Google-ի 2 օրվա եկամուտը նույնիսկ բավական է 1 նոր Թաջ Մահալ կառուցելու կամ գնելու համար

Google-ի 2 օրվա եկամուտը նույնիսկ բավական է 1 նոր Թաջ Մահալ կառուցելու կամ գնելու համար

Շատերի պատկերացումներում ինտերնետ հասկացողությունն ու Google-ը իրար հետ կողք կողքի քայլող երևույթներ են։ Շատերի համար գուցե ինտերնետը  հենց Google-ն է։ Միլիարդավոր տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը կատարվում է միլիվայրկյանների ընթացքում։ Բացե՛ք Google-ն ու արեք ցանկացած հարցում։ Ձեզանից շատերը հաստատ երբևէ Google-ում պարզապես հիշողությամբ ու ստեղնաշարի օգնությամբ ինչ-որ երգ են փնտրել՝ մի քանի տարօրինակ բառ տպելով, և voilá, վայրկյաններ անց ձեր առջև դրված են եղել երգը, երգի  բառերն ու երգչի անունը։

Հենց սա է բոլորիս սիրելի Google-ի կախարդանքը: Եթե ​​հարց եք տալիս, Google-ը տալիս է պատասխանը 0,0002 վայրկյանից էլ քիչ ժամանակում և միանգամայն անվճար: Google-ի ֆենոմենը նրանում է, որ մարդկության համար ստեղծել է այնպիսի պրոդուկտներ, որոնք անվճար են և միևնույն ժամանակ մարդու համար լուծում են շատ կոնկրետ ու ցավալի խնդիրներ։



Շատերս օգտվել ենք Google Analytics-ից։ Այն անվճար է ու տրամադրում է այնպիսի գործիքակազմ ու տվյալների բազա, որ գրեթե անհնար է գտնել մեկ այլ հարթակ, որը կարող է փոխարինել GA-ին։ Չենք խոսում այն հսկայական թանկարժեք լուծումներից, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել գրեթե անշեղ կանխատեսումներ սեփական լսարանի, այցելուների ու գնորդների վերաբերյալ։

Իհարկե, Google-ը լուծում է այլ բիզնես խնդիր, որը ավելին է, քան մեկանգամյա պրոդուկտներ վաճառելը կամ ամսական բաժանորդագրություններից գումարներ գանձելը։ Google Analytics-ն ու մնացած պրոդուկտները իրենց հանդեպ ստեղծած վստահության արդյունքում «ստիպում են» մեզ բոլորիս օգտագործել դրանք անվճար եղանակով (չնայած, որ GA-ն ունի նաև վճարովի տարբերակ) մեր իսկ թվային ռեսուրսներում ու մատակարարել նրանց ալգորիթմներին անգին տվյալներ։ Մեր տվյալներն էլ հնարավորություն են տալիս Google-ի ալգորիթմներին գովազդատուների համար ստեղծել «կախարդական» թիրախավորման հնարավորություններ ու գործիքակազմ։ Այլ կերպ ասած եկեք ֆիքսենք՝ եթե մենք չենք վճարում որևէ բանի համար, մենք արդեն հաճախորդ չենք, այլ վաճառվող պրոդուկտ։


Google-ն իր եկամուտների մեծ մասը ստանում է  այս 4 պրոդուկտներից.

Google Ads - ապահովում է եկամուտների մոտ 80 տոկոսը,

Google AdSense,

Google Analytics,

Google Pay:



Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, Forbes-ի 2021թ. թոփ 100 թվային ընկերությունների ցուցակում  երրորդն է  և  մոտ 1,5 տրիլիոն դոլար արժողությամբ ընկերություն է: Իսկ Google-ը 2021 թ. գնահատվում է մոտ 458 միլիարդ դոլար, ինչը գրեթե 2 անգամ մեծ է, քան Նոր Զելանդիայի ՀՆԱ-ն 2020թ.՝ 216 միլիարդ դոլար: Google-ի արժեքը 2006թ.-ի համեմատ մեծացել է մոտ 12 անգամ: 


Երբ խոսում ենք եկամուտներից, պետք է ֆիքսենք, որ Google-ը հսկայական եկամուտներով տեխնոլոգիական ընկերությունների շարքերում է՝ Facebook-ի, Amazon-ի, Apple-ի, Netflix-ի հետ համատեղ։ Դատելով Statista-ի տվյալներից` 2020 թ. ավարտին Google-ն իր ունեցած եկամտով կարող էր իրեն թույլ տալ գնել մոտ 181 հատ Թաջ Մահալ այն դեպքում, երբ վերջինիս արժեքը 1 միլիարդ դոլար է: Եթե հաշվենք օրական կտրվածքով, Google-ի օրական եկամուտը 2020թ. մոտ  0,49 միլիարդ դոլար է եղել: 


Բլոգ

Ինչպե՞ս ստանալ մաքսիմալ օգուտ 21-րդ դարից և չփոխանցել պարտքեր ապագային

Բիզնեսները պետք է ուշադիր լինեն տեղեկատվական հոսքերի հեղափոխությանը և ադապտացվեն փոփոխություններին,...

02.12.2021

Netflix-ի մասին վիճակագրություն՝ բաժանորդներ, եկամուտ, աճ և ավելին

Netflix-ը շատ ավելի հին է, քան շատերը պատկերացնում են: Այն հիմնադրվել է 1997 թվականին, սկսել է DVD...

02.12.2021

TikTok-ի մասին ապշեցուցիչ վիճակագրություն. 2021թ.

Այժմ Tiktok հավելվածը 7-րդ ամենաշատ օգտագործվող սոցիալական մեդիայի հավելվածն է: Իսկ 2020 թվականին...

29.11.2021

Instagram-ի մասին ամենահետաքրքիր վիճակագրությունը 2021թ․

Instagram-ը 10 ամենաշատ այցելվող կայքերից մեկն է՝ 4 միլիարդ այց, որոնցից յուրաքանչյուրը միջինում...

25.11.2021

Վեբ բրաուզերների շուկայական մասնաբաժինների մասին վիճակագրության...

Ներկայումս վեբ բրաուզերների շուկայում գերակշռում են մի քանի բրաուզերներ, դրանք են՝ Google Chrome-ը,...

22.11.2021

2021թ․ Facebook Messenger-ի ամենաանհավանական վիճակագրությունը․ 1,3...

Facebook Messenger հավելվածը աշխարհում 2-րդ ամենաշատ ներբեռնվող հավելվածն է iOS app store-ում,...

18.11.2021

Օրական քանի՞ կիբերհարձակում է տեղի ունենում 2021 թվականին...

Հարձակումները մեծ խնդիր են բիզնեսների համար, և այդ գործընթացում ծախսվում են միլիոնավոր և նույնիսկ...

15.11.2021

Մինչև 2025 թվականը ՏՏ ոլորտը կարող է օգտագործել ամբողջ արտադրված...

ՏՏ էներգիայի սպառման աճող մասնաբաժինը գալիս է տվյալների կենտրոններից, որտեղ պահպանվում են տվյալներ...

11.11.2021