Ի՞նչն է միավորում Arshavner Akumb-ին և ONE WAY Tour-ին, ո՞ր ցուցանիշով են առաջատարների ցանկում GO Travel-ն ու Akhtamar Tour-ը. հատված հետազոտությունից

Ի՞նչն է միավորում Arshavner Akumb-ին և ONE WAY Tour-ին, ո՞ր ցուցանիշով են առաջատարների ցանկում GO Travel-ն ու Akhtamar Tour-ը. հատված հետազոտությունից

Հայաստանի ու ընդհանրապես աշխարհի բնակչության համար 2020 թվականը երկաթյա կողպեք էր դրել ամենակարևոր պահանջմունքներից մեկի բավարարման վրա։ Խոսքը, իհարկե, հանգստի մեկնելու հնարավորության մասին է։ Պանդեմիայի պատճառով մենք բոլորս մնացինք տանն ու հանգստացանք մեր տների պատշգամբներում։ Այս տարի, բարեբախտաբար, մենք բոլորս հնարավորություն ունենք մեր հանգիստն անցկացնել այլ երկրներում։



Անխոս, տուրիզմը համավարակի շրջանում ամենաշատ վնասներ կրած ոլորտներից է համարվում։ Հայաստանյան ընկերությունները նույնպես բարդ օրեր են ապրել ու այսօր վերջապես նրանցից շատերը հնարավորություն ունեն ինչ-որ չափով փակել նախորդ տարվա վնասները։

Գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ սոցիալական ցանցերը վաղուց ու հատկապես այս ոլորտի համար վաճառքի տեսանկյունից ունեն չափազանց կարևոր նշանակություն։




Մրցակցությունն այս ոլորտում ակնհայտորեն մեծ է։ Իսկ ինչպե՞ս են հայկական տուրիստական կազմակերպությունները օգտագործում սոցցանցերը, ո՞վ ու ինչպիսի՞ առավելություն ունի մնացածի նկատմամբ և որքա՞ն արդյունավետ է օգտագործում թվային տիրույթը։

Actual-ը տարբեր ոլորտների վերաբերյալ իրականացնում է թվային հետազոտություններ, որոնցից որոշակի հատվածներ, նախապես պատվիրատուի հետ համաձայնեցնելով, հրապարակվում են մեր բլոգում։ Ուսումնասիրության այս հատվածը որոշակիորեն կփորձի պատասխանել նաև վերոնշյալ հարցերին։ 




Ուսումնասիրությունից առանձնացվել է հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածը և 15 տուրիստական կազմակերպություններ, որոնցից են՝ Akhtamar Tour, Arshavner Akumb, ONE WAY Tour, GO Travel, Hyur Service, Vardan Travel, Anriva Tour և այլն։

Ֆեյսբուք

 

Ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվը, բնականաբար, ամենակարևոր ու որոշիչ ցուցանիշը չէ, քանի որ ոչ բոլոր էջերն են կարողանում հավաքել իրենց կոնտենտով կոնկրետ հետաքրքրվող լսարան, կամ ոչ միշտ է ստացվում մատուցել այնպիսի կոնտենտ, որը օրգանիկ ճանապարհով  ակտիվ կպահի հետևորդներին։ Մյուս կողմից էլ այս երկու չափորոշիչները լավագույնս պահելու դեպքում հնարավոր է  ապահովել իրական հետևորդների 20%-ից 30% իրական ակտիվություն։ Սա առնվազն ազդակ է, որպեսզի բրենդային էջերի առաջխաղացման ժամանակ ուշադրություն դարձնեն հետևորդների թվին։

 

Այս ցուցանիշով ուսումնասիրության ենթարկված տուրիստական կազմակերպություններից առաջին 3 հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար Akhtamar Tour, Arshavner Akumb և One Way Tour կազմակերպությունները։




Ընդ որում, Akhtamar Tour-ը  Arshavner Akumb-ին գերազանցում է մի քանի հետևորդով։

 

Երբ խոսում ենք սոցիալական ցանցերում ակտիվության մասին, պետք է առաջին հերթին նայել միավոր ժամանակահատվածում իրականացված հրապարակումների թվին։




Ինչպես տեսնում ենք,  Arshavner Akumb-ը և One Way Tour-ն ունեն հավասար թվով հրապարակումներ և գլխավորում են աղյուսակը։ Բնական է,  ակտիվությունից բացի կարևոր ցուցանիշ է նաև ակտիվության արդյունավետության գնահատումը, որի համար  չի կարելի վերցնել միայն իրականացված  հրապարակումների քանակը, քանի որ տեսականորեն հնարավոր է վերցնել ու հրապարակել ժամում 300 նկար։ Որքանո՞վ են խաչվում իրականացված հրապարակումները սեփական լսարանի հետաքրքրությունների հետ, որքանո՞վ է կազմակերպությունը ձեռքը  պահում սոցցանցային զարկերակին, հետևու՞մ է արդյոք ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հայպին և այլն։ Մենք իրականացրել ենք նաև այս չափորոշիչների գնահատում և մրցակցային խորը ուսումնասիրություն, սակայն, ցավոք, դրանք հանրային հրապարակման ենթակա չեն։ Չնայած, այս բլոգում ներկայացված են մեծ հետազոտությունից հատվածներ, այնուամենայնիվ բուն հետազոտության պատվերն իր մեջ ներառում է բազմաթիվ այլ ու խորքային ցուցանիշներ։ Ինդիվիդուալ պատվերի դեպքում ցանկացած կազմակերպություն կարող է ծանոթանալ իրեն հետաքրքրող հետազոտական արդյունքներին։

 

Ամեն տարի սոցիալական ցանցերն ունենում են որոշակի թրենդներ, որոնց բիզնեսը կամա թե ակամա սկսում է հետևել։ Թրենդներից որոշները տարիների ընթացքում դարձել են այնպիսի տեղեկատվական գործիքներ, որոնք հետագայում ձևավորել են սպառողի հստակ պահանջարկ։ Ավելի պարզ լինելու համար հիշենք առաջին անգամ վիդեո կոնտենտի հնարավորությունը ֆեյսբուքում։ Այդ ժամանակ դա զուտ թրենդ էր, որին շատերն անգամ ուշադրություն չէին դարձնում ու կարծում էին, որ տեսանյութերի դեպքում Youtube-ը չունի մրցակից։ Հետո առաջ եկավ կարճ հոլովակների թրենդը ու բրենդները սկսեցին սպառողի հետ խոսել մինչև մեկ րոպեանոց հոլովակներով։ Հիմա դարը կարճ տեսահոլովակներինն է, որի տակ ստորագրել են սկզբում ՏիկՏոկը, հետո արդեն Ինստագրամը։

Հետևու՞մ են արդյոք այս տենդենցին տեղական տուրիստական կազմակերպությունները, և քանի՞ տոկոս է կազմում նրանց հրապարակումներում տեսանյութերի տեսակարար կշիռը։ 




Ինչպես տեսնում ենք, առաջատարը Vardan Travel-ն է, որի հրապարակումների 42%-ը վիդեո կոնտենտն է։ Վերադառնանք մի փոքր հետ ու հասկանանք, թե ամենաշատ հրապարակումներ արած կազմակերպությունների դեպքում քանի տոկոս է կազմում վիդեո կոնտենտը։ Arshavner Akumb-ի և One Way Tour-ի իրականացրած հրապարակումներում վիդեո կոնտենտը կազմում է համապատասխանաբար 2.9% և 13.8%։ Ինչպես տեսնում ենք, ոչ բոլոր կազմակերպություններն են ուշադրություն դարձնում վիդեո կոնտենտին։ Հարկ է նշել, որ մեր ուսումնասիրությունից առանձնացված են միայն կազմակերպությունների պաշտոնական էջերի ակտիվության վերաբերյալ թվային ցուցանիշներ։




Arshavner Akumb-ի դեպքում նկատվում է ագրեսիվ վաճառքի հստակ ուրվագիծ։ Վերջինս գերազանցում է այս ցուցանիշով բոլորին։ Հետաքրքիր է, որ կան կազմակերպություններ, որոնք ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում վաճառող հրապարակումներին ու նախընտրում են ավելի ինֆորմատիվ, Call to action կամ օգտակարություն ստեղծող հրապարակումներ։




Յուրաքանչյուր ոլորտ ունի իր առանձնահատկությունը, և ինչպես տեսնում ենք, այս ոլորտում քիչ են Call to Action հրապարակումները։ Այս կատեգորիայի տակ պետք է դիտարկենք այն հրապարակումները, որոնք հստակ դրդում են գործողության, օրինակ՝ գրել մեկնաբանություն, հավանել և այլն։ Այս ցուցանիշով One Way Tour-ը առաջատարն է, իսկ Arshavner Akumb-ն ու AnrivaTour-ն ունեն հավասար թվով հրապարակումներ։


Ինստագրամ



Պատկերն այլ է Ինստագրամի դեպքում։ Go Travel-ը Ինստագրամի հետևորդների թվով գերազանցում է բոլորին։ Հատկանշական է, որ ֆեյսբուքյան հետևորդների թվով առաջատարներն այս ցուցանիշով զիջում են շատերին։ 



Չնայած Link Tour Air-ը Ինստագրամի հետևորդների թվով 3-րդ հորիզոնականում է, նշված ժամանակահատվածում ունեցել է ամենաշատ թվով հրապարակումներ, իսկ Go Travel-ն այս ցուցանիշով 4-րդ հորիզոնականում է։




Call to Action հրապարակումներին Ինստագրամում ամենաշատն ուշադրություն է դարձրել Arshavner Akumb-ը։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում համապատասխանաբար Go Travel-ն  ու Link Tour Air-ն են։ Կան կազմակերպություններ, որոնք ընդհանրապես չեն ունեցել նմանատիպ հրապարակումներ։




Ընդհանուր հրապարակումների մեջ վիդեո կոնտենտի տեսակարար կշռով առաջատարը Link Tour Air-ն է։ Նշված ժամանակահատվածում հրապարակված կոնտենտի 62.9%-ը կազմել է վիդեո կոնտենտը։




Ընդ որում, հետաքրքիր է նկատել, որ Link Tour Air-ի բոլոր հրապարակումները եղել են կոնկրետ վաճառքին ուղղված։




David Tour-ը նշված տուրիստական կազմակերպությունների ցանկում ամենաշատ օգտակար կոնտենտ պարունակող հրապարակումներ արած կազմակերպությունն է։ 

 

Տուրիստական ոլորտն այնքան հետաքրքիր է, որ կարելի է անվերջ վերլուծել ու գտնել բազմաթիվ նրբություններ։ Ցավոք, այս ոլորտի վերաբերյալ մեր ուսումնասիրությունն ամբողջապես հրապարակել չենք կարող։ Փորձել ենք առանձնացնել այն հատվածները, որոնք թույլ կտան կազմել թվային տիրույթում տեղի ունեցող անցուդարձի վերաբերյալ որոշակի պատկերացում։ Հիշեցնենք, որ ինդիվիդուալ հետազոտական պատվերները ներառում են բազմաթիվ խորքային ցուցանիշներ, որոնք թույլ են տալիս հասկանալ այս կամ այն ոլորտի առանձնահատկություններն ու տենդենցները։

Բլոգ

Հրանտ Զիրոյան. «Ինչո՞ւ ստեղծվեց Actual Events-ը»

Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն...

17.05.2022

Actual Events-ի մասին

Ի՞նչ է Actual Events-ը: Ովքե՞ր են առաջիկա Actual Events-ի խոսնակները: Մանրամասներ միջոցառման մասին:

22.04.2022

Տարոն Պարսամյան. «Ու՞ր է գնում Actual-ը»

Մեդիայում արվող հետազոտություններն ու PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ...

22.04.2022

Հովիկ Գրիգորյան. «Իմիջը բաղադրիչ է, որը կարող է ասոցացնել...

Բիզնեսմենը այն մարդն է, ով ստեղծում է որոշակի արժեք և տիրապետում է ժամանակի կառավարման գործիքներին:

21.04.2022

Վիգեն Չատինյան. «Անշարժ գույքի ոլորտում ֆիրմայի...

Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները...

15.04.2022

Միքայել Ավագյան. «Ընտանեկան երջանկության և պրոֆեսիոնալ...

Եթե հումորային մթնոլորտում ոչ ծրագրավորողների շրջապատում հարց տային՝ ով է ծրագրավորողը, հումորով...

11.04.2022

Վլադիմիր Խոեցյան. «Լրիվ հնարավոր է պրոֆեսիոնալ աշխատանքը սիրել...

Աշխարհի վիզուալ գովազդի շուկան համալրվել է ամենաբարձրակարգ, մի քանի միլիոնի հասնող և շարունակաբար...

05.04.2022

Խորեն Հարությունյան. «Փորձում եմ նոր մշակույթ ձևավորել, ու դա...

Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...

22.03.2022