Մինչև 2025 թվականը ՏՏ ոլորտը կարող է օգտագործել ամբողջ արտադրված էլեկտրաէներգիայի 20%-ը։ Ի՞նչ անել այդ դեպքում․․․

Մինչև 2025 թվականը ՏՏ ոլորտը կարող է օգտագործել ամբողջ արտադրված էլեկտրաէներգիայի 20%-ը։ Ի՞նչ անել այդ դեպքում․․․

Այսօր աշխարհում կա մոտ 30 միլիարդ համացանցին միացված սարք: Դրա մեջ են մտնում  անհատական ​​համակարգիչները, սմարթֆոնները, հեռուստացույցները և պլանշետները, ինչպես նաև բազմաթիվ սարքեր, որոնք օգտագործում են համացանցը համեմատաբար քիչ քանակով, ինչպիսիք են՝ խելացի մեքենաները, տնային խելացի համակարգերը, խելացի ժամացույցները և այլն։ Օրինակ՝ տնային խելացի հաշվիչները, որոնք կիրառվում են շատ երկրներում, օգնում են վերահսկել և, հետևաբար, նվազեցնել կենցաղային էներգիայի օգտագործումը: Բայց քանի որ մենք ուզում ենք՝  համացանցը օգնի ավելի շատ տվյալներ մշակելու, օգտագործելու և պահպանելու հարցում, դրա օգտագործած հզորությունը մեծանում է: 

1․ Ամեն օր համացանցից օգտվում է 4,6 միլիարդ մարդ։

2․ Համացանցային սերվերները իրենց աշխատանքի համար պահանջում են հսկայական էներգիա:

3․ Համացանցի կայունությանը հասնելու բանալին կարող է լինել վերականգնվող էներգիան։

Ըստ Nature.com-ի  հետազոտության՝ մինչև 2025 թվականը ՏՏ ոլորտը կարող է օգտագործել ամբողջ արտադրված էլեկտրաէներգիայի 20%-ը և արտանետել աշխարհի ածխածնի արտանետումների մինչև 5,5%-ը: Դա ավելին է, քան Չինաստանում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում արգելված արտանետումները միասին վերցրած:

 

ՏՏ էներգիայի սպառման աճող մասնաբաժինը գալիս է տվյալների կենտրոններից: Վերջիններս շենքեր են, որտեղ պահպանվում են տվյալներ և համակարգչային տեխնիկա, որոնք գրեթե միշտ ուղղակիորեն միանում են տեղի էլեկտրաէներգիայի ցանցին: Շատ երկրներում դա նշանակում է, որ դրանք հիմնականում օգտագործում են էլեկտրաէներգիայի չվերականգնվող աղբյուրներ: Տվյալների կենտրոնները սովորաբար օգտագործվում են տվյալների արդյունաբերության խոշոր խաղացողների կողմից, ինչպիսիք են՝ Microsoft Azure-ը, Google Cloud-ը կամ Amazon Web Services-ը (AWS)։

Մի շարք կենտրոններ փորձում են նվազեցնել շրջակա միջավայրի վրա իրենց ազդեցությունը և էներգիայի օգտագործման համար ավելի քիչ վճարել: Google-ը հայտարարել է, որ իրենց նպատակն է՝ մինչև 2030 թվականը ունենալ 24/7 վերականգնվող էներգիայով աշխատող տվյալների կենտրոններ, և նրանց առաջին այդպիսի տվյալների կենտրոնը արդեն գործարկվել է անցյալ տարի Լաս Վեգասին մոտ տարածքում: Ի դեպ, այս պարագայում շատ կարևոր է տեղակայման տարածաշրջանը:

Ավելի քիչ էներգատար կայքերի նախագծումը կարող է խնդրի լուծման համար շատ հետաքրքիր տարբերակ լինել։ Որպես օրինակ եկեք վերցնենք Daily Mail-ի կայքը, յուրաքանչյուր օգտատեր, ով մուտք է գործում այս կայք, արտադրում է մոտ 54գ CO₂՝ կախված իր գտնվելու վայրից և կապի արագությունից: Իսկ Google-ի դեպքում արտադրվում է ընդամենը մոտ 0,2 գ, իսկ դա շատ լավ է (weforum.org):

Իրականացվող միջոցառումների կողքին նշանակալի է վերականգնվող էներգիայի համակարգերի տեղադրումը, ինչպիսիք են՝ արևային մարտկոցները կամ հողմային տուրբինները։ Անգլիայում բիզնեսների կեսը օգտվում է այս հնարքից։




Բլոգ

Ինչպե՞ս ստանալ մաքսիմալ օգուտ 21-րդ դարից և չփոխանցել պարտքեր ապագային

Բիզնեսները պետք է ուշադիր լինեն տեղեկատվական հոսքերի հեղափոխությանը և ադապտացվեն փոփոխություններին,...

02.12.2021

Netflix-ի մասին վիճակագրություն՝ բաժանորդներ, եկամուտ, աճ և ավելին

Netflix-ը շատ ավելի հին է, քան շատերը պատկերացնում են: Այն հիմնադրվել է 1997 թվականին, սկսել է DVD...

02.12.2021

TikTok-ի մասին ապշեցուցիչ վիճակագրություն. 2021թ.

Այժմ Tiktok հավելվածը 7-րդ ամենաշատ օգտագործվող սոցիալական մեդիայի հավելվածն է: Իսկ 2020 թվականին...

29.11.2021

Instagram-ի մասին ամենահետաքրքիր վիճակագրությունը 2021թ․

Instagram-ը 10 ամենաշատ այցելվող կայքերից մեկն է՝ 4 միլիարդ այց, որոնցից յուրաքանչյուրը միջինում...

25.11.2021

Վեբ բրաուզերների շուկայական մասնաբաժինների մասին վիճակագրության...

Ներկայումս վեբ բրաուզերների շուկայում գերակշռում են մի քանի բրաուզերներ, դրանք են՝ Google Chrome-ը,...

22.11.2021

2021թ․ Facebook Messenger-ի ամենաանհավանական վիճակագրությունը․ 1,3...

Facebook Messenger հավելվածը աշխարհում 2-րդ ամենաշատ ներբեռնվող հավելվածն է iOS app store-ում,...

18.11.2021

Օրական քանի՞ կիբերհարձակում է տեղի ունենում 2021 թվականին...

Հարձակումները մեծ խնդիր են բիզնեսների համար, և այդ գործընթացում ծախսվում են միլիոնավոր և նույնիսկ...

15.11.2021

Մինչև 2025 թվականը ՏՏ ոլորտը կարող է օգտագործել ամբողջ արտադրված...

ՏՏ էներգիայի սպառման աճող մասնաբաժինը գալիս է տվյալների կենտրոններից, որտեղ պահպանվում են տվյալներ...

11.11.2021