Mobile հավելվածները փոխել են խաղի կանոնները

Mobile հավելվածները փոխել են խաղի կանոնները

Ինտերնետում անցկացվող ժամանակի մեծ մասը բաժին է ընկնում մոբայլին։ Տարիների ընթացքում մոբայլի կատարելագործումը որոշ դեպքերում ամբողջությամբ փոխարինեց վեբին ու առհասարակ դեսկթոփին։ Մեր օրերում մարդիկ կարող են կառավարել իրենց աշխատանքը և նույնիսկ կյանքը սմարթֆոնների միջոցով՝ անկախ իրենց գտնվելու վայրից: Այնուամենայնիվ, «սմարթֆոնիզացիայի» պրոցեսը դեռ շարունակվում է։ 

Արդեն բջջային ծրագրակազմի մշակումը բիզնեսի համար դարձել է կենսական: Այսօր  բջջային հավելվածները գերակշռում են։ Ըստ վիճակագրության՝ մարդիկ իրենց «բջջային» ժամանակի ավելի քան 90%-ը ծախսում են հավելվածների վրա: 

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ռեսպոնզիվ դիզայնը հնացել է, քանի որ դրա  դեպքում հաճախ էջերը լցոնվում են առհասարակ հեռախոսային էկրանի համար չափազանց շատ տեղեկատվությունով: Միևնույն ժամանակ բջջային հավելվածների շուկաներում հավելվածների ներբեռնումների թիվը կազմել է 194 միլիարդ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 10 տոկոսով։ Ակնկալվում է, որ ապագայում այս թվերը կշարունակեն աճել: Սա թույլ է տալիս հավելվածների սեփականատերերին ունենալ եկամուտների աննախադեպ ռեկորդներ:




Ահա ձեզ ենք ներկայացնում հավելվածների եկամուտների մասին ամենակարևոր վիճակագրությունը:

 

• Ամբողջ աշխարհում օգտատերերը 380 միլիարդ դոլար են ծախսում ներհավելվածային գնումների վրա։ (ZDNET)

• Հավելվածների եկամուտների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2020 թվականին ընդհանուր գովազդային եկամուտը կազմել է 581,9 միլիարդ  դոլար: (Statista)

• Բջջային հավելվածների ընդհանուր շուկայի կանխատեսումը ցույց է տալիս շարունակական աճ, որը 2023 թվականին կհասնի 935 միլիարդ դոլարի եկամտի: (Statista)

• Google Play-ը 36,7 միլիարդ դոլարի, իսկ Apple App Store-ը 31,8 միլիարդ դոլարի վաճառք են ունեցել 2021 թվականի առաջին եռամսյակում: (Sensor Tower)

• App Store-ում սպառողների ծախսերը մինչև 2025 թվականը կկազմեն մոտ 200 միլիարդ դոլար: (Statista)

• Մոնետիզացիայի ամենատարածված մոդելներից մեկը ներհավելվածային գնումներն են: Ոչ խաղային հավելվածների մոտավորապես 50%-ը և խաղային հավելվածների 79%-ն օգտագործում են այն: (Business of Apps)

• Google Play-ի եկամուտների 98%-ը ստացվում է անվճար հավելվածներից: (The Verge)




Կան շատ տարբեր հավելվածների կատեգորիաներ՝ խաղեր, ծանոթությունների հավելվածներ, արտադրողականության և նախագծերի կառավարման, ապրելակերպի հավելվածներ և շատ ավելին: Տարբեր կատեգորիաներ հաճախ օգտագործում են ռազմավարությունների և մոնետիզացման մոդելների խիստ տարբեր համադրություններ: Այդ պատճառով նրանց եկամուտները մեծապես տարբերվում են:

Այն փաստը, որ երբևէ ստեղծված բոլոր հավելվածների միայն 0,01%-ն է իրականում հաջողակ դառնում,  խոստումնալից չէ: Սակայն մենք ամեն տարի ականատես ենք լինում հավելվածների ստեղծած հսկայական եկամուտներին, ինչը ոգևորիչ է:



Blog

Hrant Ziroyan. “Why Actual Events was created”.

One of the main goals of “Actual Events” is to create an opportunity for experienced...

17.05.2022

Abaout Actual Events

What is “ Actual Events? Who are the upcoming speakers of the Actual Events? Details about...

22.04.2022

Taron Parsamyan. “Where is Actual going”?

Many researches in media and PR programs brought us to a point where we realized that fun content...

22.04.2022

Hovik Grigoryan. “Public image is a component that can...

Businessman is a person who creates value and knows the tools of time management.

21.04.2022

Vigen Chatinyan. “The longevity of a firm in real estate is a...

After Mark Zuckerberg's famous live, in general, I don't rule out that one day all...

15.04.2022

Michael Avagyan. “The secret of combining family happiness and...

Based on my own experience, you convince your wife, she works with you, and it turns out two in one.

11.04.2022

Vladimir Khoetsyan.”It is quite possible to love professional...

The world's display advertising market has been filled with the highest quality, multi-million...

05.04.2022

Խորեն Հարությունյան. «Փորձում եմ նոր մշակույթ ձևավորել, ու դա...

Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...

22.03.2022