Բոլորին հայտնի Facebook-ից կամ WeChat-ից հետո սպառողների համար նոր հնարավորություններ են ստեղծվել, քանի որ ոլորտը զարգացել է վերջին տասնամյակի ընթացքում, այլ կերպ ասած՝ սոցիալական մեդիա նոր հավելվածներ են մուտք գործել շուկա: Արդեն իսկ գոյություն ունեցող հզոր հավելվածները, ինչպիսիք են վերը նշված երկուսը, նոր հնարավորություններ են ավելացրել մարդկանց կապի մեջ պահելու և ներգրավելու համար. տեքստից և չատից անցում դեպի այլ տարբեր գործառույթների՝ լուսանկարների փոխանակում, վիդեոների փոխանակում և լայվեր:
Այս տարի սպառողները կունենան 548 միլիարդ ժ լայվ թոփ սոցիալական հավելվածներում, որը կխթանի սոցիալական մեդիայի շարունակական աճին:
Իսկ բրոուդքասթեր Beau GevonneStrawder-ն իր առաջին 10.000 դոլարը վաստակել է Bigo Live-ի միջոցով, որը բարձր վարկանիշ ունեցող լայվ հարթակ է: Համաճարակի ժամանակ նա գործակալություն բացեց, որպեսզի օգներ մյուս հաղորդավարներին և բրոուդքասթերներին հղկել իրենց տաղանդները, և դա էլ վերածեց լրիվ դրույքով կարիերայի: Իրականում, լայվերի միջոցով Bigo Live-ի բրոուդքասթերները կարող են օգտվել հարթակից՝ ամսական մինչև 24.000 դոլար վաստակելու պոտենցիալով:
Սա էլ սոցիալական մեդիայի «ստեղծարար տնտեսությունն է», որը պարզապես չի կարող գոյություն ունենալ առանց վիդեոյի և լայվի:
Վերջին 4 տարիների ընթացքում վիդեո սթրիմինգը ամբողջությամբ փոխել է սոցիալական մեդիան: Լայվ սթրիմինգ բումի երկրորդային ազդեցություններից մեկը եղել է երկրորդ սերնդի սոցիալական տնտեսության ստեղծումը: Եթե առաջինը հիմնված էր հիմնականում միանվագ տարրերի վրա, ինչպիսիք են սթիքերների փաթեթները, ապա այս մեկը վերաբերում է լայվերի ընթացքում «նվիրելու» կոնտենտ ստեղծողներին: Եվ սա խթանում է app store-ների սպառողների ծախսերի աճը սոցիալական հավելվածներում: Եվ իսկապես, գնահատվում է, որ այս տարի սպառողները կծախսեն 6,78 միլիարդ դոլար սոցիալական հավելվածների վրա՝ մինչև 2025 թվականը տարեկան հասցնելով 17,2 միլիարդ դոլարի. այսինքն 5-ամյա միջին տարեկան աճի տեմպը կլինի 29%, ինչը կբերի սոցիալական հավելվածների ողջ կյանքի ընթացքում ծախսված 78 միլիարդ դոլարի: Կոնտենտ ստեղծողները այս աճի առանցքում են, քանի որ դիտողները գնում են հավելվածային նվերներ՝ իրենց սիրելի բրոուդքասթերներին աջակցելու համար: Այս տնտեսությունում գերակշռում են երկու տարածաշրջաններ։ ԱՄՆ-ի և Ճապոնիայի սպառողները 2021 թվականի առաջին կիսամյակում սոցիալական հավելվածների վրա ծախսել են ավելի քան 1,5 միլիարդ դոլար:
Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն...
17.05.2022
Ի՞նչ է Actual Events-ը: Ովքե՞ր են առաջիկա Actual Events-ի խոսնակները: Մանրամասներ միջոցառման մասին:
22.04.2022
Մեդիայում արվող հետազոտություններն ու PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ...
22.04.2022
Բիզնեսմենը այն մարդն է, ով ստեղծում է որոշակի արժեք և տիրապետում է ժամանակի կառավարման գործիքներին:
21.04.2022
Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները...
15.04.2022
Եթե հումորային մթնոլորտում ոչ ծրագրավորողների շրջապատում հարց տային՝ ով է ծրագրավորողը, հումորով...
11.04.2022
Աշխարհի վիզուալ գովազդի շուկան համալրվել է ամենաբարձրակարգ, մի քանի միլիոնի հասնող և շարունակաբար...
05.04.2022
Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...
22.03.2022