Հետազոտություն «Գործարար»

֏ 9,900

Նկարագրություն

Գործարարը պարտավոր չէ ունենալ մարքեթինգի խորացված գիտելիքներ, բայց այսօր ոչ բոլորն ունեն մարքեթինգային մեծ ներդրումների հնարավորություններ, ուստի չի խանգարի տիրապետել այն հարցադրումներին, որոնք հեշտացնում են արդյունավետության վերահսկման գործընթացը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարքեթինգը արդյունավետ է աշխատում կամ խոշոր ներդումների դեպքում կամ այն ժամանակ, երբ բիզնեսի  ղեկավարը կարողանում է որոշակի նյուանսների մեջ մտնել և վերահսկել իրավիճակը: 

Այս հետազոտությունն այն գործարարների համար է, ովքեր համակարծիք են վերոգրյալի հետ:

Հետազոտության մեջ կարելի է կարդալ  վերլուծական մտքեր ու առարկայական շեշտադրումներ, որոնք վերաբերվում են թեմային:

Մանսավորապես այս հետազոտությունը վերաբերվում է հայտնիների հետ գործնական արդյունավետ հարաբերություններ կառուցելու մշակույթին և պարունակում  է բազմաթիվ համեմատական և բացարձակ ցուցանիշներ:

Հետազոտության մեջ առկա է.

  • Ֆիքսված հայտնիների (Մկրտիչ Արզումանյան, Վաչե Թովմասյան, Գրիգոր Դանիելյան, Գրիգ Գևորգյան, Արամ MP3, Գարիկ Սեփխանյան, Գարիկ Պապոյան, Արուսիկ Տիգրանյան, Մարինկա Խաչատրյան, Մարիամ Ալեքսանյան, Հովհաննես Դավթյան, Հրաչ Մուրադյան, Արփի Գաբրիելյան, Իվետա Մուկուչյան, Հայկ Պետրոսյան) ֆեյսբուքյան պաշտոնական էջերի վերաբերյալ քանակական (բացարձակ և հարաբերական) ցուցանիշներ, վարկանիշներ:
  • Ֆիքված հայտնիների (Մկրտիչ Արզումանյան, Վաչե Թովմասյան, Գրիգոր Դանիելյան, Ռաֆայել Երանոսյան, Գրիգ Գևորգյան, Արամ MP3, Աղաս Մանուկյան, Գարիկ Սեփխանյան, Գարիկ Պապոյան, Արուսիկ Տիգրանյան, Մարինկա Խաչատրյան, Մարիամ Ալեքսանյան, Հովհաննես Դավթյան, Հրաչ Մուրադյան, Արփի Գաբրիելյան, Իվետա Մուկուչյան, Պոնչ Իսպիրյան, Լիլիթ Մուրադյան, Հայկ Պետրոսյան, Թամարա Պետրոսյան) ինստագրամյան պաշտոնական էջերի վերաբերյալ քանակական (բացարձակ և հարաբերական) ցուցանիշներ, վարկանիշներ:
  • Ֆիքսված հայտնիների (Արուսիկ Տիգրանյան, Գարիկ Պապոյան, Գրիգ Գևորգյան, Հովհաննես Դավթյան, Մհեր Մխիթարյան) յութուբյան պաշտոնական էջերի վերաբերյալ քանակական (բացարձակ և հարաբերական) ցուցանիշներ, վարկանիշներ:
  • Ֆիքսված հաղորդումների (Երգիր, թե կարող ես, Արուս, հասիր, Ֆեյք պապա, Հարս չկա 2, Դեպի ճամբար 2, Գարիկի երեկոն, Նանե. Կանացիության բանաձև, Պատրաստենք միասին, Womens club, Չէին սպասում, Քաղցած սպասում են, Հարս VS սկեսուր, Ինչ եփել այսօր) յութուբյան հարթակում ունեցած քանակական (բացարձակ և հարաբերական) ցուցանիշներ, վարկանիշներ:
Հավելված:
  • Յութուբում և Գուգլում ՀՀ-ից ամենաշատ փնտրված բառերի և թեմաների վերաբերյալ տվյալներ: Սա թույլ է տալիս հասկանալ հասարակության լայն շերտերի հետաքրքրությունները:
  • ՀՀ լրատվական կայքերի և սոցիալական ցանցերում նրանց էջերի վերաբերյալ վարկանշային ցուցանիշներ: Իմիջի կաղապարման և ցանցային բրենդինգի տեսանկյունից կարևոր է լրատվականների հետ գրագետ համագործակցելու մշակույթ ունենալը:


Հետազոտությունն իրականացվել է մարտի 25-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում թողարկված հոսքերի վերաբերյալ: 


Վերջինները
Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք էլ. փոստի ծանուցումներին հետագա թարմացումների, նոր հետազոտությունների և նորություններին առաջինը տեղեկանալու համար