Ուիլյամ Նվաճողից մինչև Wirestock․ կայացավ հերթական Actual Events-ը

Ուիլյամ Նվաճողից մինչև Wirestock․ կայացավ հերթական Actual Events-ը

2022 թ  մարտի 10-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ հերթական Actual Events-ը։ Միջոցառմանը ներկա էին Actual-ի թիմն ու գործընկերները։ Ընթացքում ելույթներով հանդես եկան 4 բանախոսներ։ Այսպիսով, մասնակիցները կիսվեցին իրենց կուտակած գիտելիքներով, փորձով։ Actual Events-ի վարողն էր սիրված հաղորդավար Սերգեյ Սարգսյանը։


Actual Events-ը Actual-ի թիմի և գործընկերների հանդիպման ֆորմատն է։ Actual Events-ի մասնակիցներն իրենց ոլորտում կայացած անհատներ են և ունեն բովանդակային ասելիք։ Առհասարակ, հարթակը լայն հնարավորություններ է ստեղծում վերջիններիս կուտակված պրակտիկ գիտելիքների, փորձի և մասնագիտական կարծիքների լուսաբանման համար։ Իսկ Actual-ը օգնում է մասնակիցներին 21-րդ դարի թվային հաղորդակցությունների կատարելագործման հարցում։


Միջոցառման առաջին բանախոսը Actual-ի հիմնադիր Տարոն Պարսամյանն էր, ում ելույթը Actual Events-ի արդյունավետության և զարգացման սկզբունքների մասին էր:

Երկրորդ բանախոսը Wirestock-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Վլադիմիր Խոեցյանն էր։ Նա իր ելույթում ներկայացրեց, թե ինչ է Wirestock-ը և ինչպես է այն հեշտացնում վիզուալ կոնտենտ ստեղծողների կյանքը:

Հաջորդիվ ելույթ ունեցավ Actual-ի տնօրեն Հրանտ Զիրոյանը, ով խոսեց կապիտալի կուտակման գործոնների էվոլուցիայի մասին, Հրանտը մատնանշեց այն բարիքները, որոնք իր հետ բերել է 21-րդ դարի տեղեկատվական հեղափոխությունը:

Եվ վերջին բանախոսը սցենարիստ, պրոդյուսեր Վահե Խաչատրյանն էր, ով մասնագիտական վերլուծության ենթարկեց մեդիայում սփռվող ժամանցային հոսքերը, օրինակներով մեկնաբանեց հայաստանյան և արտասահմանյան հումորի շուկաներում ստեղծված տարբեր նախագծեր։


Ելույթները ավարտվեցին, բայց երեկոն քաղցրացավ համեղ անակնկալով, որը պատրաստել էր Գուրմէ Դուրմէ-ի համահիմնադիր, տնօրեն, ինչպես նաև Actual Events-ի մասնակից Դիրան Բաղդադյանը բոլորը համտեսեցին Actual-ի և Actual Events-ի լոգոներով համեղ Գուրմէ Դուրմէ շոկոլադները։


Actual Events-ի մասնակից կարող են դառնալ բիզնեսի, արվեստի, մեդիայի, բժշկության և բազմաթիվ այլ ոլորտների այն կառավարիչները, առաջատար ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրված են մեդիա կոմունիկացիաներով, դրանց հետ կապված թարմ թրենդներով։ Կարճ ասած՝ Actual Events-ում համախմբված են մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց ձեռքը պահել մեդիա նորարարությունների զարկերակին, շարունակ ինքնակրթվել, լինել 21-րդ դարի տեղեկատվական մարտահրավերն ընդունած ակտուալ քաղաքացի։ Actual Events-ին մասնակցելու համար վճարումներ անհրաժեշտ չեն, սակայն մուտքն ազատ չէհրավիրյալների ցանկը հստակեցնում է Actual-ը։

Բլոգ

Հրանտ Զիրոյան. «Ինչո՞ւ ստեղծվեց Actual Events-ը»

Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն...

17.05.2022

Actual Events-ի մասին

Ի՞նչ է Actual Events-ը: Ովքե՞ր են առաջիկա Actual Events-ի խոսնակները: Մանրամասներ միջոցառման մասին:

22.04.2022

Տարոն Պարսամյան. «Ու՞ր է գնում Actual-ը»

Մեդիայում արվող հետազոտություններն ու PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ...

22.04.2022

Հովիկ Գրիգորյան. «Իմիջը բաղադրիչ է, որը կարող է ասոցացնել...

Բիզնեսմենը այն մարդն է, ով ստեղծում է որոշակի արժեք և տիրապետում է ժամանակի կառավարման գործիքներին:

21.04.2022

Վիգեն Չատինյան. «Անշարժ գույքի ոլորտում ֆիրմայի...

Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները...

15.04.2022

Միքայել Ավագյան. «Ընտանեկան երջանկության և պրոֆեսիոնալ...

Եթե հումորային մթնոլորտում ոչ ծրագրավորողների շրջապատում հարց տային՝ ով է ծրագրավորողը, հումորով...

11.04.2022

Վլադիմիր Խոեցյան. «Լրիվ հնարավոր է պրոֆեսիոնալ աշխատանքը սիրել...

Աշխարհի վիզուալ գովազդի շուկան համալրվել է ամենաբարձրակարգ, մի քանի միլիոնի հասնող և շարունակաբար...

05.04.2022

Խորեն Հարությունյան. «Փորձում եմ նոր մշակույթ ձևավորել, ու դա...

Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...

22.03.2022