Տեղեկատվական հոսքերին հետևելը ճոխությո՞ւն է, թե՞ անհրաժեշտություն

Տեղեկատվական հոսքերին հետևելը ճոխությո՞ւն է, թե՞ անհրաժեշտություն

Տեղեկատվական հոսքերին հետևելու անհրաժեշտության մասին հասկացել են դեռ վաղուց։ Օրինակ հեռավոր 1852 թվականին, երբ թերթի աշխատող Romeike-ն նկատեց, որ բազմաթիվ դերասաններ անընդհատ թերթում փնտրում են հոդվածներ, որտեղ նշվում է իրենց անունը: Նա հասկացավ, որ ինքը կարող է անել այդ աշխատանքը, ինչի շնորհիվ կխնայի դերասանների ժամանակը և կստեղծի նոր հանրային օգտակարություն ունեցող պրոդուկտ:


21-րդ դարում տեղեկատավական հոսքերին հետևելը շատ ավելի կարևոր է, բայց նաև շատ դժվար առանց հատուկ գործիքակազմի, քանզի, ըստ Statista.com-ի տվյալների, միայն 2020 թվականին աշխարհում ստեղծվել, տարածվել և սպառվել է ավելի քան 64 zettabyte (1 տրիլիոն gigabyte) ինֆորմացիա: Նման ծավալների դեպքում, բնականաբար, հնարավոր չէ սեփական ուժերով հետևել քո կամ քո կազմակերպության մասին տարածվող ինֆորմացիոն հոսքերին՝ հատկապես խոշոր կազմակերպությունների կամ հայտնի գործիչների դեպքում:


Եթե հաշվի առնենք նաև այն, որ այդ մակարդակում շատ է կարևորվում տեղեկատվական հոսքերին հետևելը, դրանց ծագման աղբյուներն ու տարածման նպատակները բացահայտելը, այս կամ այն թեմայի շուրջ շուկայի արձագանքը պատկերացնելը և այլն, ապա քանակական և բովանդակային մոնիթորինգը, թվային հետազոտությունները դառնում են ուղղակի անհրաժեշտություն:


Օրինակ, միայն հայկական շուկայում կան 100-ից ավել լրատավական կայքեր: Դրանք, բնականաբար, ներկայացված են նաև տարբեր սոցցանցերում, որտեղ լուսաբանում են իրենց կայքում տեղ գտած ինֆորմացիաները, ինչը որպես առանձին հարթակ կարիք ունի ուսումնասիրության, վերլուծության և գնահատման:


Եթե մեդիամոնիթորինգի գործիքակազմը թույլ է տալիս բացահայտել, թե որ մեդիա կրիչում է հայտնվել մեզ հետաքրքրող ինֆորմացիան, ինչ տեսակի է այն, ինչ բովանդակություն ունի, ինչ թեմայի շրջանակներում է այն արծարծվել, ապա թվային հետազոտությունները թույլ են տալիս հասկանալ դրա տարածվելիության արդյունավետությունը, օգտագործված մեդիա կրիչների էֆեկտիվությունը, հանրային արձագանքը և բազմաթիվ այլ փաստեր, որոնք թույլ են տալիս անել շատ կարևոր եզրակացություններ ու ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ:


Հրանտ Զիրոյան, Actual-ի տնօրեն:

Բլոգ

Հրանտ Զիրոյան. «Ինչո՞ւ ստեղծվեց Actual Events-ը»

Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն...

17.05.2022

Actual Events-ի մասին

Ի՞նչ է Actual Events-ը: Ովքե՞ր են առաջիկա Actual Events-ի խոսնակները: Մանրամասներ միջոցառման մասին:

22.04.2022

Տարոն Պարսամյան. «Ու՞ր է գնում Actual-ը»

Մեդիայում արվող հետազոտություններն ու PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ...

22.04.2022

Հովիկ Գրիգորյան. «Իմիջը բաղադրիչ է, որը կարող է ասոցացնել...

Բիզնեսմենը այն մարդն է, ով ստեղծում է որոշակի արժեք և տիրապետում է ժամանակի կառավարման գործիքներին:

21.04.2022

Վիգեն Չատինյան. «Անշարժ գույքի ոլորտում ֆիրմայի...

Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները...

15.04.2022

Միքայել Ավագյան. «Ընտանեկան երջանկության և պրոֆեսիոնալ...

Եթե հումորային մթնոլորտում ոչ ծրագրավորողների շրջապատում հարց տային՝ ով է ծրագրավորողը, հումորով...

11.04.2022

Վլադիմիր Խոեցյան. «Լրիվ հնարավոր է պրոֆեսիոնալ աշխատանքը սիրել...

Աշխարհի վիզուալ գովազդի շուկան համալրվել է ամենաբարձրակարգ, մի քանի միլիոնի հասնող և շարունակաբար...

05.04.2022

Խորեն Հարությունյան. «Փորձում եմ նոր մշակույթ ձևավորել, ու դա...

Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...

22.03.2022