TikTok-ի մասին ապշեցուցիչ վիճակագրություն. 2021թ.

TikTok-ի մասին ապշեցուցիչ վիճակագրություն. 2021թ.

2018 թվականին չինական վիդեոհավելված Douyin-ը և Musical.ly-ը միավորվեցին՝ ստեղծելով ամենապահանջված հավելվածներից մեկը, որի ապացույցը TikTok-ի (որի ծրագրակազմը նույնն էր, ինչ Douyin-ինը, որը մինչ այժմ գործում է, սակայն միայն Չինաստանում) մասին վիճակագրությունն է: Նպատակը պարզապես նույն տիպի հավելվածի հասանելիությունն էր արդեն միջազգային մասշտաբով: Այն դեռահասների շրջանում սիրված հավելված է, որից, սակայն, օգտվում են բոլոր տարիքային խմբերը: TikTok-ի հիմնական գործառույթն է՝ հնարավորություն տալ օգտատերերին ստեղծել կարճ տեսանյութեր և հաղթահարել տարբեր մարտահրավերներ կամ կատարել առաջադրանքներ, որոնք հիմնականում զվարճալի են: Ի դեպ, նույնիսկ առանց հաշիվ բացելու մարդիկ կարող են վիդեոներ դիտել հավելվածում, ինչը նույնպես TikTok-ի պարագայում դիտարկվում է առավելություն:

TikTok-ի ի հայտ գալը շատերի համար բացահայտում էր, քանի որ այն այլ բան էր, ուներ այլ միտք, նորովի էր, ու մարդիկ սիրեցին։ Հետզհետե TikTok-ի թրենդը վարակիչ դարձավ աշխարհի ամենախոշորների համար․․․Օրինակ՝ անցած տարի Instagram-ը թողարկեց Instagram Reels-ը, իսկ ուղիղ մեկ տարի անց՝ 2021թ․ սեպտեմբերին, FB-ն թողարկեց Facebook Reels-ը, որոնք իրենցից ներկայացնում են կարճ զվարճալի տեսանյութեր և գործիքներ։ Այժմ Facebook  Reels-ի միջոցով մարդիկ Instagram-ի իրենց Reels-երով կարող են կիսվել Facebook-ի իրենց ընկերների հետ: Reels-ը թույլ է տալիս մարդկանց գումար վաստակել դիտումների հաշվին։ Youtube Shorts-ը նույնպես թողարկվել է այս տարվա մարտին․ այն ունի մոնետիզացիոն այնպիսի հաճելի պայմաններ, որ հասանելի է նույնիսկ փոքր ալիքներին։ YouTube-ը 100 միլիոն դոլարի բյուջե է նախատեսել, որը կբաշխվի 2021-2022 թվականների ընթացքում:




Ստորև ձեզ ենք ներկայացնում TikTok-ի մասին հետաքրքրաշարժ վիճակագրություն, որոնք կօգնեն հասկանալ, թե գնալով որքան կարևոր է դառնում այս հավելվածը:

 

·  TikTok-ն ունի ամսական 689 միլիոն ակտիվ օգտատեր։ (Data Reportal)

·  TikTok-ը ներբեռնվել է 2,6 միլիարդ անգամ։ (Influencer Hub Marketing)

·  TikTok-ի օգտատերերն աշխարհի 155 երկրներից են, այն օգտագործվում է 75 լեզուներով: (Mediakix) Այստեղ կարևոր է նշել, որ շատ սելեբրիթիներ կարողանում են իրենց հետևորդներին տանել իրենց հետևից նաև այս հարթակ, որն էլ մեծացնում է օգտատերերի թիվը:

·  Ավելի քան 1 միլիարդ տեսանյութ ամեն օր դիտվում է TikTok-ում: (DataProt) Նշենք, որ այս ցուցանիշի դեպքում շատ մեծ նշանակություն ունի նաև հավելվածի հեշտ կիրառելի դիզայնը:

·  ԱՄՆ-ի TikTok-յան օգտատերերի ավելի քան 50%-ը 18-ից 34 տարեկան են։ (Business of Apps)

·  Հավելվածի օգտատերերի 51 տոկոսը տղամարդիկ են: (Data Reportal)

·  Jawsh-ի «Laxed» երգը TikTok-ի ամենահայտնի երգն էր 2020 թվականին: (BuzzFeed) Երգը օգտագործվել է 54,4 միլիոն հրապարակումներում 2020 թվականին:


TikTok-ի հաջողության գրավականը այն է եղել, որ 2018թ. Musical.ly-ի բոլոր օգտատերերը տեղափոխվել են իր մոտ: Իսկ վերջերս TikTok-ը գովազդներ է մտցրել հավելվածում, որից ակնկալվում է բրենդների և նոր օգտատերերի հոսք դեպի հավելված ամբողջ աշխարհից: Սակայն կարևոր է նշել, որ հենց սկզբից էլ նույնիսկ առանց այդ գովազդների էլ այն ունեցել է կայուն աճի տեմպ: TikTok-ի օգտատերերի 90%-ն օրական մեկից ավելի անգամ մտնում է հավելված: Այժմ հավելվածը 7-րդ ամենաշատ օգտագործվող սոցիալական մեդիայի հավելվածն է: Իսկ 2020 թվականին աշխարհում ամենաշատ ներբեռնումներ ունեցող հավելվածն է եղել։




 

 


Բլոգ

Տնային խելացի սարքերի մասին վիճակագրություն

Մենք ապրում ենք տեխնոլոգիայի, ավելի կոնկրետ՝ խելացի տեխնոլոգիայի ոսկե դարաշրջանում: Վերջին...

14.01.2022

2030-ին ի՞նչ սարքերով ենք համացանց մտնելու. հրաշքի նմանվող գիտական...

Գիտնականները վստահ են, որ շուտով կգա օրը, երբ մենք կկարողանանք ցանկացած երգ, ֆիլմ, վեբ-կայք կամ...

13.01.2022

2021թ․ ամենաարագ աճող բրենդները

Համաճարակով պայմանավորված՝ վերջին տարիների անորոշության ու իրարանցման շրջանում մարդիկ ապավինում են...

12.01.2022

Ժամանակակից բիզնեսմեններին ծանոթ իրավիճակ. կա խնդիր, կա նաև լուծում

Երբ գործատուն ունենում է միևնույն ոլորտում կիրառվող համաշխարհային թրենդների մասին տեղեկություններ,...

30.12.2021

2021 թվականի հոկտեմբեր ամսվա թոփ 10 թվային թրենդները

Եթե ձեռքներս չպահենք տեղեկատվական հոսքերի կառավարման զարկերակին, հնարավոր է մրցակցային...

27.12.2021

Mobile հավելվածները փոխել են խաղի կանոնները

Մեր օրերում մարդիկ կարող են կառավարել իրենց աշխատանքը և նույնիսկ կյանքը սմարթֆոնների միջոցով՝ անկախ...

23.12.2021

Հայ բիզնեսմեններին հուզող խնդիր. արդյունավետությունն ընդդեմ հոգնեցնող...

Այնքան արագ են փոփոխվում տեղեկատվական տեխնոլոգիաները, որ տեղեկատվական միջավայրում կառավարել...

23.12.2021

Սոցիալական մեդիա հավելվածների էվոլյուցիան. լայվեր

Ոլորտը զարգացել է վերջին տասնամյակի ընթացքում. սոցիալական մեդիա նոր հավելվածներ են մուտք գործել...

20.12.2021