2020 թվականին մարդկությունը ստեղծել է 64,2 զետաբայթ տվյալներ, բայց պահպանել է դրանց միայն 2%-ը...հետաքրքիր է՝ ինչքանը կպահպանվի 2021թ.-ից հետո

2020 թվականին մարդկությունը ստեղծել է 64,2 զետաբայթ տվյալներ, բայց պահպանել է դրանց միայն 2%-ը...հետաքրքիր է՝ ինչքանը կպահպանվի 2021թ.-ից հետո

Երբևէ մտածե՞լ եք, թե որքան ինֆորմացիա է կլանում մարդու ուղեղը միավոր ժամանակում։ Մենք ամեն վայրկյան կլանում ենք տարբեր տեսակի ու մեծ քանակությամբ, որոշ դեպքերում անգամ վնասակար ու անպիտան ինֆորմացիա և տվյալներ։ Ինֆորմացիոն հոսքերը տարիների ընթացքում արագացել են ու դժվարացրել անհրաժեշտ տվյալների ֆիլտրման ու կլանման պրոցեսը։  

Այս հոդվածում կներկայացնենք, թե որքան է միջին վիճակագրական մարդու կողմից արտադրվող ինֆորմացիայի ծավալը ու որքան տվյալներ կստեղծվեն աշխարհում 2021 թ.:

Ինֆորմացիոն վարարման ու հեղեղի պիկը գրանցվեց 20-րդ դարի վերջում: Միկրոչիպերի զարգացումն իր հետ առաջ բերեց տվյալների ստեղծման ու տարածման աննախադեպ հնարավորություններ։ Այլ կերպ ասած, տվյալների արտադրանքի ավելացումն ինքնին անմիջականորեն կապված է մարդու կողմից ստեղծված ավելի արագ սարքերի հետ, որոնք ի վիճակի են թողարկել ու պահպանել ավելի մեծ թվով տվյալներ։



International Data Corporation-ը (IDC) անցյալ տարի ուսումնասիրել է տվյալների համաշխարհային շուկան և կանխատեսում արել մոտ ապագայի համար։ Գլոբալ մասշտաբով հաշվի են առնվել ստեղծված, սպառված և պահպանված տեղեկատվության ծավալները: Հաղորդվում է, որ 2020 թվականին գեներացված տվյալների ծավալի մեծացման տեմպերը կտրուկ աճել են։ Դա բացատրվում է նրանով, որ համաճարակով պայմանավորված հեռահար ուսուցման և աշխատանքի հարթակներն արագ զարգացել են ու շատացել, իսկ ինքնամեկուսացումն իր հերթին ավելի է մեծացրել թվային կոնտենտի սպառման ծավալներն աշխարհում։


2020 թ. յուրաքանչյուր անձի կողմից յուրաքանչյուր վայրկյանում ստեղծվել է  1.7 ՄԲ տվյալ: Իսկ ստեղծված և պատճենված տվյալների ընդհանուր ծավալը հասել է 64,2 զետաբայթի (ZB = 1 մլրդ GB): Այնուամենայնիվ, այս ծավալի տեղեկատվության 2%-ից պակասն է պահպանվել հետագա օգտագործման համար։ Տվյալների մեծ մասը ժամանակավոր է եղել, այսինքն՝ հետագայում ծառայել է բացառապես միանգամյա սպառման համար:

Որպեսզի ավելի հեշտ լինի պատկերացնել 1 ZB-ը, եկեք այն այսպես ասած թարգմանենք իրերով: Եթե վերցնենք 32 գիգաբայթ պահեստային հզորությամբ սմարթֆոն, 1 ZB ստանալու համար հարկավոր կլինի վերցնել  34 359 738 368 (34,4 մլրդ) հատ սմարթֆոնների հիշողություն: Իսկ եթե զետաբայթի յուրաքանչյուր գիգաբայթը աղյուս լիներ, ապա հնարավոր կլիներ կառուցել Չինաստանի 258 Մեծ պատերը (3,873 միլիարդ աղյուսից):



Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամենաարագ աճող սեգմենտը «Ինտերնետային իրերի» սարքերից ստացված տվյալներն են եղել (հաշվի չառնելով տեսահսկման տեսախցիկների տեսագրությունները): Երկրորդ տեղում սոցիալական ծառայություններն են եղել։  Փորձագետները կարծում են, որ 2020-2025 թթ. ընկած ժամանակահատվածում CAGR-ը (բարդ տոկոսով միջին տարեկան աճի տեմպը) գեներացված և պատճենված տեղեկատվության ծավալի առումով կկազմի 23%:


Statista-ի կանխատեսումների համաձայն՝ 2021 թ. կստեղծվի արդեն 74 զետաբայթ տվյալ:  Այժմ ամեն օր 306,4 միլիարդ մեյլ է ուղարկվում: Վերջին երկու տարվա ընթացքում ստեղծվել է աշխարհի տվյալների 90 տոկոսը: Ամեն օր Facebook-ում տեղադրվում է 350 միլիոն լուսանկար:




Blog

Hrant Ziroyan. “Why Actual Events was created”.

One of the main goals of “Actual Events” is to create an opportunity for experienced...

17.05.2022

Abaout Actual Events

What is “ Actual Events? Who are the upcoming speakers of the Actual Events? Details about...

22.04.2022

Taron Parsamyan. “Where is Actual going”?

Many researches in media and PR programs brought us to a point where we realized that fun content...

22.04.2022

Hovik Grigoryan. “Public image is a component that can...

Businessman is a person who creates value and knows the tools of time management.

21.04.2022

Vigen Chatinyan. “The longevity of a firm in real estate is a...

After Mark Zuckerberg's famous live, in general, I don't rule out that one day all...

15.04.2022

Michael Avagyan. “The secret of combining family happiness and...

Based on my own experience, you convince your wife, she works with you, and it turns out two in one.

11.04.2022

Vladimir Khoetsyan.”It is quite possible to love professional...

The world's display advertising market has been filled with the highest quality, multi-million...

05.04.2022

Խորեն Հարությունյան. «Փորձում եմ նոր մշակույթ ձևավորել, ու դա...

Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...

22.03.2022