Netflix-ի մասին վիճակագրություն՝ բաժանորդներ, եկամուտ, աճ և ավելին

Netflix-ի մասին վիճակագրություն՝ բաժանորդներ, եկամուտ, աճ և ավելին

Netflix-ը շատ ավելի հին է, քան շատերը պատկերացնում են: Այն հիմնադրվել է 1997 թվականին, սկսել է DVD ծառայությունից, որը թույլ էր տալիս մարդկանց փոստով պատվիրել DVD-ներ։ Իրականում, Netflix-ի բաժանորդներից շատերն այսօր կարող են նույնիսկ ծանոթ չլինել DVD-ի հետ կապված պատմությանը։  2007թ․ ՝ հիմնադրումից մեկ տասնամյակ անց, այն սկսեց վերափոխել իր ինքնությունը՝ իր բաժանորդներին տալով կոնտենտ հեռարձակելու հնարավորություն:

Netflix-ի  պատմությունը իրականում շատ հետաքրքիր է, բայց մենք այս հոդվածում կկիսվենք ձեզ հետ  Netflix-ի  մասին ամենահետաքրքիր ու թարմ վիճակագրությամբ՝ վերջինիս բաժանորդների, եկամուտների և տարիների ընթացքում ունեցած աճի վերաբերյալ:

 

1. Համաձայն businessofapps.com-ի՝ 2021 թվականի դրությամբ Netflix-ն  ունի մոտ 213,6 միլիոն վճարովի բաժանորդ, իսկ նույն ժամանակահատվածում Amazon-ն ունի մոտ 175 միլիոն։ Մեկ այլ հարթակի՝ Disney Plus-ի բաժանորդների թիվը հասնում է 120 միլիոնի։



Նկարը՝ businessofapps.com


2. 2020 թվականին Netflix-ն ավելացրել է մոտ 40 միլիոն վճարովի բաժանորդ։ (Statista)

3. Վճարովի բաժանորդների կեսից ավելին՝ 54 տոկոսը, իրենց հաշվի գաղտնաբառը տալիս են  ընկերներին, հարազատներին։ (KilltheCableBill.com)

Այսինքն, եթե տեսականորեն ընդունենք, որ եթե  իսկզբանե Netflix-ը սահմանափակում մտցրած լիներ մեկ մուտքանունի ու գաղտնաբառի գործածելիության վրա, ապա ամենայն հավանականությամբ վճարովի բաժանորդները գուցե ավելի շատ կլինեին։ Նման սահմանափակումներ չմտցնելով՝ գուցե համակարգը լուծում է հստակ բիզնես խնդիր։ Չէ՞ որ գաղտնաբառը share անելով ավելի շատ մարդ է օգտվում ու ավելի շատ մարդ է իր վրա զգում Netflix համակարգի ուժեղ կողմերը։

4. Netflix-ի զուտ եկամուտը 2020 թ. կազմել է ավելի քան 2,76 միլիարդ դոլար: 2020-ից ի վեր Netflix-ն ունեցավ ամբողջ աշխարհի կողմից սիրված մի քանի սերիալներ։ Սա դժվար թե չազդեր նրանց բաժանորդների թվի ավելացման վրա։ Մյուս կողմից էլ բացառելի չէ, որ նմանատիպ աճը կարող է պայմանավորված լինել 2020-ի համաշխարհային լոքդաունով։



Նկարը՝ Statista


5. 2020 թվականի վերջում կար 2000+ Netflix օրիգինալ կոնտենտ՝ TV show-ներ, ֆիլմեր, վավերագրական ֆիլմեր, մանկական սերիալներ, անիմե և սթենդ-ափ հատուկ առաջարկներ, որոնք կարելի է գտնել միայն այս հարթակում։ Վերջինները կազմում են ընդհանուր ցանկի 35 տոկոսը։ (Netflix)

6. Squid Game-ը Netflix-ի հերթական «#1-ը» դարձավ: 2021 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ Netflix-ի ավելի քան 110 միլիոն հաշիվներ վերջին 27 օրվա ընթացքում առնվազն երկու րոպե դիտել են Squid Game-ը:  (Netflix)

Squid Game-ի ծախսերը կազմել են 15-ից 20 միլիոն եվրո, որի մեծ մասը ծախսվել է գունավոր աստիճանների վրա և ապակե կամրջի։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր էպիզոդն արժեցել է մոտ 1,5-2,5 միլիոն եվրո՝ ներառյալ դերասանների աշխատավարձը, իսկ գլխավոր հերոս Սեոնգ Գի Հունը ստացել է 216․000 եվրո յուրաքանչյուր էպիզոդի համար։ Եկամուտը 891 միլիոն դոլար է։

Այս ֆիլմի հետ ողբերգական դեպքեր էլ են կապվում։ Վերջերս Հյուսիսային Կորեան մահապատժի է դատապարտել մի տղամարդու, ով նենգաբար վաճառել է Netflix-ի Squid Game սերիալի պատճենը։ Իսկ գնորդները՝ ավագ դպրոցի 7 աշակերտներ, դատապարտվել են ցմահ ազատազրկման։

7. Կարանտինի ժամանակ օգտատերերը օրական ավելի քան 3 ժամ դիտել են ֆիլմեր։ (KilltheCableBill.com)

8. Netflix-ի բաժանորդների մեծամասնությունը Հյուսիսային Ամերիկայից են և Կանադայից՝ միասին 74 միլիոն բաժանորդ։ (Statista)

9. Իսպանախոս ամերիկացիները կազմում են ամենամեծ լսարանը: (Statista)

10. Netflix-ի բաժանորդները ամենաքիչը դիտում են սպորտի մասին։ Միայն 13%-ն է սպորտ դիտում շաբաթական մոտ մեկ անգամ: (morningconsult.com)

11. Արական և իգական սեռի աշխատակիցները Netflix-ում հավասար քանակով  են։  (Statista)

 

Նայելով այս վիճակագրությանը՝ կարող ենք ասել, որ Netflix-ը բավականին ապահով դիրքում է: Նրա բաժանորդների աճն ու տենդենցները տպավորիչ ու խոստումնալից են, իսկ թողարկած կոնտենտը նույնիսկ գրավել է ժամանցի հզոր խաղացողների ուշադրությունը:


Բլոգ

Տնային խելացի սարքերի մասին վիճակագրություն

Մենք ապրում ենք տեխնոլոգիայի, ավելի կոնկրետ՝ խելացի տեխնոլոգիայի ոսկե դարաշրջանում: Վերջին...

14.01.2022

2030-ին ի՞նչ սարքերով ենք համացանց մտնելու. հրաշքի նմանվող գիտական...

Գիտնականները վստահ են, որ շուտով կգա օրը, երբ մենք կկարողանանք ցանկացած երգ, ֆիլմ, վեբ-կայք կամ...

13.01.2022

2021թ․ ամենաարագ աճող բրենդները

Համաճարակով պայմանավորված՝ վերջին տարիների անորոշության ու իրարանցման շրջանում մարդիկ ապավինում են...

12.01.2022

Ժամանակակից բիզնեսմեններին ծանոթ իրավիճակ. կա խնդիր, կա նաև լուծում

Երբ գործատուն ունենում է միևնույն ոլորտում կիրառվող համաշխարհային թրենդների մասին տեղեկություններ,...

30.12.2021

2021 թվականի հոկտեմբեր ամսվա թոփ 10 թվային թրենդները

Եթե ձեռքներս չպահենք տեղեկատվական հոսքերի կառավարման զարկերակին, հնարավոր է մրցակցային...

27.12.2021

Mobile հավելվածները փոխել են խաղի կանոնները

Մեր օրերում մարդիկ կարող են կառավարել իրենց աշխատանքը և նույնիսկ կյանքը սմարթֆոնների միջոցով՝ անկախ...

23.12.2021

Հայ բիզնեսմեններին հուզող խնդիր. արդյունավետությունն ընդդեմ հոգնեցնող...

Այնքան արագ են փոփոխվում տեղեկատվական տեխնոլոգիաները, որ տեղեկատվական միջավայրում կառավարել...

23.12.2021

Սոցիալական մեդիա հավելվածների էվոլյուցիան. լայվեր

Ոլորտը զարգացել է վերջին տասնամյակի ընթացքում. սոցիալական մեդիա նոր հավելվածներ են մուտք գործել...

20.12.2021