Օրական քանի՞ կիբերհարձակում է տեղի ունենում 2021 թվականին...

Օրական քանի՞ կիբերհարձակում է տեղի ունենում 2021 թվականին...

Համացանցին միացած յուրաքանչյուր ոք հաքերների համար թիրախ է հանդիսանում: Չենք ուզում վախեցնել ձեզ, ոչ էլ մենք ենք կանոններ սահմանում,  բայց այստեղ խոսում է վիճակագրությունը, որից կարելի է շատ հետևություններ անել:

Այս անգամ որոշել ենք ձեզ ներկայացնել 2021 թվականի  կիբերհարձակումների մասին ամենաանհավանական վիճակագրությունը, որպեսզի պատկերացնեք, թե օրական քանի կիբերհարձակումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում և ոչ միայն:


• Առհասարակ, կիբերհարձակվողներն ամենուր և յուրաքանչյուր երկրում են, բայց ամենաշատ հաքերների թիվը գրանցվել է հետևյալ երկրներում.

✓ Ռուսաստան

✓ Չինաստան

✓ Ռումինիա

✓ Բրազիլիա

✓ ԱՄՆ

✓ Հարավային Կորեա



• Ամբողջ աշխարհում ընկերությունների 64%-ը կիբերհարձակման առնվազն մեկ փորձ ունեցել է:

• Աշխարհում օրական 30.000 կայք է կոտրվում: Այս առումով զոհերը հիմնականում ֆինանսական, առողջապահական և մանրածախ առևտրի ոլորտներն են:

• 2020 թվականին փրկագների դեպքերն աճել են 150%-ով։ Դա մեծամասամբ պայմանավորված է եղել համավարակի ընթացքում օնլայն աշխատանքի ավելացմամբ, թիրախը հատկապես եղել են բժշկական հաստատությունները:

• 2021 թվականի մարտին 20 միլիոն խախտում է եղել, որոնց մեծ մասը ուղեկցվել է կազմակերպություններից գումարի արտահոսքով:

• Էլեկտրոնային փոստը պատասխանատու է բոլոր վնասակար ծրագրերի, ինչպիսիք են վիրուսները, 94%-ի համար: Ի դեպ, ամենավնասակար ֆայլերը (.zip)-ը և (.jar)-ն են, որովհետև դրանք հեշտորեն կարող են շրջանցել հակավիրուսային անվտանգությունն ու սահմանափակումները:

• Ամեն 39 վայրկյանը մեկ համացանցում ինչ-որ մի տեղում նոր հարձակում է լինում:

• Համացանցում օրական արգելափակվում է միջինում մոտ 24.000 վնասակար բջջային հավելված:

 

2020 թ. յուրաքանչյուր 10 հարձակումից 6-ը նպատակ է ունեցել գումար շորթել ընկերություններից և անհատներից։ Ամենաուշագրավ խախտումը Garmin-ինն է եղել, որը ընկերության վրա նստել է ուղիղ 10 միլիոն դոլար (Government Technology): Իսկ օրական 300.000 նոր վնասակար ծրագրեր են ստեղծվում (Web Arx Security), որոնց նպատակը մեկն է՝ գողանալ մարդկանց տվյալները:


Հետևաբար, ՏՏ-ի ոլորտում կիբերանվտանգությունն ունի ամենակարևոր բյուջեներից մեկը. հարձակումները մեծ խնդիր են բիզնեսների համար, և այդ գործընթացում ծախսվում են միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր դոլարներ: Մինչև 2021 թվականի վերջ հաքերային հարձակումները կազմակերպությունների վրա կնստեն մոտ 6 տրիլիոն դոլար (Cybercrime Magazine)։ 


Պատկերացնու՞մ եք՝ դա ինչ ահռելի գումար է, այն հավասար է այն գումարին, որ ԱՄՆ-ի նախագահ Բայդենը որոշել է ծախսել ԱՄՆ-ի տնտեսությունը հզորացնելու վրա: Հուսանք, որ կազմակերպությունները կսկսեն ավելի շատ ծախսել կիբերանվտանգության վրա՝ մեղմելու հարձակումների աճող սրությունը:


Բլոգ

Ինչպե՞ս ստանալ մաքսիմալ օգուտ 21-րդ դարից և չփոխանցել պարտքեր ապագային

Բիզնեսները պետք է ուշադիր լինեն տեղեկատվական հոսքերի հեղափոխությանը և ադապտացվեն փոփոխություններին,...

02.12.2021

Netflix-ի մասին վիճակագրություն՝ բաժանորդներ, եկամուտ, աճ և ավելին

Netflix-ը շատ ավելի հին է, քան շատերը պատկերացնում են: Այն հիմնադրվել է 1997 թվականին, սկսել է DVD...

02.12.2021

TikTok-ի մասին ապշեցուցիչ վիճակագրություն. 2021թ.

Այժմ Tiktok հավելվածը 7-րդ ամենաշատ օգտագործվող սոցիալական մեդիայի հավելվածն է: Իսկ 2020 թվականին...

29.11.2021

Instagram-ի մասին ամենահետաքրքիր վիճակագրությունը 2021թ․

Instagram-ը 10 ամենաշատ այցելվող կայքերից մեկն է՝ 4 միլիարդ այց, որոնցից յուրաքանչյուրը միջինում...

25.11.2021

Վեբ բրաուզերների շուկայական մասնաբաժինների մասին վիճակագրության...

Ներկայումս վեբ բրաուզերների շուկայում գերակշռում են մի քանի բրաուզերներ, դրանք են՝ Google Chrome-ը,...

22.11.2021

2021թ․ Facebook Messenger-ի ամենաանհավանական վիճակագրությունը․ 1,3...

Facebook Messenger հավելվածը աշխարհում 2-րդ ամենաշատ ներբեռնվող հավելվածն է iOS app store-ում,...

18.11.2021

Օրական քանի՞ կիբերհարձակում է տեղի ունենում 2021 թվականին...

Հարձակումները մեծ խնդիր են բիզնեսների համար, և այդ գործընթացում ծախսվում են միլիոնավոր և նույնիսկ...

15.11.2021

Մինչև 2025 թվականը ՏՏ ոլորտը կարող է օգտագործել ամբողջ արտադրված...

ՏՏ էներգիայի սպառման աճող մասնաբաժինը գալիս է տվյալների կենտրոններից, որտեղ պահպանվում են տվյալներ...

11.11.2021