Actual-ը տեղեկատվական տիրույթում շարունակաբար իրականացնում է տարբեր հետազոտություններ։ Մեր գործընկերների շրջանում առավել պահանջարկ վայելող պրոդուկտներից է որևէ ֆիքսված շուկայի SMM թրենդների վերհանումը։ Այս պահին մեր թիմը զբաղվում է ՀՀ տուրիստական շուկայի տեղեկատվական հոսքերի ուսումնասիրությամբ։ Մեր կողմից ուսումնասիրվել են Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական ցանցերում ակտիվություն ունեցող տուրիստականների հոսքերը։ Ամբողջ դաշտն ուսումնասիրելուց հետո առանձնացվել են առավել ազդեցիկ էջերը։
Առաջիկայում մենք ներկայացնելու ենք հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված կազմակերպությունների էջերում տեղ գտած տեղեկատվական հոսքերի վերաբերյալ քանակական և որակական ցուցանիշներ, թեմատիկ վերլուծություններ։ Հետազոտությունը, բնականաբար, իրականացվել է ավելի լայն ֆորմատով, սակայն, կորպորատիվ կոնֆիդենցիալությունից ելնելով, չենք հրապարակի ամբողջական տարբերակը։ Այդուհանդերձ, 15-օրյա վերլուծությունը վստահաբար օգտակար կլինի տուրիզմի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին։
Ուսումնասիրության արդյունքում կարելի է տեսնել, թե որ կազմակերպություններն են սոցիալական ցանցերում առավել ակտիվ, ինչ տեսակի կոնտենտն է գերակշռում, ինչ տեսակի առաջմղում են իրականացնում ֆիրմաները։
Քանակական ցուցանիշների հիման վրա առաջացել են բազմաթիվ եզրակացություններ։ Օրինակ՝ կան կազմակերպություններ, որոնք ընդհանրապես չեն կիրառում վիդեոկոնտենտ կոնկրետ հարթակում, կան ֆիրմաներ, որոնք ավելի շատ հոսք են թողարկում, քան մնացած բոլորը միասին վերցրած։
Ուսումնասիրության ընթացքում տեսակավորվել են հոսքերը։ Արդյունքում պարզ է դարձել, թե որքանով են թրենդային վաճառող հոսքերը, որքանով՝ ներգրավողները կամ ինֆորմացիոնները։ Մի խոսքով շատ թվեր, փաստեր, թրենդներ, եզրակացություններ։ Անկեղծ ասած հիմա թիմում քննարկում ենք ներկայացման ֆորմատը վերջնականապես ֆիքսելու հարցը։ Կարծիք կա, որ ուսումնասիրությունը պետք է ներկայացնել ծավալուն հոդվածի տեսքով, մեկ այլ տեսակետի համաձայն՝ պետք է վլոգի միջոցով ներկայացնել մանրամասները։ Չի բացառվում, որ ոլորտի ներկայացուցիչներից հյուր ունենանք և միասին քննարկելով ներկայացնենք իրականացված աշխատանքի արդյունքը։ Հաջորդ շաբաթվա սկզբում մեր կայքում և ֆեյսբուքյան էջում արդեն ներկայացված կլինի ուսումնասիրությունը։
Լուսինե Հարությունյան, թվային հետազոտող