2021թ․ Facebook Messenger-ի ամենաանհավանական վիճակագրությունը․ 1,3 միլիարդ մարդ ամեն ամիս օգտվում է հավելվածից

2021թ․ Facebook Messenger-ի ամենաանհավանական վիճակագրությունը․ 1,3 միլիարդ մարդ ամեն ամիս օգտվում է հավելվածից

Այսօր  ժամանակները այնքան են  փոխվել, որ նույնիսկ սիրահար զույգերն են իրար հետ շփվում հեռախոսի մեսենջեր հավելվածների միջոցով։ Չէ, նորմալ է, երբ մարդիկ այդպես են անում հեռավորության վրա, խոսքը նույն միջավայրում իրար հետ կողք կողքի նստած լինելու մասին է։

Լավ է թե վատ, չենք կարող ասել, սակայն մի բան պարզ է․ մարդիկ շատ կապված են հեռախոսներին և հատկապես մեսենջերներին։



Մեսենջերների մասին խոսելիս առաջինը մեր մտքին գալիս է այն հավելվածը, ինչից օգտվում ենք մենք։

Եթե խոսենք վիճակագրության լեզվով, կտեսնենք, որ Facebook Messenger հավելվածը աշխարհում 2-րդ ամենաշատ ներբեռնվող հավելվածն է  iOS app store-ում, ինչպես նաև WhatsApp-ից հետո 2-րդ ամենաօգտագործվող հավելվածն է հաղորդագրություններ ուղարկելու առումով:  Այս առիթով մեր հոդվածը կնվիրենք հենց Facebook Messenger-ին։


Facebook  Messenger-ի  զարգացումը նոր հնարավորություններ է տվել բիզնեսների սեփականատերերին: Ստորև ներկայացնում ենք Facebook Messenger-ի վերաբերյալ ամենացնցող վիճակագրությունից հատված․


• Facebook Messenger հավելվածում օրական 260 միլիոն նոր զրույց է լինում (Mobile Monkey)։

• Ամբողջ աշխարհում ավելի քան 1,3 միլիարդ մարդ ամեն ամիս օգտվում է Facebook Messenger հավելվածից (Statista): 

• Ամեն ամիս 20 միլիարդ հաղորդագրություն է ուղարկվում բիզնեսներից հաճախորդներին կամ հակառակը (Social Media Today)։

• Facebook Messenger հարթակն ունի ավելի քան 300,000 մեսենջեր բոտ (Venture Beat): Սակայն բիզնեսների միայն 1%-ն է օգտվում chatbot-ից։

• Facebook-ից օգտվողների 64%-ը օգտվում է  նաև մեսենջեր հարթակից (Expanded Ramblings)։

• Facebook Messenger հավելվածով ամսական 17 միլիարդ լուսանկար է ուղարկվում (Expanded Ramblings)։

• Ամսական 410 միլիոն օգտատեր օգտվում է հարթակից տեսազանգերի համար (Social Media Today)։

• Facebook Messenger հարթակում օրական ավելանում է 666,666 մարդ (MobileMonkey) ։

• Facebook Messenger-ի գովազդը առաջացնում է այնպիսի engagement rate, որը10- 80 անգամ ավելի լավ է, քան Facebook հարթակի օրգանիկ գրառումները (Mobile Monkey) ։


 

Այսպիսով, Facebook Messenger հավելվածը շատ օգտակար կարող է լինել առցանց բիզնեսի սեփականատերերի և մարքեթոլոգների համար գովազդի առումով: Սակայն վիճակագրությունը ապացուցում է, որ հարթակը դեռևս չօգտագործված ոսկու հանք է: Եվ միայն մի քանիսն են հաջողությամբ օգտվել Facebook Messenger-ի մարքեթինգային ամբողջ արսենալից: 

Արդյո՞ք Ձեր բիզնեսը արդյունավետորեն է օգտագործում Facebook Messenger հարթակը գովազդի համար:



Բլոգ

Ինչպե՞ս ստանալ մաքսիմալ օգուտ 21-րդ դարից և չփոխանցել պարտքեր ապագային

Բիզնեսները պետք է ուշադիր լինեն տեղեկատվական հոսքերի հեղափոխությանը և ադապտացվեն փոփոխություններին,...

02.12.2021

Netflix-ի մասին վիճակագրություն՝ բաժանորդներ, եկամուտ, աճ և ավելին

Netflix-ը շատ ավելի հին է, քան շատերը պատկերացնում են: Այն հիմնադրվել է 1997 թվականին, սկսել է DVD...

02.12.2021

TikTok-ի մասին ապշեցուցիչ վիճակագրություն. 2021թ.

Այժմ Tiktok հավելվածը 7-րդ ամենաշատ օգտագործվող սոցիալական մեդիայի հավելվածն է: Իսկ 2020 թվականին...

29.11.2021

Instagram-ի մասին ամենահետաքրքիր վիճակագրությունը 2021թ․

Instagram-ը 10 ամենաշատ այցելվող կայքերից մեկն է՝ 4 միլիարդ այց, որոնցից յուրաքանչյուրը միջինում...

25.11.2021

Վեբ բրաուզերների շուկայական մասնաբաժինների մասին վիճակագրության...

Ներկայումս վեբ բրաուզերների շուկայում գերակշռում են մի քանի բրաուզերներ, դրանք են՝ Google Chrome-ը,...

22.11.2021

2021թ․ Facebook Messenger-ի ամենաանհավանական վիճակագրությունը․ 1,3...

Facebook Messenger հավելվածը աշխարհում 2-րդ ամենաշատ ներբեռնվող հավելվածն է iOS app store-ում,...

18.11.2021

Օրական քանի՞ կիբերհարձակում է տեղի ունենում 2021 թվականին...

Հարձակումները մեծ խնդիր են բիզնեսների համար, և այդ գործընթացում ծախսվում են միլիոնավոր և նույնիսկ...

15.11.2021

Մինչև 2025 թվականը ՏՏ ոլորտը կարող է օգտագործել ամբողջ արտադրված...

ՏՏ էներգիայի սպառման աճող մասնաբաժինը գալիս է տվյալների կենտրոններից, որտեղ պահպանվում են տվյալներ...

11.11.2021