Ծաղկեփունջը, հարսանյաց շղթայի բիզնեսներն ու դրանց մասին հետազոտությունը

Ծաղկեփունջը, հարսանյաց շղթայի բիզնեսներն ու դրանց մասին հետազոտությունը

Հարսանյաց հանդիսությունների շղթայում բազմաթիվ բիզնեսներ են գործում: Ընդ որում, թե՛ առանձին ոլորտային ֆիրմաների, թե՛ հարսանյաց հանդիսություններ կազմակերպող ընկերությունների պակաս չկա ՀՀ-ում: Վերջերս ոլորտի գործընկերներից մեկի համար իրականացված թվային հետազոտությունը բազմաթիվ տեղեկություններ է կուտակել մեզ մոտ: Դաշտի հիմնական խաղացողներին, թվային տիրույթում նրանց ներկայացվածությանը լավ ծանոթանալուց հետո մենք ուսումնասիրեցինք նաև ամուսնանալ կամ նշանվել պատրաստվող աղջիկների սպառողական հոգեբանությունը: Ի թիվս այլ՝ բազմաթիվ հարցերի, մենք ուսումնասիրեցինք նաև, թե նրանք որքան են կարևորություն տալիս հարսանեկան ծաղկեփնջերի ընտրության գործընթացին:  Մեր օնլայն խանութից օգտվող աղջիկներից շատերն էլ նշանադրության և ամուսնության վերաբերյալ ուսումնասիրությունից օգտվելուց հետո  բազմաթիվ հարցեր են ուղարկում, որոնց հիման վրա էլ որոշել ենք պարբերաբար հետաքրքիր և օգտակար նյութերով կիսվել մեր ընթերցողների հետ:  Այս անգամ ցանկանում ենք պատմել այն մասին, թե ինչպես են առաջացել հարսանեկան ծաղկեփնջերը և  թե ինչ նշանակություն ունեն ծաղկեփնջի ծաղիկները:

Հարսանեկան ծաղկեփնջեր գոյություն են ունեցել դեռ մեր թվարկությունից առաջ, սակայն դրանք չեն ունեցել այն նույն նշանակությունը, ինչ հիմա ունեն: Այդ ժամանակներում փնջերը հիմնականում պատրաստել են խոտաբույսերից: Այդպիսի փունջը ունեցել է նաև առողջարար նշանակություն,  բացի այն, որ հարսին պատել է անուշ բույրով: Ծաղկեփնջերի ձևն ու նշանակությունը փոխվեց Վիկտորյա թագուհու հարսանիքից հետո, երբ վերջինս կիրառեց բնական ծաղիկներից կազմված փունջ: 


Այժմ հարսանեկան ծաղկեփունջը խորհրդանշում է երջանկություն, սեր, որը ծաղկեփնջի միջոցով փոխանցվում է փեսայից հարսին: Բացի այդ փնջի յուրաքանչյուր ծաղիկն ունի իր նշանակությունը: Առհասարակ ծաղկեփնջի մեջ սուր հոտով ծաղիկներ չեն դնում, ծաղկեփունջն էլ շատ ծանր չի լինում, որ հարսը կարողանա բռնել ամբողջ օրվա ընթացքում: 
Ծաղիկների ընտրության ժամանակ շատ է կարևորվում հարսի տարիքը: Հասուն կնոջը ավելի հարմար են վառ գույները, էկզոտիկ ծաղիկները, իսկ երիտասարդ հարսին՝ նուրբ գույներով, նոր բացվող, դաշտային ու անտառային ծաղիկները: 


Եկեք անցնենք հարսանեկան փնջերում  կիրառվող ծաղիկների նշանակության իմացությանը:
Ֆրեզիա - վստահություն,
Քաջվարդ (пион) - երջանիկ հարսանիք, ուրախ կյանք,
Ալարկոտ (Лень) - ընտանիքի խորհրդանիշ,
Ամբրոզիա - փոխադարձ սեր,
Լեռնավարդ (Азалиа) - իմ կիրքը քո նկատմամբ անսահման է, դու նուրբ ես,
Լիլի - շքեղություն ու բարեկեցություն,
Խոլորձ (Орхидея) - սեր, նրբաճաշակություն, գեղեցկություն,
Դեղին կակաչ - հարստություն, հաջողություն,
Հարդենիա - դու իմ սերն ես, դու հիասքանչ ես,
Մրտենի (Мирт) - սեր, հարսանիք, 
Յասաման – գեղեցկուհի,
Վարդ - վարդագույն` գերագույն երջանկություն, սպիտակ` մաքրություն, անմեղություն,
Քամելիա - հիացմունք, վարդագույն` կարոտում եմ քեզ, կարմիր` դու հուրն ես իմ սրտի, սպիտակ` դու հիասքանչ ես:
Գարդենզիա - ուրախ կյանք:⠀

 

 

Բլոգ

Ներքին ձա՞յնն է ուժեղ, թե՞ վիճակագրությունը. մեդալի երկու կողմերը

Ամեն ինչ կախված է բիզնեսի համար ձևակերպված խնդրից, սակայն ցանկացած իրավիճակում պակաս ռիսկային է...

14.06.2021

Մեկ ամսում նույն հաղորդմանը 2 անգամ հյուր գնացած գործիչներ

Actual-ը մշտապես ուսումնասիրում է հիմնական քաղաքական «հարցազրույց» ֆորմատի...

10.06.2021

Actual-ի հիմնադիր Տարոն Պարսամյանը պատասխանել է լրագրող Սիլվի...

Ակտուալը մեդիայի մոնիթորիգ, թվային հետազոտություններ, իրականացնող ընկերություն է, ինչու՞ են ձեր...

10.06.2021

Ծաղկեփունջը, հարսանյաց շղթայի բիզնեսներն ու դրանց մասին...

Այս անգամ ցանկանում ենք պատմել այն մասին, թե ինչպես են առաջացել հարսանեկան ծաղկեփնջերը և թե ինչ...

08.06.2021

Յութուբի հայաստանյան տիրույթն ու լրատվական ալիքները

Ի՞նչ տեսակի կոնտենտ է սպառվում Youtube-ի հայաստանյան տիրույթում: Համաձայն Google Trends-ի...

07.06.2021

Ինֆլուենսեր մարքեթինգը և հայ հայտնիները

Մարդիկ հետևում են հենց կոնկրետ ինֆլուենսերին, այլ ոչ թե բրենդին: Նրանց վրա ազդում են...

05.06.2021

Ամուսնության պետական գրանցման մասին

Աղջիկները հաճախ են գրում, որ մեր բլոգում առավել ինտենսիվ տեղադրենք ամուսնության պատրաստվող...

04.06.2021

Actual Podcast: Հյուրը՝ Doctor Mylips կենտրոնի տնօրեն՝ Լիլիթ Դավթյան

Առաջին հյուրը լինելու է պլաստիկ վիրաբույժ, դերմատոլոգ-կոսմետոլոգ, Doctor Mylips կենտրոնի տնօրեն...

31.05.2021