Հեղափոխվող տեղեկատվական աշխարհ. ինֆորմացիոն հոսքերի կառավարման ժամանակակից մոտեցումները

Հեղափոխվող տեղեկատվական աշխարհ. ինֆորմացիոն հոսքերի կառավարման ժամանակակից մոտեցումները


Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և համացանցի օգտատերերի թվի աճը մի շարք հեղափոխական էֆեկտներ են արձանագրել: Բիզնեսի համար կենսական է դարձել մշտապես հետևել իրենց իսկ ոլորտի տեղեկատվական հոսքերի կառավարման գործընթացներին, ոլորտային թրենդներին ու փոփոխություններին։ 




Սեպտեմբերի 23-ին Actual-ի թիմի նախաձեռնած միջոցառման շրջանակներում բիզնեսի և մեդիայի մի շարք առաջատար ներկայացուցիչներ քննարկեցին հեղափոխական արագությամբ փոփոխվող տեղեկատվական հոսքերի կառավարման առանձնահատկությունները: 

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել աշխարհի հետ արագ կոմունիկացվելու խողովակները, ո՞րոնք են պրակտիկայում տեղեկատվության փոխանցման ամենաարդյունավետ միջոցները և մի շարք այլ հարցեր միջոցառման քննարկումների կիզակետում էին։ 




Հաճախ բիզնեսները տեղեկատվական հոսքերի կառավարման գործընթացին վերաբերվում են մակերեսորեն առանձին առանձին լոկալ խնդիրներ են լուծում, բայց տեղեկատվական հոսքերի կառավարումը դառնում է մարտահրավեր, իսկ համապատասխան մենեջմենթ չունենալը գնալով դառնալու է էլ ավելի բարդ։ Միջոցառման ընթացքում Actual-ի թիմը կիսվեց սեփական հետազոտական աշխատանքների ընթացքում առաջացած եզրակացություններով, իսկ հյուրերը քննարկման ներկայացրին իրենց նեղ ոլորտներին առնչվող խնդիրներ: Actual-ի թիմը կիսվեց նաև տեղեկատվական հոսքերի կառավարման համաշխարհային «best practice»-ներով։  




Նախատեսվում է փակ ձևաչափով նման հանդիպումներ կազմակերպել ժամանակ առ ժամանակ, որտեղ ներկայացվելու են թարմ թրենդներ, հետազոտական և վիճակագրական տվյալներ:



Բլոգ

Հրանտ Զիրոյան. «Ինչո՞ւ ստեղծվեց Actual Events-ը»

Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն...

17.05.2022

Actual Events-ի մասին

Ի՞նչ է Actual Events-ը: Ովքե՞ր են առաջիկա Actual Events-ի խոսնակները: Մանրամասներ միջոցառման մասին:

22.04.2022

Տարոն Պարսամյան. «Ու՞ր է գնում Actual-ը»

Մեդիայում արվող հետազոտություններն ու PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ...

22.04.2022

Հովիկ Գրիգորյան. «Իմիջը բաղադրիչ է, որը կարող է ասոցացնել...

Բիզնեսմենը այն մարդն է, ով ստեղծում է որոշակի արժեք և տիրապետում է ժամանակի կառավարման գործիքներին:

21.04.2022

Վիգեն Չատինյան. «Անշարժ գույքի ոլորտում ֆիրմայի...

Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները...

15.04.2022

Միքայել Ավագյան. «Ընտանեկան երջանկության և պրոֆեսիոնալ...

Եթե հումորային մթնոլորտում ոչ ծրագրավորողների շրջապատում հարց տային՝ ով է ծրագրավորողը, հումորով...

11.04.2022

Վլադիմիր Խոեցյան. «Լրիվ հնարավոր է պրոֆեսիոնալ աշխատանքը սիրել...

Աշխարհի վիզուալ գովազդի շուկան համալրվել է ամենաբարձրակարգ, մի քանի միլիոնի հասնող և շարունակաբար...

05.04.2022

Խորեն Հարությունյան. «Փորձում եմ նոր մշակույթ ձևավորել, ու դա...

Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...

22.03.2022