէ, որովհետև դրանով Facebook-ը հասկացնում է, որ տեսագովազդը շատ ավելի մեծ վաճառքներ է ապահովում։

5. Տղամարդիկ ամսական կտրվածքով միջինում 10 գովազդի վրա են սեղմում, իսկ կանայք՝ 14  (Hootsuite) :



Նշենք նաև, որ վերլուծաբանները  2021 թ․ կանխատեսում են Facebook-ի գովազդային եկամտի 27 տոկոս աճ (CNBC) ։


Բլոգ

Ինչպե՞ս ստանալ մաքսիմալ օգուտ 21-րդ դարից և չփոխանցել պարտքեր ապագային

Բիզնեսները պետք է ուշադիր լինեն տեղեկատվական հոսքերի հեղափոխությանը և ադապտացվեն փոփոխություններին,...

02.12.2021

Netflix-ի մասին վիճակագրություն՝ բաժանորդներ, եկամուտ, աճ և ավելին

Netflix-ը շատ ավելի հին է, քան շատերը պատկերացնում են: Այն հիմնադրվել է 1997 թվականին, սկսել է DVD...

02.12.2021

TikTok-ի մասին ապշեցուցիչ վիճակագրություն. 2021թ.

Այժմ Tiktok հավելվածը 7-րդ ամենաշատ օգտագործվող սոցիալական մեդիայի հավելվածն է: Իսկ 2020 թվականին...

29.11.2021

Instagram-ի մասին ամենահետաքրքիր վիճակագրությունը 2021թ․

Instagram-ը 10 ամենաշատ այցելվող կայքերից մեկն է՝ 4 միլիարդ այց, որոնցից յուրաքանչյուրը միջինում...

25.11.2021

Վեբ բրաուզերների շուկայական մասնաբաժինների մասին վիճակագրության...

Ներկայումս վեբ բրաուզերների շուկայում գերակշռում են մի քանի բրաուզերներ, դրանք են՝ Google Chrome-ը,...

22.11.2021

2021թ․ Facebook Messenger-ի ամենաանհավանական վիճակագրությունը․ 1,3...

Facebook Messenger հավելվածը աշխարհում 2-րդ ամենաշատ ներբեռնվող հավելվածն է iOS app store-ում,...

18.11.2021

Օրական քանի՞ կիբերհարձակում է տեղի ունենում 2021 թվականին...

Հարձակումները մեծ խնդիր են բիզնեսների համար, և այդ գործընթացում ծախսվում են միլիոնավոր և նույնիսկ...

15.11.2021

Մինչև 2025 թվականը ՏՏ ոլորտը կարող է օգտագործել ամբողջ արտադրված...

ՏՏ էներգիայի սպառման աճող մասնաբաժինը գալիս է տվյալների կենտրոններից, որտեղ պահպանվում են տվյալներ...

11.11.2021