Instagram-ի մասին ամենահետաքրքիր վիճակագրությունը 2021թ․

Instagram-ի մասին ամենահետաքրքիր վիճակագրությունը 2021թ․

Սոցիալական մեդիան մեծ տարածում ունի: Ու դժվար թե լինեն մարդիկ, ովքեր համացանցի օգտատերեր են, բայց տեղյակ չեն կամ չեն օգտվում սոցիալական հայտնի հարթակներից, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը և այլն: 


Instagram-ը ավելի հին հարթակների համեմատ շատ ակնհայտ առավելություն է ունեցել, այն իսկզբանե ստեղծվել է որպես mobile check-in հավելված, որի հիմնական հնարավորությունը եղել է check-in-ը, իսկ երկրորդականը՝ նկարներով կիսվելը։ Այլ կերպ ասած՝ check-in-ին կցվում էր նկար։ Հետագայում նկարներով կիսվելու երկրորդական, լրացուցիչ ֆունկցիոնալը դարձավ առաջնային, իսկ check-in-ը՝ երկրորդական։ Ու հենց այս կենսական փոփոխությունը հաջողություն բերեց հավելվածին, հետագայում էլ արդեն դարձավ հզոր գործիք ինֆլուենսեր մարքեթինգի համար: 


Վերջին շրջանում Instagram-ը անհավանական աճ է գրանցել, ստորև ներկայացնում ենք հետաքրքիր վիճակագրություն։ Մինչ այդ նշենք, որ Instagram-ը թողարկվել է 2010թ․ հոկտեմբերի 6-ին, և միայն առաջին օրում  25․000 մարդ է գրանցվել հարթակում։


1. Instagram-ը ունի ավելի քան 1 միլիարդ ակտիվ օգտատեր 2021թ․։



2. Հնդկաստանն ունի ամենամեծ լսարանը՝ 180 մլն օգտատեր։ Համեմատելու համար նշենք, որ ԱՄՆ լսարանի թիվը 170 մլն է։ (influencermarketinghub)

3. Instagram-ը 10 ամենաշատ այցելվող կայքերից մեկն է՝ 4 միլիարդ այց, որոնցից յուրաքանչյուրը միջինում կազմում է 17ր 23վ։ (SEMrush)

4. Մեկ օգտատերը ամսական 10+ ժամ է ծախսում հարթակի վրա, այդ ժամանակը գնալով ավելանում է՝ հիմնականում շնորհիվ  Instagram Stories և Instagram Live ֆունկցիաների։ (App Annie)

5․Դեռահասների 72%-ն օգտվում է Instagram-ից։ (Statista)

6. #Love-ը բոլոր ժամանակների ամենահաճախ օգտագործվող հեշթեգն է, որը օգտագործվել է ավելի քան 2 միլիարդ գրառումներում։ Դրան են հաջորդում #instagood-ը և #fashion-ը։ Ի տարբերություն Twitter-ի՝ Instagram-ը օգտատերերին թույլ է տալիս ունենալ մինչև 30 հեշթեգ: (Kepios analysis)

7. Ամենահայտնի գրառումն (ձվի նկարը) ունի 55+ միլիոն հավանումներ։ (influencermarketinghub)

8. Instagram-ը սիրված հարթակ է բիզնեսների համար։ Յուրաքանչյուր օգտատեր ամենաքիչը 1 բիզնես էջի հետևում է։ Շատ կարևոր մի փաստ նշենք՝ շատերը հետևում են կոնկրետ բիզնեսին գովազդի արդյունքում։ (Instagram)

9. Միջինում 10․000-ից քիչ հետևորդ ունեցող բիզնես էջերն ունեն ամենաբարձր ինգեյջմենթը` engagement rate = 1.29%։ (influencermarketinghub)

10. Instagram-ում ամսական 130 միլիոն օգտատերեր սեղմում են Shopping գրառումների վրա, ինչը նշանակում է, որ մարդիկ հարթակից օգտվում են նաև գնումներ կատարելու նպատակով։ Իսկ ԱՄՆ-ում բիզնեսների 71 տոկոսը գրանցված է հարթակում։ (mention.com)

11. Instagram-ում հրապարակում անելու լավագույն ժամը 05։00-06։00-ն է․ երկուշաբթի և հինգշաբթի օրերի համար՝ 05։00-ն, իսկ շաբաթվա մնացած օրերի համար ՝ 06։00-ն: Ամեն դեպքում լավ կլինի մինչև 09։00 տեղադրել գրառումները։(CoSchedule) 

12. Կարուսելային գրառումներն ունենում են լավագույն ինգեյջմենթի գործակիցը՝ 1.05%․ վերջիններս վիդեոներից 2 անգամ շատ ինգեյջմենթ են ունենում։ (influencermarketinghub)



13. Instagram-ը մնում է Influencer Marketing-ի լավագույն ընտրությունը․ մարդկանց ավելի քան 85%-ը ասել է, որ ինֆլուենսերը դրդել է իրենց գնումներ կատարել: (Mediakix)

14. Instagram-ի օգտատերերի 50.8%-ը կանայք են, իսկ 49.2%-ը՝ տղամարդիկ։ (Statista)

15. 2021 թ. Instagram-ի ամենաբարձր reach ունեցող երկիրը Ղազախստանն է՝ 78,7% : (Statista)

16. Instagram-ն ընդհանուր առմամբ ունեցել է 503 միլիոն ներբեռնում 2020 թվականին: (Apptopia)

17. Instagram-ի տվյալներով՝ ավելի քան 500 միլիոն էջ ամեն օր օգտագործում է Instagram Story-ները:

 

Ահա այսքանն էր այսօրվա վիճակագրությունը։ Instagram-ը աճի շատ մեծ ներուժ ունի ու դեռ շարունակելու է զարգանալ, քանի որ օգտատերերը օրեցօր շատանում են։


Blog

Hrant Ziroyan. “Why Actual Events was created”.

One of the main goals of “Actual Events” is to create an opportunity for experienced...

17.05.2022

Abaout Actual Events

What is “ Actual Events? Who are the upcoming speakers of the Actual Events? Details about...

22.04.2022

Taron Parsamyan. “Where is Actual going”?

Many researches in media and PR programs brought us to a point where we realized that fun content...

22.04.2022

Hovik Grigoryan. “Public image is a component that can...

Businessman is a person who creates value and knows the tools of time management.

21.04.2022

Vigen Chatinyan. “The longevity of a firm in real estate is a...

After Mark Zuckerberg's famous live, in general, I don't rule out that one day all...

15.04.2022

Michael Avagyan. “The secret of combining family happiness and...

Based on my own experience, you convince your wife, she works with you, and it turns out two in one.

11.04.2022

Vladimir Khoetsyan.”It is quite possible to love professional...

The world's display advertising market has been filled with the highest quality, multi-million...

05.04.2022

Խորեն Հարությունյան. «Փորձում եմ նոր մշակույթ ձևավորել, ու դա...

Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...

22.03.2022