Ծավալուն լրատվական-քաղաքական հետազոտություն (մայիս)

֏ 194,000

Նկարագրություն

Թվային հետազոտությունն իր մեջ ներառում է.

Ֆիքսված քաղաքական գործիչների (Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան, Էդմոն Մարուքյան, Արթուր Վանեցյան, Միքայել Մինասյան, Իշխան Սաղաթելյան, Վահե Հակոբյան) ֆեյսբուքյան պաշտոնական էջերի վերաբերյալ քանակական (բացարձակ և հարաբերական) ցուցանիշներ:

Ֆեյսբուքյան թոփ 10 (ըստ լսարանի մեծության) լրատվական էջերում (Azatutyun.am, News.am, 1in.am, Tert.am, Mamul.am, Blognews.am, Civilnet.am, Asekose.am, Aravot.am, Pan.am) ֆիքսված քաղաքական գործիչների վերաբերյալ քանակական և որակական ցուցանիշներ:

Առաջատար լրատվական կայքերում (News.am, Azatutyun.am, Hraparak.am, 1in.am, Mamul.am, Blognews.am, Lragir.am, 168.am, Tert.am, 7or.am) ֆիքսված քաղաքական գործիչների վերաբերյալ քանակական ցուցանիշներ:

Հիմնական քաղաքական «հարցազրույց» ֆորմատի հաղորդումների (Ազատություն ռադիոկայան-Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ, 168.am-Սաթիկ Սեյրանյան-Pressing, 168.am-Ռազմիկ Մարտիրոսյան, Աղավնի Սուքիասյան, Գոհար Սավզյան-Review, Armnews-Դավիթ Սարգսյան-Օրախնդիր, Կենտրոն TV-Վաչիկ Գրիգորյան-Իմպուլս, Հ1- Պետրոս Ղազարյան-Հարցազրույց, Հ2-Շավարշ Գևորգյան-Խոսքի իրավունք, 5-րդ ալիք-Ագնեսսա Խամոյան-Հարցազրույց, Փաստինֆո-Արտակ Մուրադյան-հարցազրույց, Civilnet.am-Արշալույս Մղդեսյան-  հարցազրույց,  Factor TV-Ռոբերտ Անանյան-հարցազրույց, 24TV-Աննա Դանիելյան-հարցազրույց, Politik.am- Բորիս Մուրազի-Օրակարգ) յութուբյան պաշտոնական թողարկումների վերաբերյալ բացարձակ և հարաբերական ցուցանիշներ:

ՀՀ լրատվական կայքերի առավել ակտիվ յութուբյան ալիքների (Azatutyun.am, Հ1 լուրեր, Factor.am, 1in.am, Hayeli.am, News.am, 5-րդ ալիք, Armnews, Armlur.am, 24News.am, Asekose.am, Civilnet.am, Politik.am) վերաբերյալ վարկանշային բացարձակ և հարաբերական ցուցանիշներ: Միևնույն ալիքներում թողարկված հոլովակների վերնագրերում ֆիքսված քաղաքական գործիչների անուն-ազգանունների ցիտման վերաբերյալ քանակական ցուցանիշներ:

ՀՀ լրատվական կայքերի և սոցիալական ցանցերում նրանց էջերի վերաբերյալ վարկանշային ցուցանիշներ:

Հետազոտությունն իրականացվել է ապրիլի 26-ից մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում թողարկված հոսքերի վերաբերյալ: Հետազոտությունն ամփոփվել է հունիսի 5-ի դրությամբ:

Վերջինները
Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք էլ. փոստի ծանուցումներին հետագա թարմացումների, նոր հետազոտությունների և նորություններին առաջինը տեղեկանալու համար