Վեբ բրաուզերների շուկայական մասնաբաժինների մասին վիճակագրության բացահայտում 2021 թ․

Վեբ բրաուզերների շուկայական մասնաբաժինների մասին վիճակագրության բացահայտում 2021 թ․

Համաձայն վեբ բրաուզերների շուկայական մասնաբաժինների մասին վիճակագրության՝ վեբ բրաուզերները 90-ականների «համացանցային բումի» առաջացման մի մասն են եղել: Վեբ բրաուզերների շուկայում բոլորիս հայտնի Netscape Explorer-ից մինչև Internet Explorer, Mozilla, Safari և Google Chrome բրաուզերների միջև տարիներ շարունակ կատաղի մրցակցություն է եղել, և գրեթե բոլոր մրցակիցները ընդմիջումներով պայքարել ու պայքարում են առաջատարը լինելու համար: Այդ պայքարը շարունակվում է ավելի քան երեք տասնամյակ: Հաճախորդները միշտ ընտրում են այն բրաուզերը, որն անթերի աշխատում է 24/7: 

Դա հաշվի առնելով՝ ձեզ ենք ներկայացնում վեբ բրաուզերների շուկայական մասնաբաժինների ամենաարդի վիճակագրությունը։

 

Internet Explorer-ի շուկայական մասնաբաժինը կազմում է 0,71% 2021 թվականին, ինչը 2020թ․ համեմատ պակասել է մոտ 6%։ Սա, իհարկե, տեղի է ունեցել մի շարք խնդիրների արդյունքում՝ անվտանգության խնդիրներ, բագերը արագ ֆիքսելու անկարողություն, թարմացումների դժվարություն և այլն։


Chrome-ը 2021 թվականի դրությամբ  ընդհանուր առմամբ ունի շուկայի 60% մասնաբաժին։ 2008թ․ սկսած այն դոմինանտ է շուկայում։ Իրականում այդ տոկոսը ապահովում են  Chrome for Android-ը (35.27%), Chrome 89.0-ն (20.39%), Chrome 88.0-ն (3.375%) և Chrome for iPhone-ը (1.14%) միասին։



Google Chrome-ը ամենախոցելի վեբ բրաուզերն է։ 2019թ․ հայտնաբերվել են 177 թույլ կետեր։ Google Chrome-ը բաց կոդով ծրագրակազմ է, ինչը նշանակում է, որ  դրա սկզբնական կոդը կարող է ճշգրտվել ցանկացած պահի: Չնայած սա բազմաթիվ առավելություններ ունի, բայց միևնույն ժամանակ ունի նաև թերություններ։ Օրինակ՝ հաքերներին հնարավորություն է տալիս փնտրել խոցելի կետեր, որոնք դեռևս չեն հայտնաբերվել Chrome-ի անվտանգության թիմի կողմից: (CVE Details)


Safari-ն  2021 թվականի դրությամբ ունի շուկայի 18,81% մասնաբաժին։ Եթե նայենք բացվածքը, ապա ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում Safari iPhone-ին՝ 13,90%։ Մյուս տարբերակներն ունեն հետևյալ տեսքը՝ Safari 14.0 – 2.81%, Safari iPad – 1,25%, Safari 13.1 – 0.85%։ 




Safari-ն պլանշետների վրա ամենաշատ օգտագործվող բրաուզերն է: iOS օգտատերերը նախընտրում են Safari այն պարզ պատճառով, որ բրաուզերը Apple-ին է պատկանում: 2021 թ․նրանցից միայն 6,71%-ն է օգտագործում Chrome։



Firefox-ն ունի 2,52% մասնաբաժին 2021 թվականին։ Այս թիվը ևս փոքրացել է նախորդ տարվա համեմատ։ Խնդիրը հիմնականում թարմացումների բարդություններն են։ 


2021թ․ տվյալներով աշխարհում կա 1․85 մլրդ կայք, ինչն ուղակիորեն փոխկապակցված է հենց բրաուզերների հետ։ 

Այսպիսով, ներկայումս վեբ բրաուզերների շուկայում գերակշռում են մի քանի բրաուզերներ, դրանք են՝ Google Chrome-ը, Safari-ն, Mozilla Firefox-ը, Samsung Internet-ը, UC բրաուզերը և այլն: Internet Explorer-ը ներկայումս չի համարվում կարևոր դերակատար վեբ բրաուզերների շուկայում: 





Բլոգ

Ինչպե՞ս ստանալ մաքսիմալ օգուտ 21-րդ դարից և չփոխանցել պարտքեր ապագային

Բիզնեսները պետք է ուշադիր լինեն տեղեկատվական հոսքերի հեղափոխությանը և ադապտացվեն փոփոխություններին,...

02.12.2021

Netflix-ի մասին վիճակագրություն՝ բաժանորդներ, եկամուտ, աճ և ավելին

Netflix-ը շատ ավելի հին է, քան շատերը պատկերացնում են: Այն հիմնադրվել է 1997 թվականին, սկսել է DVD...

02.12.2021

TikTok-ի մասին ապշեցուցիչ վիճակագրություն. 2021թ.

Այժմ Tiktok հավելվածը 7-րդ ամենաշատ օգտագործվող սոցիալական մեդիայի հավելվածն է: Իսկ 2020 թվականին...

29.11.2021

Instagram-ի մասին ամենահետաքրքիր վիճակագրությունը 2021թ․

Instagram-ը 10 ամենաշատ այցելվող կայքերից մեկն է՝ 4 միլիարդ այց, որոնցից յուրաքանչյուրը միջինում...

25.11.2021

Վեբ բրաուզերների շուկայական մասնաբաժինների մասին վիճակագրության...

Ներկայումս վեբ բրաուզերների շուկայում գերակշռում են մի քանի բրաուզերներ, դրանք են՝ Google Chrome-ը,...

22.11.2021

2021թ․ Facebook Messenger-ի ամենաանհավանական վիճակագրությունը․ 1,3...

Facebook Messenger հավելվածը աշխարհում 2-րդ ամենաշատ ներբեռնվող հավելվածն է iOS app store-ում,...

18.11.2021

Օրական քանի՞ կիբերհարձակում է տեղի ունենում 2021 թվականին...

Հարձակումները մեծ խնդիր են բիզնեսների համար, և այդ գործընթացում ծախսվում են միլիոնավոր և նույնիսկ...

15.11.2021

Մինչև 2025 թվականը ՏՏ ոլորտը կարող է օգտագործել ամբողջ արտադրված...

ՏՏ էներգիայի սպառման աճող մասնաբաժինը գալիս է տվյալների կենտրոններից, որտեղ պահպանվում են տվյալներ...

11.11.2021