Ո՞ր սոցցանցում են ակտիվ Karas Wines-ն ու Gevorkian Winery-ն, ի՞նչ կոնտենտով է աչքի ընկնում Z'art Wines-ը. հատված հետազոտությունից

Ո՞ր սոցցանցում են ակտիվ Karas Wines-ն ու Gevorkian Winery-ն, ի՞նչ կոնտենտով է աչքի ընկնում Z'art Wines-ը. հատված հետազոտությունից

Հայաստանում գինեգործությունն իր ուրույն դերն ունեցել է դեռ վաղնջական ժամանակներից: Այդ մասին վկայում են հույն պատմիչ Հերոդոտոսի և հույն իմաստասեր Ստրաբոնի աշխատությունները։

Պատահական չէ, որ բազմաթիվ են գինեգործության հետ կապված բացահայտումները ՀՀ տարածքում: Օրինակ՝ 1939 թվականին 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդում (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետ Բորիս Պիոտրովսկիի ղեկավարությամբ իրականացված պեղումները բացահայտել են գինու պահեստ և մոտավորապես 500 կավե կճուճ։ Գինու պահեստներ հայտնաբերվել են նաև Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ։




Գինեգործության ավանդույթները բազմադարյա պատմություն ունեն ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Այդ մասին են վկայում աշխարհի բազմաթիվ հատվածներում, տաբեր թվագրությամբ հայտնաբերված բազմաթիվ փաստերը գինու մասին: Հայտնի հնագույն գինու գործարանը 6,100 տարեկան Արենի-1 գինու գործարանն է Հայստանում։ Գինու ամենահին հետքերից հայտնաբերվել է Վրաստանում (մ.թ.ա. 6000), Իրանում (մ.թ.ա. 5000 թվական) և Սիցիլիայում (մ.թ.ա. 4000 թվական): Չնայած կան ապացույցներ այն մասին, որ նմանատիպ ալկոհոլային խմիչք ավելի վաղ առկա էր Չինաստանում (մ.թ.ա. 7000 թվական), որը ստացվում էր խաղողի հատիկների, բրնձի և մեղրի խառնուրդից։ Գինին հասել է Բալկանյան թերակղզի մ.թ.ա. 4500 թ.-ին և օգտագործվում էր Հին Հունաստանում, Թրակիաում և Հռոմում։ Հայկական գինեգործությունն ու գինիները մի հատվածն են գինու համաշխարհային շուկայի, որը ինչպես հասկացաք շատ յուրահատուկ է և ունի մեծ տարածում:




Ըստ Statista.com-ի տվյալների 2000-2020 թվականներին աշխարհում տարեկան սպառվել է միջինում 234 միլիոն հեկտոլիտր գինի (1 հեկտոլիտրը=100 լիտր): 

Նույն կայքի տվյալների համաձայն 1990-2020 թվականներին աշխարհում արտադրվել է միջինում մոտ 260 միլիոն հեկտորլիտր գինի յուրաքանչյուր տարի: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 2019-ին արտադրվել է 126 հազար հեկտոլիտր գինի, իսկ 2020-ին՝ 110 հազար:




Ի դեպ, կորոնավիրուսը անտարբեր չի անցել նաև գինու շուկայի կողքով թե՛ համաշխարհային շուկայում, թե՛ Հայաստանում:


Covid 19-ով պայմանավորված 2020 թվականին անկում է ապրել գինու սպառումը: Գինեգործության և խաղողագործության համաշխարհային հիմնադրամի տվյալներով՝ ողջ աշխարհում գինու սպառումը նվազել է 3%-ով՝ հասնելով 2002 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշին՝ 234 միլիոն հեկտոլիտր: 

Ըստ Գինեգործության և խաղողագործության Հայաստանի հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի՝ Հայաստանում միայն 2020թ.-ի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում գինիների սպառումը նվազել է գրեթե 60 տոկոսով:

Երևի արդեն հասկացաք, որ մեր հերթական թվային հետազոտությունը գինեգործության ոլորտի հետ է առնչվում: Ի ուրախություն ոլորտով հետաքրքրվողների՝ մեր գործընկերների թույլտվությամբ այս բլոգում հրապարակել ենք այդ հետազոտությունից տարբեր տվյալներ: Մասնավորապես առանձնացվել են հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում մի շարք գինու գործարանների՝ Gevorkian Winery, Karas Wines, Vosekevaz Winery, ArmAS Wines, Hin Areni Wine և այլնի սոցցանցային ակտիվության վերաբերյալ տվյալներ, դրանց հիմա վրա արված եզրակացություններ: Ճիշտ է, սոցցանցային մեծ լսարաններ ունեցող հիմնական կազմակերպությունները ներկայացված են, սակայն հարկ ենք համարում նշել, որ ֆիրմաների ցանկը ընտրվել է պատվիրատուի ցանկությամբ և մանրամասն սահմանում հնարավոր չէ հրապարակել։


Ֆեյսբուք

Մեր հետազոտությունների տվյալները քննարկելիս շատ հաճախ ենք հանդիպում հետևյալ հարցին. «օրական քանի՞ անգամ է պետք հրապարակում անել ֆեյսբուքյան էջով, որպեսզի արդյունավետ լինի աշխատանքը»:

Այս հարցը միանշանակ պատասխան չունի, քանզի ցանկացած կազմակերպության սոցցանցային ակտիվություն պայմանավորված է այն խնդիրներով, որոնք դրված են ֆիրմայի կողմից: Իհարկե, ամսվա մեջ 1-2 հրապարակում անելը չենք համարում արդյունավետ, բայց անգամ դա կարող է լինել արդարացված, եթե կա հստակ ռազմավարություն և կազմակերպությունը գիտի, թե ինչու են արվել այդ քանակի հրապարակումներ: Actual-ին անհատական հետազոտություններ պատվիրող ընկերությունները ստանում են  նմանատիպ տասնյակ հարցերի պատասխանները և գնահատում են իրենց կողմից արված քայլերի արդյունավետությունը:
 
Ինչպես կարող եք տեսնել մեր գրաֆիկում, հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում ամենաակտիվը եղել է WineArt Winery-ի ֆեյսբուքյան էջը՝ 22 հրապարակմամբ:



Ուշագրավ է այն, որ ամենաշատ հրապարակումներ ունեցող կազմակերպության մոտ բացակայում են վաճառող հրապարակումները: Հաջորդ գրաֆիկում կարող եք տեսնել, որ այդպիսի հրապարակումներ ամենաշատը եղել են Z'art Wines-ի ֆեյսբուքյան էջում: Ի դեպ, դա կազմում է նրանց էջի հրապարակումների 46%-ը: Վաճառող հրապարակումների մասին խոսելիս կցանկանայինք մեկ օրինակ բերել Իտալիայում ամենամեծ լսարան ունեցող Mezzacorona Wine-ի ֆեյսբուքյան էջից (տվյալը՝ Statista.com-ի): Այնտեղ հաճախ գինի ներկայացվում է որպես լավագույն նվեր տարբեր առիթների դեպքում: Կարծում ենք այս պրակտիկան կարելի է կիրառել նաև հայկական շուկայում, քանզի մեզ մոտ ևս կա ավանդույթ հյուր գնալիս տանել խմիչք, բայց մեծ մասը նախապատվությունը տալիս է կոնյակին: Գուցե պե՞տք է կոտրել այս կարծրատիպը:



Հրապարակումների քանակը խիստ տատանվում է ամենաշատ հետևորդներ ունեցող երկու կազմակերպությունների միջև: Օրինակ՝ ամենաշատ հետևորդ ունեցող Gevorkian Winery ընկերությունը հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում արել է 5 անգամ ավելի շատ հրապարակում, քանի Karas Wines-ը, որը երկրորդն է հետևորդների թվով:



Ինչպես վերևում խոսքեցին՝ հրապարակումների քանակը բավարար չէ որոշելու համար արդյուանվետ է աշխատում տվյալ էջը, թե ոչ: Կա շատ ավելի կարևոր գործոն. ի՞նչ կոնտենտ է տալիս կազմակերպությունն իր սպառողին: Օրինակ միջազգային շուկայում տարածված թրենդ է գինիների մասին հետաքրքիր և ռոմանտիկ պատմություններ ստեղծելը և դրանք գեղեցիկ ձևով սպառողին ներկայացնելը: The Fabulous Ladies' Wine Society-ի հիմնադիր Ջեյն Թոմսոնն ասում է. «Դադարեք վաճառել ապրանքը, սկսեք վաճառել պատմությունը»: Եվ իրոք, երևի բոլորիս կյանքում եղել են դրվագներ, երբ մենք խմիչքներից ընտրել ենք հենց գինի. չէ որ այն յուրատեսակ ոգի է հաղորդում ցանկացած իրավիճակի: Այս է պատճառը, որ բազմաթիվ մասնագետներ խորհուրդ են տալիս յուրաքանչյուր գինու համար ունենալ իր գեղեցիկ, հետաքրքիր և հիշվող պատմությունը, որը կտպավորի գնորդին և կդառնա նրա պատմության մի մասնիկը: 

Էջերում թողարկվող կոնտենտի մասին խոսելիս չենք կարող չնկատել, որ բավականին փոքր է նաև վիդեոկոնտենտի տոկոսը: Այս փաստն ուշադրության է արժանի, քանզի միջազգային բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ մարդիկ գնալով ավելի մեծ հակվածություն են ցուցաբերում վիդեո կոնտենտի նկատմամբ, քանզի չեն ցանկանում կարդալ երկար տեքստեր:



Ֆիքսված կազմակերպությունների պաշտոնական էջերը ուսումնասիրելիս նկատեցինք, որ միայն Նոր Արենիի ֆեյսբուքյան էջում են տեղադրվում օգտակար տեղեկություններ պարունակող հրապարակումներ: Նման հրապարակումները շատ ընդունված են հատկապես միջազգային շուկայում, քանզի 21-րդ դարի ակտիվ տեղեկատվական հոսքերի մեջ մարդիկ շատ հաճախ ձանձրանում են ուղղակի վաճառող գովազդներից և ավելի հաճույքով հետևում են այն էջերին, որտեղից ստանում են օգտակար տեղեկություններ: Չնայած սրան, պետք է բնականաբար հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մեծամասամբ կազմակերպության որդեգրած ռազմավարությունից և սոցցանցերի միջոցով լուծվող խնդիրներից են բխում հրապարակումների տեսակները, ուստի այստեղ ևս հնարավոր չէ միանշանակ գնահատական տալ արդյունավետությանը:

Ինստագրամ

Այս հարթակում ևս գինի արտադրողներն ունեն իրենց ներկայացվածությունը: Ինչպես կարող եք տեսնել հաջորդ գրաֆիկում, ամենաշատ հետևորդներ Ինստագրամում ունի Karas Wines-ի էջը: Ուշագրավ է սակայն այն, որ այս էջում հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում որևէ հրապարակում չի արվել:



Ինստագրամում հրապարակումների ակտիվությամբ առաջատար է Nor Areni Wine-ը: Ի դեպ, Ինստագրամը շատ լավ վաճառքի հարթակ է գինեգործների համար: Այստեղ շատ է կարևորվում էսթետիկան, ինչը բավակնին հեշտ է ապահովել գինու դեպքում՝ հաշվի առնելով այն, որ գինին ինքնին էսթետիկ և էլեգանտ խմիչք է:



Ինչպես արդեն նշել ենք, սոցցանցային ակտիվությունը պայմանավորված է այն խնդիրներով, որոնք ցանկանում է լուծել կազմակերպությունը: Այս հանգամանքը պետք է անպայման հաշվի առնել, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կերպով գնահատել այդ էջերի արդյունավետությունը: Թեման լայն է, առանձնահատկությունները՝ շատ, երկար կարելի է վերլուծել և բազմաթիվ նրբություններ ներկայացնել, որոնք կարևոր են սոցցանցային ակտիվության համար։ Այս հոդվածի շրջանակներում բավարարվենք այսքանով, կախված ընթերցողների հարցերի բովանդակությունից՝ առաջիկայում հնարավոր է՝ նորից անդրադառնանք թեմային՝ վերհանելով այլ ցուցանիշներ։

Բլոգ

Ինչո՞վ են աչքի ընկել Rouge Armenia-ն, Joffrey Perfume house-ն ու...

Ուսումնասիրությունից առանձնացվել է հունիսի 11-ից 25-ն ընկած ժամանակահատվածը և 10...

26.07.2021

Ո՞ր սոցցանցում են ակտիվ Karas Wines-ն ու Gevorkian Winery-ն, ի՞նչ...

Մասնավորապես առանձնացվել են հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում մի շարք գինու գործարանների՝...

20.07.2021

In vino veritas, թե՞ In data veritas. Հայկական գինեգործարանները...

Ուսումնասիրությունից առանձնացրել ենք հայկական գինեգործարանների ֆեյսբուքյան և ինստագրամյան...

15.07.2021

Տեղեկատվական պատերազմներ․ ինչպե՞ս են խժռում թշնամական պետության...

Երբեմն ծիծաղելի է դառնում խոսելը հազարամյակների պատմությունից, երբ թշնամիդ կարող է ժամանակակից...

13.07.2021

Ի՞նչն է միավորում Arshavner Akumb-ին և ONE WAY Tour-ին, ո՞ր...

Ուսումնասիրությունից առանձնացվել է հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածը և 15 տուրիստական...

12.07.2021

Տեղեկատվական հոսքերին հետևելը ճոխությո՞ւն է, թե՞ անհրաժեշտություն

Ըստ Statista.com-ի տվյալների, միայն 2020 թվականին աշխարհում ստեղծվել, տարածվել և սպառվել է ավելի...

07.07.2021

Հայկական տուրիստական ընկերությունները թվային տիրույթում․...

Actual-ի գործընկերների շրջանում առավել պահանջարկ վայելող պրոդուկտներից է որևէ ֆիքսված շուկայի SMM...

01.07.2021

Հեռուստատեսությունը մահանու՞մ, թե մոդեռնիզացվում է

Ինտերնետի մասսայական սպառումն ու տարբեր սոցիալական ցանցերի ի հայտ գալը հանգեցրել է դասական...

28.06.2021