Վիգեն Չատինյան. «Անշարժ գույքի ոլորտում ֆիրմայի երկարակեցությունը վստահության նշան է»

Վիգեն Չատինյան. «Անշարժ գույքի ոլորտում ֆիրմայի երկարակեցությունը վստահության նշան է»

1.Վիգեն, աշխարհը զարգանում է, թվային տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ստեղծում բիզնեսի առաջխաղացման համար, անշարժ գույքի գործակալների ինստիտուտը շարունակու՞մ է արդյոք նույն արդյունավետությամբ աշխատել և իր տեղը չի՞ զիջում օնլայն տեխնոլոգիաներին:

Այո, աշխարհը փոխվել է, և նոր հնարավորություններ են ստեղծվել բիզնեսի առաջխաղացման համար, սակայն անշարժ գույք առնելը կամ վարձակալելը օնլայն ավիատոմս առնել չէ, այստեղ մարդիկ շահագրգռված են ուղղակի շփումներով, հանդիպումներով և քննարկումներով: Անշարժ գույքի գործակալների դերը շատ կարևոր և արդյունավետ եմ համարում:


2.Դուք ներկայացնում եք կազմակերպություն, որը քառորդ դարից ավել զբաղվում է անշարժ գույքով, չե՞ք հոգնել այդ ոլորտից:

Իհարկե ոչ, չենք հոգնել: Ավելին, այս ոլորտում երկարակեցությունը վստահության նշան է: Հանրության մեջ հայտնի խոսք կա, առավել սուտ խոսացողներին ասում են՝ կարծես թե բրոքեր լինի: Այսինքն մարդիկ կարծում են, որ հաճախ անշարժ գույքով զբաղվողները տրամադրված են իրենց խաբելու: Մենք միշտ աշխատել ենք երկարաժամկետ վստահության և բարեխղճության սկզբունքները պահպանելով և հենց դրա արդյունքում էլ կարողացել ենք դիմագրավել տարիների փորձություններին: Ի դեպ, օգտվելով առիթից կարող եմ ավելացնել, որ առաջիկայում պատրաստվում ենք հանդիսավոր կերպով նշել մեր կազմակերպության 26 ամյակը:

 

3.Ի՞նչ եք կարծում, կգա՞ մի օր, որ Ձեր կազմակերպությունն իր մասնագիտական ծառայությունները կառաջարկի նաև Մետավերսում:

Ինչպես ասում են, ոչինչ չի կարելի բացառել: Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները գրասենյակներ կարող են ունենալ Մետավերսում: Իմ ուշադրությունից չի վրիպել նաև Դիսենթերլանդի հարթակը, որտեղ արդեն մի շարք հայտնի բրենդներ գրասենյակներ են գնել: Մեր գործունեության հենց այս փուլում դեռևս նման նպատակներ չկան, սակայն ես ուշադրությամբ հետևում եմ տեխնոլոգիական զարգացումներին, և ակտուալության դեպքում հնարավոր են նաև նման զարգացումներ:


4.Մեր հաջորդ հարցը կարելի է նախորդի շարունակությունը համարել: Ձեր կազմակերպությունը՝ ԲԱՐՍ-ը, ըստ Ձեզ որքանո՞վ է կարողանում արդյունավետ օգտագործել 21-րդ դարի տեղեկատվական հնարավորությունները՝ որպես բիզնեսի առաջխաղացման միջավայր:

Ձեր նշած հնարավորությունները գրեթե անսահմանափակ են, դրանք մեր մշտական ուշադրության կենտրոնում են, բայց բիզնեսի տեսանկյունից միշտ չէ, որ արդյունավետ է լինում այդ ամենը զուգահեռ օգտագործելը: Կախված բիզնեսի խնդրի էությունից՝ փորձում ենք հնարավորինս ինտեգրվել ժամանակակից աշխարհի ընձեռած տեխնոլոգիական գործիքներին: Կարծում եմ՝ մեզ մոտ վատ չի ստացվում, միևնույն ժամանակ չեմ բացառում, որ աշխատելու շատ տեղ ունենք:

 

5. 5 ֆիլմ, որոնք ըստ Ձեզ պետք է դիտեն բոլորը:

1. Լրտեսական խաղեր (Ռոբերտ Ռեդֆորդ, Բրեդ Փիթ)

2. Հայրենասերը (Մել Գիբսոն)

3. Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի

4. Ջենտլմենները (Գայ Ռիչի)

5. Մարվելի ֆիլմերը


Բլոգ

Հրանտ Զիրոյան. «Ինչո՞ւ ստեղծվեց Actual Events-ը»

Actual Events-ի հիմնական նպատակներից մեկը ասելիք ունեցող, փորձ կուտակած մարդկանց խոսքն առավել լայն...

17.05.2022

Actual Events-ի մասին

Ի՞նչ է Actual Events-ը: Ովքե՞ր են առաջիկա Actual Events-ի խոսնակները: Մանրամասներ միջոցառման մասին:

22.04.2022

Տարոն Պարսամյան. «Ու՞ր է գնում Actual-ը»

Մեդիայում արվող հետազոտություններն ու PR ծրագրերը մեզ հասցրին մի կետի, որտեղ հասկացանք, որ...

22.04.2022

Հովիկ Գրիգորյան. «Իմիջը բաղադրիչ է, որը կարող է ասոցացնել...

Բիզնեսմենը այն մարդն է, ով ստեղծում է որոշակի արժեք և տիրապետում է ժամանակի կառավարման գործիքներին:

21.04.2022

Վիգեն Չատինյան. «Անշարժ գույքի ոլորտում ֆիրմայի...

Մարկ Ցուկերբերգի հայտնի լայվից հետո, առհասարակ, չեմ բացառում, որ մի օր բոլոր բիզնեսները...

15.04.2022

Միքայել Ավագյան. «Ընտանեկան երջանկության և պրոֆեսիոնալ...

Եթե հումորային մթնոլորտում ոչ ծրագրավորողների շրջապատում հարց տային՝ ով է ծրագրավորողը, հումորով...

11.04.2022

Վլադիմիր Խոեցյան. «Լրիվ հնարավոր է պրոֆեսիոնալ աշխատանքը սիրել...

Աշխարհի վիզուալ գովազդի շուկան համալրվել է ամենաբարձրակարգ, մի քանի միլիոնի հասնող և շարունակաբար...

05.04.2022

Խորեն Հարությունյան. «Փորձում եմ նոր մշակույթ ձևավորել, ու դա...

Կարծում եմ ՝ բառն արդեն իսկ ասում է, թե ով է խոհարարը․խոհեր արարող , այսինքն ՝ մտքեր ստեղծող ,...

22.03.2022