2022 թ․ ապրիլի 28-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ հերթական Actual Events-ը։
Այս անգամ միջոցառմանը ներկա էին Actual-ի թիմն ու Actual
Events-ի հրավիրյալ մասնակիցները։
Actual Events-ի վարողն էր սիրված հաղորդավար Սերգեյ Սարգսյանը։ Միջոցառման ընթացքում
ելույթներով հանդես եկան կրկին 4 բանախոսներ։ Այսպիսով, նրանք կիսվեցին իրենց կուտակած
գիտելիքներով, փորձով, հետաքրքիր պատմություններով, պատասխանեցին լսարանի տված հարցերին:
Actual Events-ի մասին մանրամասները կարող եք կարդալ այստեղ՝ https://actual.am/hy/blog/actual-events/ :
Միջոցառման առաջին բանախոսը EasyDMARC-ի Product Manager Ռուբեն
Խաչատրյանն էր, ով խոսեց այն մասին, թե ինչքանով է ակտուալ պրոդուկտի զարգացման փուլային
մոտեցումը 21-րդ դարում, և թե որքան հաճախ
շփվել սպառողի հետ։
Երկրորդ բանախոսը Picsart-ի Talent Growth Director Վարս Վարդանյանն
էր, ով խոսեց այն մասին, թե գործատուի բրենդինգը որքանով է ազդում աշխատաշուկայի վրա
21-րդ դարում, ինչպես է կառավարվում մարդկանց մոտիվացիան խոշոր կազմակերպություններում, և պատասխանեց շատ հարցերի, որ հետաքրքրում էին լսարանին:
Երրորդ բանախոսը Gourmet Dourme-ի համահիմնադիր և տնօրեն Դիրան
Բաղդադյանն էր, ով իր ելույթում խոսեց բիզնեսմենի կյանքում ընտանիքի դերի և ԱՄՆ արտահանման
դժվարությունների և հնարավորությունների մասին, ինչպես նաև Հայաստանի շոկոլադի շուկայում
Gourmet Dourme-ի հաջողության գաղտնիքի մասին:
Եվ վերջին բանախոսը հաղորդավար, մարքեթոլոգ Արմինե Ճաղարյանն
էր: Նա խոսեց 21-րդ դարի ղեկավարի հանրային կերպար լինել-չլինելու մասին, funny բովանդակություն
սպառելու մասին, պատասխանեց հարցերի, որոնք առհասարակ հետաքրքրում են 21-րդ դարի մարդկանց:
Միջոցառումը բաղկացած էր 2 մասից, առաջին 2 բանախոսների ելույթներից
հետո տեղի ունեցավ սուրճի ընդմիջում, և ներկաները ավելի մոտիկից շփվեցին միմյանց
հետ:
Actual Events-ի մասնակից կարող են դառնալ բիզնեսի, արվեստի, մեդիայի, բժշկության
և բազմաթիվ այլ ոլորտների այն կառավարիչները, առաջատար ներկայացուցիչները, ովքեր
հետաքրքրված են մեդիա կոմունիկացիաներով, դրանց հետ կապված թարմ թրենդներով։ Կարճ
ասած՝ Actual Events-ում համախմբված են մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց
ձեռքը պահել մեդիա նորարարությունների զարկերակին, շարունակ ինքնակրթվել, լինել
21-րդ դարի տեղեկատվական մարտահրավերն ընդունած ակտուալ քաղաքացի։ Actual
Events-ին մասնակցելու համար վճարումներ անհրաժեշտ չեն, սակայն մուտքն ազատ չէ. հրավիրյալների ցանկը հստակեցնում է Actual-ը։
Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն...
17.05.2022
Ի՞նչ է Actual Events-ը: Ովքե՞ր են առաջիկա Actual Events-ի խոսնակները: Մանրամասներ միջոցառման մասին:
22.04.2022
Մեդիայում արվող հետազոտություններն ու PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ...
22.04.2022
Բիզնեսմենը այն մարդն է, ով ստեղծում է որոշակի արժեք և տիրապետում է ժամանակի կառավարման գործիքներին:
21.04.2022
Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները...
15.04.2022
Եթե հումորային մթնոլորտում ոչ ծրագրավորողների շրջապատում հարց տային՝ ով է ծրագրավորողը, հումորով...
11.04.2022
Աշխարհի վիզուալ գովազդի շուկան համալրվել է ամենաբարձրակարգ, մի քանի միլիոնի հասնող և շարունակաբար...
05.04.2022
Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...
22.03.2022