Տեղեկատվական պատերազմներ․ ինչպե՞ս են խժռում թշնամական պետության քաղաքացիների ուղեղները 21-րդ դարում

Տեղեկատվական պատերազմներ․ ինչպե՞ս են խժռում թշնամական պետության քաղաքացիների ուղեղները 21-րդ դարում

Ժամանակակից աշխարհում սոցիալական ցանցերն ու նոր մեդիան մեծագույն ազդեցություն ունեն մարդկային գործունեության գրեթե բոլոր դրսևորումների վրա։ Հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ինտերնետ հասանելիության մեծացումը, սոցիալական ցանցերի ընդլայնումը բերեցին մի իրավիճակի, երբ մարդիկ սկսեցին օրվա ժամանակի ավելի մեծ մասը ծախսել համացանցում։ Այս ամենն, իհարկե, նորություն չէ ոչ ոքի համար, սակայն առավել կարևոր է հասկանալ, թե ինչ էֆեկտների կարող է բերել այս գործընթացը։ Մարդը, որպես ընտրություն կատարող էակ, ունի որոշումների կայացման սկզբունքներ։ Մենք ամբողջ կյանքում ընտրություն ենք կատարում․ ի՞նչ խաղալիքով խաղալ, ի՞նչ մասնագիտություն ընտրել, կյանքի կես և ընկերներ, ո՞ր ֆիրմայում աշխատել կամ ի՞նչ բիզնեսով զբաղվել, ո՞ր կուսակցությանը կամ գործչին ընտրել և այլն․․․




Հարց է առաջանում, իսկ ի՞նչ կապ ունեն ընտրություն կատարելու գործընթացն ու ինտերնետ հասանելիության աճը։

Իրականում շատ հստակ փողկապակցվածություն ունեն այս երկու երևույթները։ Ընտրություն կատարելու գործընթացում, անկախ նրանից՝ մարդը ռացիոնալ է վարվում, թե իռացիոնալ, ունի վերլուծական ունակություններ թե առաջնորդվում է ուրիշների ասածներով, մեծագույն ազդեցություն ունի այն ինֆորմացիոն ամպը, որի մեջ ապրում է անհատը։ Այս կամ այն տարբերակը ընտրելիս կարևոր է, թե մենք ինչ ինֆորմացիայի ենք տիրապետում, ու հենց դրա հիման վրա էլ կայացնում ենք որոշումներ։

Դարեր ի վեր պետությունների ներսում առավել համակարգելի են եղել ինֆորմացիոն հոսքերը, մարդիկ ստացել են այն ինֆորմացիաները, որոնք պլանավորել են կառավարիչները։ Այսօր մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ բացի ամենախիստ ավտորիտար համակարգերից, մնացած նույնիսկ որոշակիորեն ավտորիտար երկրներում մարդիկ ունեն ինֆորմացիա ստանալու ազատություն։ Անշուշտ, մի շարք դրական էֆեկտների է բերել այս ամենը. անհատն ունի տարբեր աղբյուրներից ինֆորմացիա ստանալու հնարավորություն, համաշխարհային գրականություն, երաժշտություն և այլ հարստություններ ուսումնասիրելու միջոցներ, բայց բնակչության քանի՞ տոկոսն է վիճակագրորեն ընդունակ վերլուծել անկանոն սփռված տեղեկատվական հոսքերը, արդյո՞ք այս ամենը չունի բացասական էֆեկտներ, և ի վերջո արդյո՞ք քաղաքացիները չեն կարող դառնալ թշնամական պետություններից համակարգվող տեղեկատվական հոսքերի զոհեր։



Բաց համացանցն ունի նաև այլ ռիսկեր. տարիներ շարունակ ակտիվ վարքագիծ դրսևորելով համացանցում՝ մարդիկ թանկագին ինֆորմացիա են փոխանցում իրենց   մասին օտար պետությունների տեխնոլոգիական կենտրոններին։ Օրինակ՝ խոշոր սոցիալական ցանցերի ու որոնողական համակարգերի սեփականատերերը տվյալների վերլուծության ու խորքային ուսումնասիրությունների արդյունքում կարող են ավելի լավ ճանաչել որևէ էթնոսի վարքագծային առանձնահատկությունները, քան հենց տվյալ էթնոսի կամ պետության լեգիտիմ կառավարիչները։ Ստացվում է՝ գլոբալ ցանցերը կարող են վերահսկել դեպի քո պետության տարածք սփռվող հոսքերի քանակը և տեսակը, ինչպես նաև կարող են վերլուծել քո քաղաքացիների վարքագծային առանձնահատկությունները և այս երկուսի միջոցով ստանալ մի այնպիսի արդյունք, որտեղ մարդիկ մտածում են այնպես, ինչպես ձեռնտու է կոնկրետ շրջանակների։ Այս ամենը որոշակիորեն դավադրությունների տեսության է նման, բայց փորձեք վերլուծել առավել պրագմատիկ տեսանկյունից։

Դիցուք, Հայաստանն ունի թշնամական պետություններ, որոնք գերազանցում են ՀՀ-ին ֆինանսական և առհասարակ տնտեսական գրեթե բոլոր ցուցանիշներով։ 



Ի՞նչն է, օրինակ, Թուրքիայի Հանրապետությանը խանգարում կատարել հաշվարկ, պատվիրել գիտական հետազոտություններ, գնել տվյալներ և ֆիքսել հայ ժողովրդի վարքագծային առանձնահատկությունները և տարիներ շարունակ ապահովել այնպիսի տեղեկատվական ամպեր, որոնց արդյունքում հայերի մեծ մասը կմտածի այնպես, ինչպես ձեռնտու է Թուրքիայի Հանրապետության շահերին։ Երևի քմծիծաղ տվեցիք այս տողերը կարդալիս, քանզի երբեմն թվում է, թե Թուրքիայի Հանրապետությունը դեռևս վաղուց է զբաղվել այս ամենով․․․

Ինչևէ, այս թեման բավական ցավոտ է, նամանավանդ վերջին իրողությունների ֆոնին, բայց փորձենք մի  պահ վերանալ մասնավոր օրինակներից, իրավիճակը վերլուծենք գլոբալ դիտանկյունից։
 
Մարդը, որպես ընտրություն կատարող էակ, աստիճանաբար անպաշտպան է մնալու մեծ տվյալների շտեմարան ունեցող տեխնոլոգիական հսկաների և դրանց արդյունքները օգտագործող քաղաքական շահերի առջև։ Նախապես որոշվելու է, թե որ տեսակի ու առանձնահատկության մարդիկ ինչպես պետք է մտածեն այս կամ այն հարցի շուրջ, իրականացվելու է ինֆորմացիոն ամպի կառուցում և տարիների ընթացքում լինելու են հստակ արդյունքներ։ Վիճակագրության և տվյալների վերլուծության ճշգրիտ բանաձևերի դեմ անհատների անկանոն շարժումներն անզոր են լինելու, մարդիկ ստեղծել/ելու են այնպիսի մեքենայացված ինտելեկտներ, որոնք ճշգրիտ են և անսասան։

Լայն հաշվով ոչ մի տարօրինակ բան չկա այս ամենում, աշխարհը կառավարվում է բիզնես և քաղաքական հետաքրքրություններով, որքան կառավարելի ու կանխատեսելի լինի աշխարհի բնակչությունը, այնքան արդյունավետ կլինեն խոշոր համակարգերը։ Բայց մինչ գերգլոբալ խնդիրների մասին մտածելը, պետք է հասկանալ՝ ինչ տեսք կարող է ունենալ տեխնոլոգիական աշխարհը ընդամենը 10 տարի անց, ո՞ւր է գնում Հայաստանն այս տեմպերով, իսկ ի՞նչ հնարավորություններ ունեն թշնամական երկրները, մենք որպես պետություն գիտակցո՞ւմ ենք այս ռիսկերը, ունե՞նք համապատասխան լուծումներ կամ գուցե ցանկանու՞մ ենք ունենալ․․․





Երբեմն ծիծաղելի է դառնում խոսելը հազարամյակների պատմությունից, երբ թշնամիդ կարող է ժամանակակից տեխնոլոգիաներով վերացնել քո ինքնությունը, գրավել քաղաքացիներիդ ուղեղները, ազգից վերածել ինչ-որ մարդախմբի, իսկ դու քո ներսում անգամ պրիմիտիվ կառավարչական համակարգեր չունես, առաջնորդվում ես ինքնախաբեությամբ ու երբեմն էլ կրում ես թշնամու կողմից տարիներ շարունակ թողարկված տեղեկատվական թեզերի փաթեթը։

Տարոն Պարսամյան, Actual-ի հիմնադիր:
Բլոգ

Ինչո՞վ են աչքի ընկել Rouge Armenia-ն, Joffrey Perfume house-ն ու...

Ուսումնասիրությունից առանձնացվել է հունիսի 11-ից 25-ն ընկած ժամանակահատվածը և 10...

26.07.2021

Ո՞ր սոցցանցում են ակտիվ Karas Wines-ն ու Gevorkian Winery-ն, ի՞նչ...

Մասնավորապես առանձնացվել են հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում մի շարք գինու գործարանների՝...

20.07.2021

In vino veritas, թե՞ In data veritas. Հայկական գինեգործարանները...

Ուսումնասիրությունից առանձնացրել ենք հայկական գինեգործարանների ֆեյսբուքյան և ինստագրամյան...

15.07.2021

Տեղեկատվական պատերազմներ․ ինչպե՞ս են խժռում թշնամական պետության...

Երբեմն ծիծաղելի է դառնում խոսելը հազարամյակների պատմությունից, երբ թշնամիդ կարող է ժամանակակից...

13.07.2021

Ի՞նչն է միավորում Arshavner Akumb-ին և ONE WAY Tour-ին, ո՞ր...

Ուսումնասիրությունից առանձնացվել է հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածը և 15 տուրիստական...

12.07.2021

Տեղեկատվական հոսքերին հետևելը ճոխությո՞ւն է, թե՞ անհրաժեշտություն

Ըստ Statista.com-ի տվյալների, միայն 2020 թվականին աշխարհում ստեղծվել, տարածվել և սպառվել է ավելի...

07.07.2021

Հայկական տուրիստական ընկերությունները թվային տիրույթում․...

Actual-ի գործընկերների շրջանում առավել պահանջարկ վայելող պրոդուկտներից է որևէ ֆիքսված շուկայի SMM...

01.07.2021

Հեռուստատեսությունը մահանու՞մ, թե մոդեռնիզացվում է

Ինտերնետի մասսայական սպառումն ու տարբեր սոցիալական ցանցերի ի հայտ գալը հանգեցրել է դասական...

28.06.2021