Ինստագրամը, Սնապչատը և Տիկ Տոկը՝ 18-24 տարեկանների համար ինֆորմացիա ստանալու հիմնական հարթակներ

Ինստագրամը, Սնապչատը և Տիկ Տոկը՝ 18-24 տարեկանների համար ինֆորմացիա ստանալու հիմնական հարթակներ

Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որ ինֆորմացիան A կետից B կետ հասնելու համար առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում ու տեղի է ունենում ակնթարթորեն: Ինֆորմացիան համարվում է աշխարհում ամենաթանկ պրոդուկտն այսօր, և այն կենսական է եղել մարդկության էվոլյուցիայի գրեթե բոլոր փուլերում: Իհարկե, միշտ չէ, որ մարդ արարածը հնարավորություն է ունեցել այն արագ վերարտադրելու ու փոխանցելու: Մեզ հասած տեղեկություններով հայտնի են մարդկության՝ ինֆորմացիայի փոխանցման բազմաթիվ մեխանիզմներ, օրինակ՝ հիերոգլիֆներ, ժայռերի վրա  փորագրություն, նկարչություն, աղավնիներով նամակների փոխանցում, հետո արդեն տպագրական մամուլ, ռադիո և հեռուստատեսություն, ինտերնետ, սոցիալական ցանցեր: 


Այո, այսօր մարդկությունն ունի ինֆորմացիա ստանալու բազմաթիվ միջոցներ և, իհարկե, ընտրության հնարավորություն՝ որ հարթակից վերցնել այն։ Սոցիալական ցանցերի ի հայտ գալուց ի վեր չեն դադարում կարծիքները, թե տրադիցիոն մեդիան  իր տեղը զիջելու է նոր մեդիային։ 


2020 թվականի Reuters Institute-ի և University of Oxford-ի համատեղ զեկույցը ցույց է տալիս, որ այս պնդումներն այնքան էլ միանշանակ չեն։ Զեկույցն ընդգրկում է համավարակի տարածման սկզբնական ժամանակաշրջանը։ Փորձենք հասկանալ, թե ինչ ազդեցություն ունեցավ համավարակը տեղեկատվական դաշտի վրա COVID-19-ի տարածման ամենաթեժ ժամանակահատվածում ու դրանից հետո, ինչպիսին են տրադիցիոն մեդիայի սպառման տենդենցները, ինչպես է սպառվում ֆեյք-նյուզը, մեդիա սպառողների քանի տոկոսն է առնվազն փորձում ստուգել տեղեկատվական նյութի իսկությունը և այլն։ 


Համավարակի տարածման սկզբնական ժամանակաշրջանում խստացել էր գերճշգրիտ լրատվական ինֆորմացիա փոխանցելու անհրաժեշտությունը։ Մյուս կողմից մարդկությունը ավելի հստակ հասկացավ, թե ինչքան խոցելի է ապատեղեկատվության ու ինֆորմացիոն քաոսի տեսանկյունից, քանի որ սոցիալական ցանցերում ու թվային տիրույթում  հասարակ սպառողի համար բավականին հեշտ է ընկնել ապատեղեկատվության թակարդը։ Ինչևէ, անցնենք առաջ ու հասկանանք, թե ինչպիսի աղբյուրներից են մարդիկ օգտվում առաջնային տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը սպառելու համար։


2020 թվականին տրադիցիոն մեդիայի սպառման ծավալներն աճի միտում են դրսևորել, որի վրա, չի բացառվում, որ ազդեցություն կարող է ունենալ ֆեյք-նյուզից պաշտպանվելու մարդկության գիտակցումը։ 2019-ի համեմատ հեռուստատեսությունը ավելի շատ մարդկանց է համարում իրենց առաջնային ինֆորմացիայի աղբյուրը։ Ստորև առանձնացված է Reuters Institute-ի և University of Oxford-ի կողմից իրականացված հարցումների 6 երկրների արդյունքները։




Ըստ զեկույցի՝ նշված երկրներում լրատվական կոնտենտի սպառումը 2019 թվականի համեմատ 2020-ին գրանցել է աճ։ Միևնույն ժամանակ տպագիր մամուլի սպառման ծավալները նվազել են։ 

Ընդհանուր լրատվական կոնտենտի սպառման դրական տենդենցը սպասելի էր՝ նոր վիրուս, աննախադեպ իրավիճակ և, իհարկե, տեղեկատվական բաց, որը պետք է լրացվեր։  Տպագիր մամուլի սպառման անկումն էլ կարող է բացատրվել նրանով, որ մարդկությունը գրեթե զրոյին էր հավասարեցրել սոցիալական շփումը և խուսափում էր դիպչել ցանկացած նյութական զանգվածի։ Տպագիր մամուլը միակն է, որ առանց դիպչելու հնարավոր չէ սպառել։ 

Հեռուստատեսության հանդեպ վստահությունը Գերմանիայում ավելի բարձր է, քան օնլայն այլ հարթակների նկատմամբ։ Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված ռադիոյի և սոցիալական ցանցերի օգտագործման նմանատիպ տարբերությունը, սակայն մի բան ակնհայտ է, որ տրադիցիոն մեդիայի օգտագործման ծավալները, հատկապես Գերմանիայում, ակնհայտորեն առաջ են սոցիալական ցանցերից ու օնլայն տեղեկատվական աղբյուրներից։ 


Առհասարակ, հեռուստատեսության հանդեպ վստահության մասին խոսելիս հարց է առաջանում՝ իսկ որ տարիքային խումբն է ամենաշատը սպառում այն։ Կից գարֆիկն ամփոփում է աշխարհում TV կոնտենտի սպառման բախվածությունն ըստ տարիքային խմբերի։



Այն, որ մինչև 35 տարեկանների շրջանում ինֆորմացիա ստանալու ավելի պոպուլյար հարթակ լինելու էր օնլայն տիրույթն ու սոցիալական ցանցերը, դա ակնհայտ էր, սակայն հետաքրքիրն այն է, որ նշված տարիքային խմբի մեջ 12% են կազմում տպագիր մամուլ սպառողներն ու 57%՝ հեռուստատեսությունը որպես ինֆորմացիոն աղբյուր դիտարկողները։ 



Ընդհանուր առմամբ, վստահության բաշխվածությունն ունի հետևյալ տեսքը՝ համաձայն University of Oxford-ի հետազոտության։ Այստեղ հետաքրքիր նրբություն կա, որը պարտավոր ենք հաշվի առնել։ Եթե վերցնենք միջին վիճակագրական լրատվական կայքի կամ գործակալության տրաֆիկը և խորանանք դրա աղբյուրների մեջ, ապա կբացահայտենք, որ սոցիալական ցանցերի, որոշ դեպքերում նաև որոնողական համակարգերի միջոցով գեներացնում է որոշիչ տրաֆիկ։ Մյուս կողմից միջինացված ցուցանիշով այս երկու միջոցներն ունեն վստահության ամենափոքր ցուցանիշները։ Սոցիալական ցանցերի դեպքում նյուզմեյքերը միայն լրատվական գործակալությունը չէ։ Այնտեղ կոնտենտ են գեներացնում նաև շարքային օգտատերերը։ Այստեղ հարց է առաջանում, իսկ ո՞ր տեսակի նյուզմեյքերն է նպաստել այս հարթակներում գեներացվող տեղեկատվության հանդեպ անվստահությանը։ 


Տեղեկատվական հոսքերի մեջ սպառողը շատ ժամանակ ունենում է վստահության խնդիր, բայց ասյտեղ պատկերը նույնպես հետաքրքիր է, քանի որ ոչ բոլոր երկրներում է հասկանալի այն միտքը, թե ինչու չպետք է հավատալ լրատվությանը։ Ֆինլանդիայում և Պորտուգալիայում լրատվության հանդեպ վստահությունն ամենաբարձրն է՝ մոտավորապես 56%։ Թայվանում այն հազիվ հասնում է 24%-ի, իսկ Հարավային Կորեայում վստահության մակարդակը չի գերազանցում 21%-ը։




Ընդամենը 6 երկրներում են մարդկանց 50+%-ը կարծում, որ կարող են հավատալ տեղեկատվությանը։ 2020 թվականին մի շարք երկրներում նկատվել է երկնիշ անկում այս ցուցանիշով։ Ամենամեծ անկումը նկատվել է Հոնգ Կոնգում։


Ոչ բոլորն են գիտակից ու հետևողական, երբ խոսքը գնում է տեղեկատվական հիգիենայի մասին։ Տեղեկատվական ահռելի հոսքերի մեջ, բնական է, հասարակ սպառողը շատ ժամանակ չի հասկանում, թե որն է ճիշտ, որը՝ սխալ, որին հավատալ, ինչպես ֆիլտրել, որպեսզի ուղեղը չլցնել տեղեկատվական աղբով։ 


Այս խնդիրն ակներև է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Շատ ժամանակ թվում է, թե միայն հայ ընթերցողն է անտարբեր տեղեկատվական գրագետ ֆիլտրների հարցում։ Իրականում դա այդքան էլ այդպես չէ։ Ֆեյք-նյուզը պոպուլյար ու ուժեղ է ամբողջ աշխարհում։ 

Բնականաբար, կախված երկրից, փոխվում են դրա ծավալները, գիտակցման աստիճանն ու պայքարի գործիքակազմերը, սակայն փաստն է, որ ոչ ճշգրիտ տեղեկտավությունը փորձություն է գրեթե ամենուր։




Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ միջինում տեղեկատվություն կարդալիս մարդկանց միայն 56%-ն է անհանգստանում դրա ճիշտ կամ սխալ լինելու հարցի շուրջ։ Այսինքն՝ գրեթե կեսը կա’մ համոզված է, որ այն, ինչ կարդում է, անհերքելի ճշմարտություն է, կա’մ ընդհանրապես չի հետաքրքրում այդ խնդիրը։ 


Եթե համադրենք վերևի երկու գրաֆիկները, ապա կստացվի, որ Բրազիլիայում հավատում են այն տեղեկատվությանը, որը սպառում են, բայց միևնույն ժամանակ խիստ գիտակից են ու անհանգստացած, թե արդյոք այս կամ այն տեղեկատվությունը ճիշտ է։  Մինչդեռ Նիդերլանդներում, չնայած՝ նույնպես հավատում են այն տեղեկատվությանը, ինչը սպառում են, չեն հետաքրքրվում՝ իրականում այն ճիշտ էր, թե՝ սխալ։


Ճգնաժամը կարող է հանգեցնել վարքագծի փոփոխության։ Սա շատ լավ արտացոլվում է Հոնգ Կոնգի պարագայում։ Այստեղ տեղեկատվական հոսքերի հանդեպ վստահության անկմանը զուգահեռ բարձրացել է տեղեկատվության ստուգման գիտակցության մակարդակը։ 


Կից երևում է, թե մարդիկ որ հարթակներն են համարում ապատեղեկատվության տարածման բարձր ռիսկայնության աղբյուրներ:




Սոցիալական ցանցերը համարվում են ապատեղեկատվության տարածման առումով ամենակասկածելի հարթակները։ Ավելի մանրացնելով սոցցանցերի կտորը՝ բոլոր երկրներում հարցվածների 29%-ը կարծում են, որ ամենից շատ մտահոգված են Ֆեյսբուքով, որին հաջորդում են YouTube-ը (6%) և Twitter-ը (5%): Չնայած այս փաստերին՝ 18-24 տարեկանների շրջանում իրականացված հետազոտությունները պարզել են, որ կորոնավիրուսի մասին նորություն ստանալու հիմնական հարթակներ դիտարկում են Ինստագրամը, Սնապչատը և Տիկ Տոկը։




Հետաքրքիր պատկեր է գրանցվում messenger հարթակների պարագայում։ Թվում էր, թե ֆեյսբուքը, հանդիսանալով ամենամեծ սոցիալական ցանցն ամբողջ աշխարհում, պետք է լիներ ամենաբարձր ռիսկային գոտում։ Կան երկրներ, որտեղ ֆեյսբուքն այդ առումով ավելի անվտանգ է, քան Whatsapp-ը։ Օրինակ ՝ Բրազիլիայում, մարդիկ ասում են, որ իրենց ավելի շատ անհանգստացնում են WhatsApp-ի նման փակ հաղորդագրությունների ծրագրերը (35%): Նույնը վերաբերում է Չիլիին, Մեքսիկային, Մալայզիային և Սինգապուրին: Սա հատկապես մտահոգիչ է, քանի որ կեղծ տեղեկատվությունը հակված է ավելի քիչ տեսանելի լինելուն և դժվար է հակազդել: Այս առումով հատկանշական է նաև Տելեգրամը։ Այն նույնպես համարվում է ապատեղեկատվության տարածման ռիսկային հարթակ, քանի որ այս ցանցում չկա ստուգման ու կոնտենտի վերահսկման ոչ մի օրենք. Սրա արդյունքում այն գնալով նմանվում է Darknet-ի քան messenger հարթակի։



Ինչպես տեսնում ենք, իրականացված հետազոտությունները փաստում են, որ օնլայն լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի օգտագործումը հատկապես 2020-ին զգալիորեն աճել է շատ երկրներում: Սրան զուգահեռ տեղեկատվական հոսքերի հետ շփվելու խնդիրներն ավելի ցցուն դարձան հենց այս ժամանակահատվածում՝ համավարակով պայմանավորված։  Դատելով իրականացված հետազոտություններից՝ մենք գործ ունենք նաև բովանդակային փոփոխությունների հետ։ Եթե այլ հավասար պայմաններում ֆեյք-նյուզի ազդեցությունը չափվում էր միայն բարոյական նորմերով, ապա համավարակի ժամանակաշրջանում մենք գործ ունեինք ֆիզիկական հետևանքների հետ։  Տվյալների ստուգման վրա շեշտադրում անելը, լրատվական հոսքերի հանդեպ վստահության պակասը կամ ավելացումը, ավելի շատ օնլայն լինելը և այլ կետեր իրենց հետ բերել են թվային տիրույթում բովանդակային ու կառուցվածքային փոփոխությունների։ Սա էլ իր հետ առաջ է քաշում այլ խնդիրներ։ Ինչպես տեսանք, Generation Z-ը շարունակում է՝ որպես ինֆորմացիայի ստացման աղբյուր անվերապահորեն դիտարկել սոցիալական ցանցերն ու օնլայն մեդիան, սակայն մյուս կողմից էլ այս երկու հարթակները համարվում են ապատեղեկատվության ու ֆեյք-նյուզի ամենահարմար գործիքները։ Ապատեղեկտավության զո՞հ, թե՞ ավելի մեդիագրագետ կդառնա այս սերունդը, ցույց կտա ժամանակը։ 


Մեդիա խորհրդատու, Ռուբեն Խաչատրյան


Blog

Hrant Ziroyan. “Why Actual Events was created”.

One of the main goals of “Actual Events” is to create an opportunity for experienced...

17.05.2022

Abaout Actual Events

What is “ Actual Events? Who are the upcoming speakers of the Actual Events? Details about...

22.04.2022

Taron Parsamyan. “Where is Actual going”?

Many researches in media and PR programs brought us to a point where we realized that fun content...

22.04.2022

Hovik Grigoryan. “Public image is a component that can...

Businessman is a person who creates value and knows the tools of time management.

21.04.2022

Vigen Chatinyan. “The longevity of a firm in real estate is a...

After Mark Zuckerberg's famous live, in general, I don't rule out that one day all...

15.04.2022

Michael Avagyan. “The secret of combining family happiness and...

Based on my own experience, you convince your wife, she works with you, and it turns out two in one.

11.04.2022

Vladimir Khoetsyan.”It is quite possible to love professional...

The world's display advertising market has been filled with the highest quality, multi-million...

05.04.2022

Խորեն Հարությունյան. «Փորձում եմ նոր մշակույթ ձևավորել, ու դա...

Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...

22.03.2022