Սոցիալական մեդիա հավելվածների էվոլյուցիան. լայվեր

Սոցիալական մեդիա հավելվածների էվոլյուցիան. լայվեր

Բոլորին հայտնի Facebook-ից կամ WeChat-ից հետո սպառողների համար նոր հնարավորություններ են ստեղծվել, քանի որ ոլորտը զարգացել է վերջին տասնամյակի ընթացքում, այլ կերպ ասած՝ սոցիալական մեդիա նոր հավելվածներ են մուտք գործել շուկա: Արդեն իսկ գոյություն ունեցող հզոր հավելվածները, ինչպիսիք են վերը նշված երկուսը, նոր հնարավորություններ են ավելացրել մարդկանց կապի մեջ պահելու և ներգրավելու համար. տեքստից և չատից անցում դեպի այլ տարբեր գործառույթների՝ լուսանկարների փոխանակում, վիդեոների փոխանակում և լայվեր:

Այս տարի սպառողները կունենան 548 միլիարդ ժ լայվ թոփ սոցիալական հավելվածներում, որը կխթանի սոցիալական մեդիայի շարունակական աճին:

Իսկ բրոուդքասթեր Beau GevonneStrawder-ն իր առաջին 10.000 դոլարը վաստակել է Bigo Live-ի միջոցով, որը բարձր վարկանիշ ունեցող լայվ հարթակ է: Համաճարակի ժամանակ նա գործակալություն բացեց, որպեսզի օգներ մյուս հաղորդավարներին և բրոուդքասթերներին հղկել իրենց տաղանդները, և դա էլ վերածեց լրիվ դրույքով կարիերայի: Իրականում, լայվերի միջոցով Bigo Live-ի բրոուդքասթերները կարող են օգտվել հարթակից՝ ամսական մինչև 24.000 դոլար վաստակելու պոտենցիալով:

Սա էլ սոցիալական մեդիայի «ստեղծարար տնտեսությունն է», որը պարզապես չի կարող գոյություն ունենալ առանց վիդեոյի և լայվի:


Վերջին 4 տարիների ընթացքում վիդեո սթրիմինգը ամբողջությամբ փոխել է սոցիալական մեդիան: Լայվ սթրիմինգ բումի երկրորդային ազդեցություններից մեկը եղել է երկրորդ սերնդի սոցիալական տնտեսության ստեղծումը: Եթե առաջինը հիմնված էր հիմնականում միանվագ տարրերի վրա, ինչպիսիք են սթիքերների փաթեթները, ապա այս մեկը վերաբերում է լայվերի ընթացքում «նվիրելու» կոնտենտ ստեղծողներին: Եվ սա խթանում է app store-ների սպառողների ծախսերի աճը սոցիալական հավելվածներում: Եվ իսկապես, գնահատվում է, որ այս տարի սպառողները կծախսեն 6,78 միլիարդ դոլար սոցիալական հավելվածների վրա՝ մինչև 2025 թվականը տարեկան հասցնելով 17,2 միլիարդ դոլարի. այսինքն 5-ամյա միջին տարեկան աճի տեմպը կլինի 29%, ինչը կբերի սոցիալական հավելվածների ողջ կյանքի ընթացքում ծախսված 78 միլիարդ դոլարի: Կոնտենտ ստեղծողները այս աճի առանցքում են, քանի որ դիտողները գնում են հավելվածային նվերներ՝ իրենց սիրելի բրոուդքասթերներին աջակցելու համար: Այս տնտեսությունում գերակշռում են երկու տարածաշրջաններ։ ԱՄՆ-ի և Ճապոնիայի սպառողները 2021 թվականի առաջին կիսամյակում սոցիալական հավելվածների վրա ծախսել են ավելի քան 1,5 միլիարդ դոլար:



Նկարը՝ App Annie



Նկարը՝ App Annie

Սպառողները միայն 2021 թվականի առաջին կիսամյակում ներբեռնել են 4,7 միլիարդ սոցիալական մեդիա հավելված (մինչև այդ եղածի հետ հասցնելով 74 միլիարդի): 



Նկարը՝ App Annie

Ծախսված ժամերը ավելի շատ  են վկայում սոցիալական մեդիայի մագնիսական ձգողության մասին: Սպառողները սոցիալական հավելվածներում 2021 թվականի 2-րդ եռամսյակում ծախսել են 740 միլիարդ ժամ, ինչը հավասար է բջջայինի վրա ծախսված ամբողջ ժամանակի 44%-ին:



Նկարը՝ App Annie

Լայվի վրա շեշտադրում արած սոցիալական լավագույն 5 հավելվածներում անցկացրած ընդհանուր ժամանակը գերազանցելու է 0,5 տրիլիոն ժամը միայն Android հեռախոսների վրա Չինաստանից դուրս 2021 թվականին։ 3-ամյա միջին տարեկան աճի տեմպը կլինի 25%: 


Նկարը՝ App Annie

Լայվից բացի կրեատիվության և վիդեոյի վրա կենտրոնացած լինելը պարտադիր են սոցիալական ներգրավվածությունը խթանելու տեսանկյունից: Snapchat-ը կիրառում է սա իրենց AR ոսպնյակների վրա:
Եվ վերջում, եկեք միասին տեսնենք, թե որոնք են բոլոր ժամանակների թոփ սոցիալական հավելվածները՝ըստ ներբեռնումների:


Նկարը՝ App Annie

Բլոգ

Տնային խելացի սարքերի մասին վիճակագրություն

Մենք ապրում ենք տեխնոլոգիայի, ավելի կոնկրետ՝ խելացի տեխնոլոգիայի ոսկե դարաշրջանում: Վերջին...

14.01.2022

2030-ին ի՞նչ սարքերով ենք համացանց մտնելու. հրաշքի նմանվող գիտական...

Գիտնականները վստահ են, որ շուտով կգա օրը, երբ մենք կկարողանանք ցանկացած երգ, ֆիլմ, վեբ-կայք կամ...

13.01.2022

2021թ․ ամենաարագ աճող բրենդները

Համաճարակով պայմանավորված՝ վերջին տարիների անորոշության ու իրարանցման շրջանում մարդիկ ապավինում են...

12.01.2022

Ժամանակակից բիզնեսմեններին ծանոթ իրավիճակ. կա խնդիր, կա նաև լուծում

Երբ գործատուն ունենում է միևնույն ոլորտում կիրառվող համաշխարհային թրենդների մասին տեղեկություններ,...

30.12.2021

2021 թվականի հոկտեմբեր ամսվա թոփ 10 թվային թրենդները

Եթե ձեռքներս չպահենք տեղեկատվական հոսքերի կառավարման զարկերակին, հնարավոր է մրցակցային...

27.12.2021

Mobile հավելվածները փոխել են խաղի կանոնները

Մեր օրերում մարդիկ կարող են կառավարել իրենց աշխատանքը և նույնիսկ կյանքը սմարթֆոնների միջոցով՝ անկախ...

23.12.2021

Հայ բիզնեսմեններին հուզող խնդիր. արդյունավետությունն ընդդեմ հոգնեցնող...

Այնքան արագ են փոփոխվում տեղեկատվական տեխնոլոգիաները, որ տեղեկատվական միջավայրում կառավարել...

23.12.2021

Սոցիալական մեդիա հավելվածների էվոլյուցիան. լայվեր

Ոլորտը զարգացել է վերջին տասնամյակի ընթացքում. սոցիալական մեդիա նոր հավելվածներ են մուտք գործել...

20.12.2021