Ինֆլուենսեր մարքեթինգը և հայ հայտնիները

Ինֆլուենսեր մարքեթինգը և հայ հայտնիները

Առաջ միգուցե լսել եք հակասական կարծիքներ այն մասին, թե  արդյոք պետք է դիմել ինֆլուենսեր մարքեթինգի օգնությանը վաճառքներ ապահովելու համար: Իրականում դա սուբյեկտիվ է և կախված է մի շարք գործոններից՝ մարքեթինգային արշավից, բիզնեսի տեսակից, ընտրած  ինֆլուենսերից:

Ինֆլուենսեր մարքեթինգը նոր և հին մարքեթինգային գործիքների հիբրիդ է: Այն վերցնում է հայտնիների՝ ինչ-որ բան  հավանելու գաղափարը և տեղադրում է ժամանակակից կոնտենտով մարքեթինգային արշավի մեջ:  

Ինֆլուենսեր մարքեթինգը չի ընդգրկում միայն աստղերին: Այն պտտվում է ինֆլուենսերների շուրջ, որոնցից շատերը կարող են աստղ չլինել, բայց ունենալ մեծ ազդեցություն սոցիալական ցանցերում:



Մենք կարող ենք ինֆլուենսեր համարել նրան, ով ունի այլ անձանց գնման որոշումներ կայացնելու վրա ազդելու ուժ ՝ իր հեղինակության, գիտելիքների, ունեցած դիրքի կամ իր լսարանի հետ ունեցած հարաբերությունների շնորհիվ:

Պատահական չէ, որ մարդիկ հետևում են հենց կոնկրետ ինֆլուենսերին, այլ ոչ թե բրենդին: Նրանց վրա ազդում են ինֆլուենսերների կարծիքները: Պետք չէ կանոններ թելադրել ինֆլուենսերներին: Լսարանն իրենն է, և շատ հեշտ կարող է հեռանալ ձեզանից՝  իր հետ տանելով իր հետևորդներին:

Մոտ 10 տարի առաջ ինֆլուենսեր մարքեթինգի դաշտը սահմանափակվում էր միայն հայտնի մարդկանցով և մի քանի բլոգերներով: Իսկ հիմա սոցիալական մեդիայում ինֆլուենսերները շատացել են:

Հայաստանում ևս այդ շուկան մեծացել է, և այժմ շատ տարբեր ոլորտների մարդիկ հանդիսանում են ինֆլուենսերներ: Միգուցե նկատել եք, որ Ինստագրամը շատ լավ հարթակ է ինֆլուենսեր մարքեթինգով զբաղվելու համար: Ահա ստորև ձեզ ենք ներկայացնում  հայտնի հայաստանցիների ցանկ՝ ըստ ինստագրամում ունեցած հետևորդների թվի (Ֆիքսենք, որ խոսքը չի գնում ՀՀ ամբողջական ինստագրամյան շուկայի մասին): 



Ինչպես տեսնում եք, թոփ 5-ի ցանկում են՝

Արփի Գաբրիելյան - 551000 հետևորդ

Մկրտիչ Արզումանյան - 397000 հետևորդ

Գարիկ Պապոյան - 357000 հետևորդ

Գրիգ Գևորգյան - 339000 հետևորդ

Վաչե Թովմասյան - 335000 հետևորդ


Հատկանշական է, որ հնգյակում տեղ գտած մարդկանցից 4-ը տղամարդ են: Կարծիք կա, որ կանանց համար Ինստագրամն առավել հարմար հարթակ է, սակայն այս փաստը վկայում է, որ միշտ չէ, որ այդ պնդումը ճիշտ է:

Եթե հետաքրքրված եք հայաստանյան հայտնիների էջերի մասին ուսումնասիրություններով, կարող եք ներբեռնել մեր այս հետազոտությունը:





Բլոգ

Ներքին ձա՞յնն է ուժեղ, թե՞ վիճակագրությունը. մեդալի երկու կողմերը

Ամեն ինչ կախված է բիզնեսի համար ձևակերպված խնդրից, սակայն ցանկացած իրավիճակում պակաս ռիսկային է...

14.06.2021

Մեկ ամսում նույն հաղորդմանը 2 անգամ հյուր գնացած գործիչներ

Actual-ը մշտապես ուսումնասիրում է հիմնական քաղաքական «հարցազրույց» ֆորմատի...

10.06.2021

Actual-ի հիմնադիր Տարոն Պարսամյանը պատասխանել է լրագրող Սիլվի...

Ակտուալը մեդիայի մոնիթորիգ, թվային հետազոտություններ, իրականացնող ընկերություն է, ինչու՞ են ձեր...

10.06.2021

Ծաղկեփունջը, հարսանյաց շղթայի բիզնեսներն ու դրանց մասին...

Այս անգամ ցանկանում ենք պատմել այն մասին, թե ինչպես են առաջացել հարսանեկան ծաղկեփնջերը և թե ինչ...

08.06.2021

Յութուբի հայաստանյան տիրույթն ու լրատվական ալիքները

Ի՞նչ տեսակի կոնտենտ է սպառվում Youtube-ի հայաստանյան տիրույթում: Համաձայն Google Trends-ի...

07.06.2021

Ինֆլուենսեր մարքեթինգը և հայ հայտնիները

Մարդիկ հետևում են հենց կոնկրետ ինֆլուենսերին, այլ ոչ թե բրենդին: Նրանց վրա ազդում են...

05.06.2021

Ամուսնության պետական գրանցման մասին

Աղջիկները հաճախ են գրում, որ մեր բլոգում առավել ինտենսիվ տեղադրենք ամուսնության պատրաստվող...

04.06.2021

Actual Podcast: Հյուրը՝ Doctor Mylips կենտրոնի տնօրեն՝ Լիլիթ Դավթյան

Առաջին հյուրը լինելու է պլաստիկ վիրաբույժ, դերմատոլոգ-կոսմետոլոգ, Doctor Mylips կենտրոնի տնօրեն...

31.05.2021