Youtube-ն իր լսարանի մեծությամբ կարծես 2-րդ Չինաստանը լինի․ վիճակագրություն

Youtube-ն իր լսարանի մեծությամբ կարծես 2-րդ Չինաստանը լինի․ վիճակագրություն

Ինտերնետի մասսայականացման ժամանակաշրջանից սկսած մարդկությունը մտածել է վիդեոհարթակի ստեղծման ու սպառման մասին։ Աշխարհում առաջին վիդեոհարթակներից մեկը Youtube-ն է։ Այսօր, սակայն, տեսանյութերի ստեղծման, տարածման ու սպառման համար ստեղծվել են բազմաթիվ հարթակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։ 

Անհերքելի ճշմարտություն չէ, բայց գլոբալ առումով վիդեոհարթակներից խոսելիս առաջինը մտաբերում ենք YouTube-ը, որը ստեղծվել է 2005 թ․ Paypal-ի 3 նախկին աշխատակիցների կողմից, իսկ Google-ը գնել է YouTube-ը 2006 թ․ 1,65 միլիարդ դոլարով։ YouTube-ի առաջին տեսանյութը եղել է 2005 թվականի ապրիլի 24-ին, որում San Diego Zoo կենդանաբանական այգու հիմնադիրներից մեկը «ես կենդանաբանական այգում (Me at the zoo)» վերնագրով տեսանյութում պատմում էր «դեսից-դենից»՝ “The elephants have realy, realy, realy long trunks and that’s cool” :


Youtube-ի առաջին տեսանյութը՝

https://www.youtube.com/watch?v=jNQXAC9IVRw 


Այդ օրվանից մինչ օրս YouTube-ը երկար ճանապարհ է անցել ու 16 տարում օգտատերերի թիվը 0-ից հասցրել 2,3 միլիարդի (Statista, 2021), որը.

1. Մեծ է Չինաստանի բնակչության թվից, 

2.Համարժեք է ինտերնետի բոլոր օգտատերերի գրեթե 1/3-ին։

Այս 2,3 միլիարդ օգտատերերը այն մարդիկ են, ովքեր մուտք են գործում կայք ամսական առնվազն մեկ անգամ:


Ինչպե՞ս նրան հաջողվեց դառնալ հայտնի ու ներգրավել օգտատերերի ահռելի զանգված։ Պատճառները բազմաթիվ են՝ սկսած բիզնես խնդրի լուծման ձևից, վերջացրած UX-ական նրբություններով։ Բազմաթիվ պատճառներից մեկը, բնականաբար, YouTube-ի պարզությունն է։ Այստեղ հասարակ օգտագործողի համար հիմնական ֆունկցիոնալը չափազանց պարզ է ստեղծված։  Երևի շատերը չգիտեն, բայց Youtube-ը հասանելի է մոտ 80 լեզուներով։ Իր բազմաթիվ հնարավորությունների, կոնտենտի բազմազանության ու հետաքրքրությունների կողքին YouTube-ը կարող է նաև օգնել մարդկանց զարգացնել իրենց բիզնեսները: Վերջին թարմացումով այն հնարավորություն է տալիս միանգամից տեսանյութի մեջ նշել ապրանքները։ Աշխատում է թե ոչ սուբյեկտիվ է, սակայն չի կարելի հեղինակների ջանքերն ու պատրաստակամությունը չգնահատել։



Որպես սոցիալական հարթակ այն Facebook-ից հետո երկրորդն է ակտիվ օգտատերերի թվով, իսկ որպես որոնողական համակարգ կրկին երկրորդն է արդեն  Google-ից հետո։ Իրականում Youtube-ում ամսական ավելի շատ որոնումներ են իրականացվում, քան Microsoft Bing-ը, Yahoo-ն, AOL-ը և Ask.com-ը միասին վերցրած:


Հետաքրքիր է, որ YouTube-ում ամեն օր դիտում են ավելի քան 1 միլիարդ ժամ տեսանյութեր (YouTube, 2021): Եթե վերցնենք այս տվյալը բոլոր օգտատերերի կտրվածքով, կստացվի, որ յուրաքանչյուր օգտատեր օրական ամենաքիչը 30 րոպե Youtube-ում դիտում է տեսանյութեր, որը հավասար է այն ժամանակին, որի ընթացքում տնային տնտեսուհին կպատրաստեր ընթրիք, երեխան կկարդար իր դասագիրքը, հայրը աշխատանքից կհասներ տուն և այլն։ 


Սոցիալական ցանցերի ու տարբեր հարթակների բացասական ու դրական կողմերի մասին շատ է խոսվում։ Ինչո՞վ են դրանք ազդում մարդու կյանքի որակի բարձրացման վրա, որքա՞ն մեծ է դեգրադացման հավանականությունը և այլն։ Գլոբալ առումով սոցիալական ցանցերում կամ ցանկացած այլ թվային հարթակում մեր քայլերն ու պահելաձևը բխում է իրական կյանքի մեր վարքագծային առանձնահատկություններից։ Այլ կերպ ասած, մի հարթակում, որտեղ հնարավորություններն անսահման են, մարդն ինքն է սկսում ստեղծել իր հետագիծը։ Ինչպես կօգտագործենք մենք Youtube-ը կամ որևէ այլ հարթակ՝ կախված է մեզանից։


Այնուամենայնիվ եկեք չշեղվենք դրականը տեսնելու մտքից ու պարտադիր նշենք, որ Youtube-ում “how to” - «ինչպես» տերմինի հետ կապված որոնումները տարեցտարի աճում են 70 տոկոսով (ըստ searchengineland.com-ի), ինչը նշանակում է, որ երբ օգտատերերը ինչ-որ բան սովորելու ուղիներ են փնտրում, վստահում են վիդեոկոնտենտին ու մասնավորապես Youtube-ին: Այս միտումը դեռ դոմինանտ չէ ու մարդիկ, միևնույն է, սիրում են սպառել ժամանցային, ոչ մասնագիտական ու թեթև կոնտենտ։

Ստորև ներկայացնում ենք աղյուսակ, որտեղ երևում է, թե ինչ որոնումներ են կատարվել 2021թ. (տվյալները վերցված են YouTube-ից և Google Trends-ից, 2021 թ. մայիս):



Բլոգ

Ինչպե՞ս ստանալ մաքսիմալ օգուտ 21-րդ դարից և չփոխանցել պարտքեր ապագային

Բիզնեսները պետք է ուշադիր լինեն տեղեկատվական հոսքերի հեղափոխությանը և ադապտացվեն փոփոխություններին,...

02.12.2021

Netflix-ի մասին վիճակագրություն՝ բաժանորդներ, եկամուտ, աճ և ավելին

Netflix-ը շատ ավելի հին է, քան շատերը պատկերացնում են: Այն հիմնադրվել է 1997 թվականին, սկսել է DVD...

02.12.2021

TikTok-ի մասին ապշեցուցիչ վիճակագրություն. 2021թ.

Այժմ Tiktok հավելվածը 7-րդ ամենաշատ օգտագործվող սոցիալական մեդիայի հավելվածն է: Իսկ 2020 թվականին...

29.11.2021

Instagram-ի մասին ամենահետաքրքիր վիճակագրությունը 2021թ․

Instagram-ը 10 ամենաշատ այցելվող կայքերից մեկն է՝ 4 միլիարդ այց, որոնցից յուրաքանչյուրը միջինում...

25.11.2021

Վեբ բրաուզերների շուկայական մասնաբաժինների մասին վիճակագրության...

Ներկայումս վեբ բրաուզերների շուկայում գերակշռում են մի քանի բրաուզերներ, դրանք են՝ Google Chrome-ը,...

22.11.2021

2021թ․ Facebook Messenger-ի ամենաանհավանական վիճակագրությունը․ 1,3...

Facebook Messenger հավելվածը աշխարհում 2-րդ ամենաշատ ներբեռնվող հավելվածն է iOS app store-ում,...

18.11.2021

Օրական քանի՞ կիբերհարձակում է տեղի ունենում 2021 թվականին...

Հարձակումները մեծ խնդիր են բիզնեսների համար, և այդ գործընթացում ծախսվում են միլիոնավոր և նույնիսկ...

15.11.2021

Մինչև 2025 թվականը ՏՏ ոլորտը կարող է օգտագործել ամբողջ արտադրված...

ՏՏ էներգիայի սպառման աճող մասնաբաժինը գալիս է տվյալների կենտրոններից, որտեղ պահպանվում են տվյալներ...

11.11.2021