Յութուբի հայաստանյան տիրույթն ու լրատվական ալիքները

Յութուբի հայաստանյան տիրույթն ու լրատվական ալիքները

Youtube սոցիալական հարթակը տարիների ընթացքում կարողացել է մեկտեղել ամենատարբեր թեմաներով կոնտենտ փնտրողների ու ստեղծողների մեծ բանակ: Շնորհիվ օգտատերերի մեծ թվի՝ Youtube-ում կարելի է բազմաթիվ հետաքրքիր հաղորդումներ գտնել: Իսկ ի՞նչ տեսակի կոնտենտ է սպառվում Youtube-ի հայաստանյան տիրույթում: Համաձայն Google Trends-ի տվյալների՝ վերջին 12 ամիսների  ընթացքում Youtube-ում Հայաստանից իրականացված թոփ որոնումներն ունեն հետևյալ տեսքը.


Դատելով նկարից՝ կարող ենք փաստել, որ Հայաստանում թրենդային են հեռուստասերիալներն ու սիթքոմները: Այնուամենայնիվ, չենք կարող չընդգծել, որ  Հայաստանում մեծ սպառում ունի նաև լրատվական կոնտենտը: Լրատվական կոտենտ ասվածը, իհարկե, ընդհանրական հասկացություն է, որն իր մեջ ներառում է տեղեկատվական տարբեր գործիքակազմեր ու կրիչներ, ինչպիսիք են՝ հարցազրույցներ, լրատվական թողարկումներ, ուղիղ եթերներ: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունը ներառում է հիմնական քաղաքական «հարցազրույց» ֆորմատի հաղորդումների յութուբյան պաշտոնական թողարկումների վերաբերյալ բացարձակ և հարաբերական ցուցանիշներ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:

Ուսումնասիրությունը փաստում է, որ «Ազատություն» ռադիոկայանի ալիքի մարտի 25-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում թողարկված տեսանյութերի միջին դիտումների ցուցանիշով գերազանցում է բոլորին 11.205 դիտումով:

Ըստ մեր մյուս հետազոտության՝ ֆիքսված հաղորդումների շրջանում միջին դիտումների թվով առաջատարը Factor Tv-ի «Հարցազրույց» հաղորդումն է 45034 դիտումով:



Դատելով Youtube-ի միջին դիտումների գրաֆիկից՝ կարելի է փաստել, որ թվերը մի քանի անգամ ավելի քիչ են, քան քաղաքական «հարցազրույց» ֆորմատի հաղորդումների միջին դիտումները: Սա նշանակում է, որ լրատվական ալիքների առաջխաղացման հարցում քաղաքական «հարցազրույց» ֆորմատի հաղորդումներն ունեն վճռորոշ դեր:


Եթե ավելի խոշորացնենք պատկերը, ապա լրատվական ալիքների դիտումների վճռորոշ չափաբաժինը հենց հյուրինն է: 


Հ.Գ. Հարց է առաջանում՝ ինչպիսի՞ն կլինի լրատվական ալիքների դիտումների պատկերը, եթե տեսականորեն դուրս գան քաղաքական «հարցազրույց» ֆորմատի հաղորդումները և ձևավորեն առանձին ալիքներ: 


Բլոգ

Ներքին ձա՞յնն է ուժեղ, թե՞ վիճակագրությունը. մեդալի երկու կողմերը

Ամեն ինչ կախված է բիզնեսի համար ձևակերպված խնդրից, սակայն ցանկացած իրավիճակում պակաս ռիսկային է...

14.06.2021

Մեկ ամսում նույն հաղորդմանը 2 անգամ հյուր գնացած գործիչներ

Actual-ը մշտապես ուսումնասիրում է հիմնական քաղաքական «հարցազրույց» ֆորմատի...

10.06.2021

Actual-ի հիմնադիր Տարոն Պարսամյանը պատասխանել է լրագրող Սիլվի...

Ակտուալը մեդիայի մոնիթորիգ, թվային հետազոտություններ, իրականացնող ընկերություն է, ինչու՞ են ձեր...

10.06.2021

Ծաղկեփունջը, հարսանյաց շղթայի բիզնեսներն ու դրանց մասին...

Այս անգամ ցանկանում ենք պատմել այն մասին, թե ինչպես են առաջացել հարսանեկան ծաղկեփնջերը և թե ինչ...

08.06.2021

Յութուբի հայաստանյան տիրույթն ու լրատվական ալիքները

Ի՞նչ տեսակի կոնտենտ է սպառվում Youtube-ի հայաստանյան տիրույթում: Համաձայն Google Trends-ի...

07.06.2021

Ինֆլուենսեր մարքեթինգը և հայ հայտնիները

Մարդիկ հետևում են հենց կոնկրետ ինֆլուենսերին, այլ ոչ թե բրենդին: Նրանց վրա ազդում են...

05.06.2021

Ամուսնության պետական գրանցման մասին

Աղջիկները հաճախ են գրում, որ մեր բլոգում առավել ինտենսիվ տեղադրենք ամուսնության պատրաստվող...

04.06.2021

Actual Podcast: Հյուրը՝ Doctor Mylips կենտրոնի տնօրեն՝ Լիլիթ Դավթյան

Առաջին հյուրը լինելու է պլաստիկ վիրաբույժ, դերմատոլոգ-կոսմետոլոգ, Doctor Mylips կենտրոնի տնօրեն...

31.05.2021