Հեռուստատեսությունը մահանու՞մ, թե մոդեռնիզացվում է

Հեռուստատեսությունը մահանու՞մ, թե մոդեռնիզացվում է

Ինտերնետի մասսայական սպառումն ու տարբեր սոցիալական ցանցերի ի հայտ գալը հանգեցրել է դասական հեռուստացույցի սպառման որոշակի անկման: Մարդկանց համար ավելի հարմար է օգտագործել իրենց ձեռքի տակ եղած շարժական սարքերը՝ սմարթֆոն, համակարգիչ, նոութբուք: Մեզանից շատերը վերջին անգամ հեռուստացույցի դիմաց նստել կամ հեռուստաալիքները թերթել են անհիշելի ժամանակներում: Հարց է առաջանում, մի՞թե հեռուստացույցի գոյությունն ու հեռուստաալիքների առաջարկած կոնտենտը դառնում է անպիտան:


Հեռուստատեսությունն ընդհանուր մեդիա սպառման մեջ տարիներ շարունակ զբաղեցնել է կայուն դիրքեր: Տեղին է նկատել, որ գլոբալ տենդենցներն ու վիաճակագրությունները TV սպառման վերաբերյալ կտրուկ փոխվել են COVID19-ի ժամանակ՝ մեկուսացման պատճառով: THE NIELSEN TOTAL AUDIENCE REPORT HUB-ը 2020 թվականին հրապարկել է զեկույց, ըստ որի ԱՄՆ բնակչության 18-34 տարիքային խումբն օրական սպառում է 1,37 ժամ հեռուստացույցի դիմաց: Առհասարակ 18+ մարդիկ օրական 4,2 ժամ ժամանակ են ծախսում դիտելով հեռուսատցույց: 




2021-ին Data reportal-ի հրապարակած ուսումնասիրությունը փաստում է, որ աշխարհում 2020 թվականին միջինում 3 ժամ 15 րոպե ժամանակ են մարդիկ ծախսում հեռուստացույցի դիմաց: 


Իհարկե, 21-րդ դարում մարդն ունի կոնտենտի սպառման տեսակի անսպառ ընտրություն: Հեռուստաալիք կամ հաղորդում դիտելու համար պարտադիր չէ գամված մնալ հեռուստացույցի դիմաց: Բազմաթիվ հաղորդումներ ու հեռուստաշոուներ ստեղծում են սեփական պորտալը, որտեղ իրենց սպառողը կարող է գտնել յուրաքանչյուր հաղորդման էպիզոդ կամ սերիալ: Դրանցից շատերն ունեն միջազգային մեծ սպառում ու հեղինակություն: Global Web Index հետազոտական կենտրոնի 2020 թվականի մայիսի ուսումնասիրության համաձայն օրական միջինում 1.5 ժամ միայն ծախսվում է Netflix-ի և Disney + դիտելու համար:


Համաձայն Statista հետազոտական ընկերության 2020 թվականի սեպտեմբերի ուսումնասիրության, օնլայն ТV հարթակների թոփ 5-ը ըստ բաժանորդների քանակի, ունի հետևյալ տեսքը․ 




Իհարկե, սա մի քիչ անհասկանլի է Հայաստանի պես երկրի դեպքում, որտեղ Netflix-ի ֆիլմերից շատերը մենք դիտում ենք անվճար անհասկանալի պլատֆորմներում: Աշխարհում շատ պետություններ կգտվեն, որտեղ մարդիկ երևի թե չհասկանան, թե ինչպե՞ս է հնարավոր ուզածդ ֆիլմը դիտել անվճար: 


Ինչևէ, շատ հեռուստաընկերություններ էլ չեն կարող իրենց թույլ տալ նման հաճույք ու բավարարվում են միայն բաց պորտալներում ներգրավվելով՝ օրինակ Youtube-ում: Այսինքն խնդիրը մոդեռնիզացման մեջ է, ոչ թե տեխնոլգիական կրիչի: Չնայած մենք տեսանք, որ TV-ի սպառումը դեռ ակտուալ է, բայց տեսականորեն ընդունենք, որ այն մի օր չեն դիտելու: Երբ մենք ասում ենք ո՞վ է TV-ի նայողն էս դարում, դա դեռ չի նշանակում, որ դրա միջի կոնտենտը նույնպես չի սպառվելու այլևս: Նույն հաջողությամբ կարո՞ղ ենք ենաթադրել, որ օրերից մի օր սմարթֆոնը կհնանա, իհարկե կարող ենք, բայց դա չի նշանակում, որ մարդիկ դադարելու են սոցիալական ցանցերից օգտվել: Իհարկե, այստեղ շատ կարևոր է նաև հեռուստաընկերությունների՝ փոփոխություններին ադապտացվելու ունակություններն ու այն, թե ինչքան արագ իրենց սպառողին «կտանեն» դեպի սմարթֆոն:


Հայաստանի TV մոդեռնիզացիան


Հայաստանում շատ հեռուսատընկերություններ ժամանակի ընթացքում իրենց կոնտենտը թողարկում են նաև Youtube-ում: Որոշակի ժամանակաշրջանում կարողացել են գրանցել շոշափելի արդյունքներ: Հայկական 5 հեռուստաընկերությունների Youtube-յան հարթակում գրանցած արդյունքներն ունեն հետևյալ տեսքը:




Իհարկե, այս գրաֆիկում ներառված չեն բոլոր հեռուստաընկերությունները, սակայն այս պատկերը ևս բավարար է հասկանալու համար որ հեռուստաալիքների կոնտենտը սպառվում է նաև օնլայն տիրույթում: Բնական է, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես հեռուստացուցի «օգտատերերի» 18-34 տարիքային խումբը ենթադրաբար ավելի քիչ կնստի հեռուստացույցի դիմաց քան ավելի մեծ սերնդի ներկայացուցիչները,  սակայն օնլայն տիրույթում կունենանք հակառակ պատկերը: Հեռուստաընկերության դիտումներ ասվածը խիստ հարաբերական է, քանի որ նրանք ունեն բազմաթիվ հաղորդումներ, որոնք ապահովում են տվյալ դիտումներն ու ռեյթինգը: Actual-ի՝ հայաստանյան հեռուստահաղորդումների շրջանում իրականացված թվային հետազոտությունից հրապարակվել  որոշակի կտոր: Դատելով թվային ցուցանիշներից, կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում ավելի մեծ սպառում ունեն հումորային հաղորդումներն ու սիթքոմերը: Ուսումնասիրությանը կարող եք ծանոթանալ այստեղ


Գովազդը և հեռուստաընկերությունները


Իսկ ո՞րն է հեռուստաալիքի այս «մոդեռնիզացման» բիզնես արժեքը: Անցել են այն ժամանակները, երբ գովազդատուն լսում էր միայն խելոք բառեր ու գեղեցիկ հնչյուններ գովազդի արդյունավետության մասին: Այսօր շատ բիզնեսմեններ շարժվում են բացառապես վիճակագրությամբ, ուստի հեռուստաընկերություններից շատերի հանդեպ ունենում են անվստահություն. ինչքա՞ն կդիտեն, որքա՞ն կլինի գովազդի արդյունավետությունը, ինչ KPI-ներ կարող են սահմանել հետագայում չափելու համար, ովքեր են տվյալ պահին տվյալ հեռուստաընկերության լսարանը և այլ հարցեր: 

Թվային տիրությում խնդիրը պակաս բարդ է, քանի որ բիզնեսը, առնվազն, ունի շոշափելի ու տեսանելի թվեր, որոնցով կարողանում է չափել որոշակի խնդիրների լուծման արդյունավետություն: Հեռուստաընկերությունն էլ կարողանում է ցանկացած բիզնեսի հետ խոսել ավելի վստահ սեփական ուժերի նկատմամբ: 


Իհարկե՝ միայն լայքերի և հետևորդների թվերով առաջնորդվելը բավարար չէ այս կամ այն հաղորդման կամ գովազդի արդյունավետությունը գնահատելու համար և այս մասին արդեն իսկ խոսել ենք: Արդյունավետություն գնահատելը, անշուշտ, մեկ բաժակ ջուր խմել չէ, սակայն Actual-ի հետազոտություններն ընգրկում են նաև արդյունավետության խորքային գնահատականներ:


Ռուբեն Խաչատրյան, մեդիա հետազոտող:

Բլոգ

Ինչո՞վ են աչքի ընկել Rouge Armenia-ն, Joffrey Perfume house-ն ու...

Ուսումնասիրությունից առանձնացվել է հունիսի 11-ից 25-ն ընկած ժամանակահատվածը և 10...

26.07.2021

Ո՞ր սոցցանցում են ակտիվ Karas Wines-ն ու Gevorkian Winery-ն, ի՞նչ...

Մասնավորապես առանձնացվել են հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում մի շարք գինու գործարանների՝...

20.07.2021

In vino veritas, թե՞ In data veritas. Հայկական գինեգործարանները...

Ուսումնասիրությունից առանձնացրել ենք հայկական գինեգործարանների ֆեյսբուքյան և ինստագրամյան...

15.07.2021

Տեղեկատվական պատերազմներ․ ինչպե՞ս են խժռում թշնամական պետության...

Երբեմն ծիծաղելի է դառնում խոսելը հազարամյակների պատմությունից, երբ թշնամիդ կարող է ժամանակակից...

13.07.2021

Ի՞նչն է միավորում Arshavner Akumb-ին և ONE WAY Tour-ին, ո՞ր...

Ուսումնասիրությունից առանձնացվել է հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածը և 15 տուրիստական...

12.07.2021

Տեղեկատվական հոսքերին հետևելը ճոխությո՞ւն է, թե՞ անհրաժեշտություն

Ըստ Statista.com-ի տվյալների, միայն 2020 թվականին աշխարհում ստեղծվել, տարածվել և սպառվել է ավելի...

07.07.2021

Հայկական տուրիստական ընկերությունները թվային տիրույթում․...

Actual-ի գործընկերների շրջանում առավել պահանջարկ վայելող պրոդուկտներից է որևէ ֆիքսված շուկայի SMM...

01.07.2021

Հեռուստատեսությունը մահանու՞մ, թե մոդեռնիզացվում է

Ինտերնետի մասսայական սպառումն ու տարբեր սոցիալական ցանցերի ի հայտ գալը հանգեցրել է դասական...

28.06.2021