Ի՞նչ տեսակի կոնտենտն է գերակշռում Hotel Russia, Harsnaqar Hotel, Marriott Tsaghkadzor, Multi rest house և այլ հյուրանոցների էջերում, ի՞նչ են կանխատեսում միջազգային ընկերությունները ոլորտի մասին. հատված հետազոտությունից

Ի՞նչ տեսակի կոնտենտն է գերակշռում Hotel Russia, Harsnaqar Hotel, Marriott Tsaghkadzor, Multi rest house և այլ հյուրանոցների էջերում, ի՞նչ են կանխատեսում միջազգային ընկերությունները ոլորտի մասին. հատված հետազոտությունից

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենահին հյուրանոցն է համարվում ճապոնական Nishiyama Onsen Keiunkan հյուրանոցը, որը հիմնադրվել է 705 թվականին: Ինչպես տեսնում եք, հյուրանոցային բիզնեսն ունի շատ հին պատմություն և այն զարգացում է ապրում ամեն օր:




Ըստ Statista.com-ի՝ 2020-ի հունիսի դրությամբ աշխարհում ամենաշատ հյուրանոցներ ունեցել է Wyndham Hotels & Resorts, Inc-ը՝ 9280 հյուրանոց:





Statista.com-ը տալիս է մեկ հետաքրքիր տվյալ ևս, որը պետք է հաշվի առնել հյուրանոցային բիզնեսը կառավարելու ընթացքում: Այսպիսով, ըստ Statista-ի՝ հյուրանոցային բիզնեսի եկամուտների 77%-ը գեներացվելու է օնլայն վաճառքի շնորհիվ մինչև 2025 թվականը: Այժմ այդ ցուցանիշը 73% է: Նույն հարթակը նաև կանխատեսում է տարեկան 25% աճ այս ոլորտի համար, ինչի արդյունքում ոլորտում գեներացվող տարեկան եկամուտը 170 միլիոն եվրոյից կհասնի մոտ 409 միլիոն եվրոյի:

Մեր այս հոդվածում, ինչպես կռահեցիք, խոսելու ենք հյուրանոցային ոլորտից և հրապարակելու ենք նաև ոչ կոնֆիդենցիալ հատվածներ հայկական հյուրանոցային ոլորտի վերաբերյալ արված մեր թվային հետազոտությունից:

Ներկայացված հատվածում ուսումնասիրվել են հուլիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանից դուրս գտնվող Hotel Russia, Harsnaqar Hotel complex and aquapark, Marriott Tsaghkadzor Hotel, Multi rest house և այլ հյուրանոցների ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում թողարկված հոսքերը, դրանց տեսակները, ծավալները և այլն:

Հաշվի առնելով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրություններն ու դրանց հիման վրա արված կանխատեսումները, ըստ որոնց՝ օնլայն տիրույթից գեներացվող եկամուտը հյուրանոցների համար կազմելու է ամբողջ եկամտի մոտ 77%-ը արդեն 2025 թվականին՝ կարելի է պնդել, որ հյուրանոցային ոլորտի համար օնլայն տիրույթում ներկայացվածությունը բավականին կարևոր է:

Այստեղ իրենց ուրույն դերը, բնականաբար, ունեն սոցցանցերը, որոնք թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում շատ լայն սպառում ունեն: 

Իհարկե, 21-րդ դարի տեղեկատվական հոսքերի ծավալները հաշվի առնելով միայն ներկայացվածությունը բավարար չէ, պետք է կարողանալ շահել պոտենցիալ հաճախորդների սիրտը՝ տալով այնպիսի կոնտենտ, որը այդ հոսքերի մեջ կգրավի նրա ուշադրությունը, կստիպի կանգնել և կարդալ ձեր առաջարկը:

Այս համատեքստում առանձնացրել ենք մեր գործընկերների կողմից ընտրված մի քանի հյուրանոցների ՖԲ էջերում հրապարակված կոնտենտի տեսակները:



Ինչպես նկատում եք նախորդ գրաֆիկից, հյուրանոցների մեծ մասի մոտ բավականին մեծ կշիռ ունեն վաճառքին ուղղված հրապարակումները ընդհանուրի մեջ: Ընդհանուր առմամբ բոլոր հյուրանոցները միասին ունեցել են 157 հրապարակում, որոնցից 102-ը ուղղված է եղել վաճառքին:

Իհարկե, առանց կազմակերպության ձևակերպած խնդիրն իմանալու հնարավոր չէ գնահատական տալ սոցցանցի նրա էջի հրապարակումներին և դրանց արդյունավետությանը, ուստի մենք միայն ֆիքսում ենք առկա փաստերը:

Ամերիկյան Milestone ընկերությունը նշում է, որ հատկապես Covid 19-ից հետո, մարդիկ շատ բծախնդրորեն են վերաբերվում հյուրանոցի ընտրությանը և ցանկանում են օնլայն միջոցներով հնարավորինս շատ ինֆորմացիա իմանալ դրա մասին նախքան այնտեղ հայտնվելը:

Նույն Milestone-ը այս խնդիրը լուծելու համար խորհուրդ է տալիս կիրառել վիդեոհրապարակումներ, որոնք կունենան էքսկուրսիոն-տեղեկատվական բնույթ: Օրինակ, այդ միջոցով կարող եք ներկայացնել ձեր սպասարկող անձնակազմին, խոհանոցը, սանհանգույցը, Covid 19-ի դեմ պայքարի համար իրականացվող միջոցառումները և այլն: Այս ամենը հաճախորդի մոտ վստահություն կառաջացնի ձեր հյուրանոցի նկատմամբ, ինչը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ձեզ հյուրընկալվելու համար: Այս կոնտեքստում շատ լավ գործիք են նաև Ֆեյսբուքի և Ինստագրամի սթորի բաժինները, ինչպես նաև Ինստագրամի reels բաժինը, որտեղ կարող եք հրապարակել 15-30 վայրկյան տևողությամբ կարճ հոլովակներ, բայց ինստագրամի մասին կխոսենք մի փոքր ուշ:

Մեր նախորդ հրապարակումների ժամանակ մենք ևս նշել ենք, որ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ մարդիկ գնալով ավելի շատ ժամանակ են ծախսում վիդեոներ նայելու վրա, քան տեքստեր կարդալու:

Մեր հաջորդ գրաֆիկում կարող եք տեսնել, թե որքան վիդեոկոնտենտ է հրապարակվում մեր կողմից ընտրված հյուրանոցների էջերում:



Ինչպես հասկացաք, կազմակերպությունների գրեթե կեսն առհասարակ վիդեոհրապարակումներ չունեն, իսկ մյուսների մոտ էլ բավականին քիչ տոկոս են կազմում այդ հրապարակումները: Այստեղ ևս կցանկանանք վերահաստատել քիչ առաջ նշված միտքը. այս հրապարակումների առկայության ու բացակայության իրական արդյունավետությունը հնարավոր չէ գնահատել առանց կազմակերպության ձևակերպած խնդիրն իմանալու: Ի դեպ, մեր պրակտիկայում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ կազմակերպությունը նշում է իր կողմից ձևակերպած խնդիրները և մեր միջոցով ցանկանում պարզել, թե որքանով են արդյունավետ իրենց կիրառած գործիքներն ու միջոցները: Նման անհատական պատվերների դեպքում, բնականաբար, շատ ավելի խորացված գնահատական կարելի է տալ այս կամ այն տեսակի հրապարակումներին, դրանց քանակին և արդյունավետությանը: 

Հրապարակումների արդյունավետության մասին խոսելիս կցանկանայինք նշել մեկ փաստ: Ըստ The University of Minnesota Carlson School of Management-ի ուսումնասիրության արդյունքների՝ մարդու ուղեղը 60.000 անգամ ավելի արագ է ընկալում վիզուալ պատկերները, քան տեքստը: Կարծում ենք՝ ոչ միայն հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչները, այլև բոլորը պետք է ուշադրություն դարձնեն այս փաստին:

Ուսումնասիրելով միջազգային հյուրանոցների սոցցանցային էջերը՝ կարելի է նկատել, որ նրանց մեծամասնությունը բավականին հաճախ ունենում են հրապարակումներ իրենց թիմի անդամների մասնակցությամբ: Ինչպես նկատեցիք, մեր բլոգի սկզբնական հատվածում ևս անդրադարձել էինք այս թեմային՝ ներկայացնելով Milestone-ի խորհուրդները:

Ինստագրամ

Ուսումնասիրելով աշխարհում ամենաշատ հետևորդ ունեցող հյուրանոցների կամ հյուրանոցային ցանցերի Ինստագրամի էջերը, որոնց մեջ մտնում են HILTON WORLDWIDE HOLDINGS-ը, HYATT HOTEL CORPORATION-ը, Starwood Hotels-ը, Marriott International, Inc.-ը և այլն, կարելի է նկատել հետաքրքիր օրինաչափություն. նրանց մեծ մասը օգտագործում է տարբեր ոլորտները ներկայացնող ինֆլուենսերների իրենց հյուրանոցի այս կամ այն առավելությունը ներկայացնելու կամ ուղղակի հյուրանոցի մասին հրապարակումներ անելու համար:

Առհասարակ, ինֆլուենսեր մարքեթինգը վերջին ժամանակահատվածում շատ մեծ թափ է հավաքել, և ելնելով մեր հետազոտության արդյունքներից, կարող ենք փաստել, որ ոլորտին համահունչ ինֆլուենսեր ընտրելու դեպքում շատ հաճախ այս գործիքը բավականին հաջող է աշխատում: Իհարկե, այստեղ ևս կախված է, թե ինչ խնդիր է ցանկանում լուծել կազմակերպությունը՝ դիմելով ինֆլուենսերին: 

Վերադառնալով մեր կողմից ուսումնասիրված կազմակերպությունների ինստագրամյան էջերին՝ կարող ենք նկատել, որ այստեղ ևս գերակշռում են վաճառող հրապարակումները:



Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում այժմ ակտիվ հանգստի ժամանակահատված է՝ կարծում ենք, որ նման պատկերը որոշ չափով օրինաչափ է, քանզի կազմակերպությունները փորձում են պոտենցիալ հաճախորդներին հասցնել իրենց առաջարկները:

Չնայած սրան, կարծում ենք՝ մեր օրերում շատ ակտուալ է մեր գինիների մասին հոդվածում տեղ գտած այս միտքը. The Fabulous Ladies' Wine Society-ի հիմնադիր Ջեյն Թոմսոնն ասում է. «Դադարեք վաճառել ապրանքը, սկսեք վաճառել պատմությունը»:

Իհարկե, այստեղ ևս ամեն ինչ կախված է բազմաթիվ հանգամանքներից, որոնք իրենց ազդեցությունն են թողնում էջի վարման ռազմավարության վրա՝ սկսած գովազդի համար նախատեսված բյուջեից, ավարտած պատվիրատուի նախասիրություններով, որոնք գոնե հայկական միջավայրում շատ դեպքերում մեծ ազդեցություն են թողնում կոնտենտի ստեղծման վրա:

Հյուրանոցային ինդուստրիան բավականին մեծ չափեր ունի թե աշխարհում, թե Հայաստանում, ուստի այս ոլորտի մասին կարելի է անվերջ խոսել, բայց կարծում ենք՝ հրապարակված օրինակներն ու փաստերը թեկուզ փոքրիկ ազդեցություն կունենան ոլորտի ներկայացուցիչների և ոլորտով հետաքրքվողների վրա:
Բլոգ

Ինչո՞վ է ինտերնետ կախվածությունը վտանգավոր ուղեղի համար

Միջինում մեկ օգտատերն օրական մոտ 7 ժամ անցկացնում է համացանցում: Ի"նչ է տեղի ունենում մեր...

25.09.2021

Թուրքիայից եկող տեղեկատվական վտանգները. սթափեցնող մասնագիտական...

Թուրքիայից եկող տեղեկատվական վտանգները. սթափեցնող մասնագիտական վերլուծություն Actual-ից

25.09.2021

Ո՞ր տեսակի կոնտենտն է օգտագործվում թե՛ աշխարհի, թե՛ ՀՀ բժշկական...

Ուսումնասիրության մեջ տեղ են գտել այնպիսի մասնավոր բժշկական կենտրոններ, ինչպիսիք են՝ Avanta...

06.09.2021

Ինստագրամը, Սնապչատը և Տիկ Տոկը՝ 18-24 տարեկանների համար ինֆորմացիա...

2020 թվականին տրադիցիոն մեդիայի սպառման ծավալներն աճի միտում են դրսևորել, որի վրա, չի բացառվում, որ...

10.08.2021

Actual Podcast 06 - Արման Սուլեյմանյան. Ռիսկային ռեպորտաժներ, կոնտենտ...

Ռիսկային ռեպորտաժներ, կոնտենտ ստեղծելու մեխանիզմը և այլն

05.08.2021

Ի՞նչ տեսակի կոնտենտն է գերակշռում Hotel Russia, Harsnaqar Hotel,...

Ներկայացված հատվածում ուսումնասիրվել են հուլիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Hotel Russia,...

05.08.2021

Actual Podcast 05 - Վահե Խաչատրյան: Սիթքոմերի պրոդյուսինգ, հայերը...

Սիթքոմերի պրոդյուսինգ, հայերը հումորի ռուսաստանյան շուկայում

05.08.2021

Հետաքրքիր փաստեր, թվային ցուցանիշներ, օրինակներ ՀՀ-ում և աշխարհում...

Այն ներառելու է հուլիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Ֆեյսբուքում և Ինստագրամում թողարկված...

31.07.2021